ՇՐՋԱՆԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈԼՈՐԻՍ ԱՌԱՋՆԱԽՆԴԻՐՆ Է |
30.05.2018 09:27 |
-Պարոն Հայրիյան, շրջանում հայտարարված բարեկարգման, սանիտարական մաքրման և ծառատնկման աշխատանքների շրջանակներում ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել։ - 2018թ. ապրիլի 6-ի Արցախի Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականի համաձայն շրջանի համայնքների, հիմնարկ-ձեռնարկների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը կոնկրետ հանձնարարականներ է տրվել, այդ աշխատանքները բարեխղճորեն կատարելու վերաբերյալ։ Նշված ժամանակաընթացքում կատարվել են որոշակի աշխատանքներ։ Ասկերանից դեպի Մարտակերտ տանող ճանապարհի երկայնքով՝ 6,5կմ երկարությամբ, տնկվել է մոտ 1300 դեկորատիվ տեսակի ծառ։ Նշված ժամանակահատվածում ձեռնամուխ ենք եղել ԱՀ նախագահի նախընտրական ծրագրով նախատեսված սահմանամերձ Փառուխի, Խրամորթի, Նախիջևանիկի, Վարդաձորի, Սառնաղբյուրի համայնքներում գյուղամիջյան ճանապարհների բարեկարգման, հենապատերի կառուցման և հետագայում սալահատակման աշխատանքների իրականացմանը։ Բոլոր համայնքներում կատարվել են սանիտարական մաքրման աշխատանքներ և աղբահանություն։ Շրջանում նորաստեղծ §Խաչենշին¦ ՓԲ ընկերության կողմից համայնքներում իրականացվել են աղբատեղերի, փոսորակների և արգելափակոցների կառուցման աշխատանքներ և ներկա դրությամբ գործընթացը շարունակվում է։ Զգալի աշխատանքներ են կատարվել շրջանի վարչական տարածքում գտնվող բոլոր հուշարձանների, հուշաղբյուրների, հասարակական վայրերի սանիտարական մաքրության, բարեկարգման և կանաչապատման ուղղությամբ։ Նշված աշխատանքներում ընդգրկվել են շրջանի բնակչությունը, դպրոցական կոլեկտիվները և հիմնարկ-ձեռնարկությունները։Բոլոր համանյքներում կատարվել են ծառատնկման աշխատանքներ, հուշարձանների տարածքների բարեկարգման և մաքրման աշխատանքներ, որոնք դեռևս ընթացքի մեջ են գտնվում։ -Գոհացուցի՞չ են իրականացված աշխատանքների արդյունքները։ -Դիտարկելով կատարված աշխատանքները, ակնհայտորեն երևում է, որ դրական արդյունքն առկա է, ձեռնարկված քայլերը՝ գոհացուցիչ։ Թերևս, նշված աշխատանքներում կան բացթողումներ, որոնք հիմնականում կապված են աղբահանության կազմակերպման հետ։ -Կա՞ն համայնքներ, որոնք թերացել են նշված հարցերում։ -Բոլոր համայնքներում ձեռնարկվել են համապատասխան միջոցներ և կազմակերպվել մրջոցառումներ, որոնց ընթացքում յուրաքանչյուր մասնակից քաջ գիտակցելով նման աշխատանքների կարևորությունն ու անհրաժշտությունը՝ իր ուժերի ներածին չափով մասնակցություն է ունեցել հարազատ բնակավայրի բարեկարգման աշխատանքներին։ Շոշափելի աշխատանքներ են իրականացվել նաև միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների երկայնքով, մասնավորապես Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհահատվածում։ -Այդ աշխատանքներն իրականացնելու համար պետական աջակցություն եղե՞լ է։ - Անշուշտ, դրանք, հիմնականում, կատարվել են պետական աջակցությամբ։ -Պարոն Հայրիյան, ինչպե՞ս կբնութագրեք համայնքների ներկայիս վիճակը։ - Եթե զուգահեռներ անցկացնենք համայնքների նախկին վիճակի հետ, ապա ներկայիս վիճակն առավել բարվոք է և մեր կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ շրջանի բնակավայրերի, շրջակա միջավայրի սանիտարական վիճակը բարձր մակարդակի հասցնելու և պահպանելու ուղղությամբ։ Հարցազրույցը՝ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
|