ԻՎԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ, ԻՍԿ ՀՈՎՍԵՓԱՎԱՆՈՒՄ՝ ԱՌԱՋԻՆ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐԸ
22.05.2018 09:54

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ օրերս Արցախում մի շարք բարեգործական միջոցառումներ իրականացվեցին։

Մայիսի 19-ին Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքում մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց համայնքային կենտրոն, որի բացմանը ներկա էին ԱՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պետական պաշտոնյաներ, հյուրեր, իվանյանցիներ։

Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին իվանյանցիները դիմավորեցին ավանդական աղ ու հացով։

Հայաշունչ, հայանիստ, հայաշատ Իվանյանում թնդում էր Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որի ելևէջների ներքո հաղթականորեն ծածանվում էին հայկական երկու հանրապետությունների եռագույնները։

Ողջունելով ներկաներին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը նշեց, որ Արցախի Հանրապետության և §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ վերածնված Իվանյանում, մանկապարտեզի և դպրոցի նորակառույց շենքերի հարևանությամբ, այսօր վկան են դառնում համայնքային նոր կամարակապ կենտրոնի բացման արարողությանը։ Ապա շնորհավորելով իվանյանցիներին հոյակերտ համայնքային կենտրոն ունենալու կապակցությամբ, միաժամանակ նրանց անունից շնորհակալություն հայտնեց բարերաներին։

Ներկաներին ողջունեց և Ասկերանի շրջանում բարեգործական բազում ծրագրեր իրականացնելու համար իր երախտիքի խոսք ասաց Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Բարձր գնահատելով արտերկրում ապրող ամեն մի հայի հոգատար վերաբերմունքն արցախցիներիս նկատմամբ և Արցախը շենացնելու գործընթացում՝ նա ի դեմս Կանադայի Տորոնտո քաղաքի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանի շնորհակալություն և գոհունակություն հայտնեց Սփյուռքի, Հայաստանի մեծ հայրենասերներին, ովքեր օր-օրի իրենց հայրենանվեր գործով շենացնում են Արցախ աշխարհը։

-Միայն այսպես՝ միասնաբար կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու հաստատուն քայլերով առաջ կընթանանք,- ասաց Ս. Գրիգորյանը շնորհավորելով ներկաներին  մայիսյան հաղթանակների և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով նորանոր հաղթականեր և բազում նվաճումներ։

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը համակողմանի նշանակության համայնքային կենտրոնի առկայությունն անհրաժշտություն համարելով, նշեց, որ  շուրջ երկու տարի առաջ Իվանյանում մանկապարտեզի շենք շահագործման հանձնելով իվանյանցիների կյանքում դրական փոփոխություններ են տեղի ունեցալ։

-Արդի պայմաններում ամենակարևորն աշխատատեղերի առկայությունն է, ինչը թույլ կտա բոլորիդ ունենալ զբաղմունք և մնալ այս գյուղում,- ասաց Ա. Վարդանյանը։

§Հայաստան¦ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հանձնախմբի նախագահ Մկրտիչ Մկրտիչյանը Իվանյանի համայնքի պատվավոր քաղաքացու իրավունքով Հայաստանի և Սփյուռքի պատվիրակությանը բարի գալուստ մաղթեց Արցախ։

-Մենք մի պարտականություն ևս կատարեցինք։ Հաճախ են ինձ հարցնում, ոնց եք այսքան բարեգործություն անում։  Ես միշտ հակադարձում եմ նման խոսքերին։ Քանի որ ինչպե՞ս կարելի է քո քրոջը կամ եղբորը մի բաժակ ջուր տալ և այն բարեգործություն կամ օժանդակություն համարել։ Սա մեր երկրորդ ծրագիրն է Իվանյանում, իսկ Տորոնտոյի համար երրորդ համայնքային կենտրոնի բացումն է։ Տորոնտոյում այս շենքերին մենք կյանքի կենտրոններ են կոչում, քանզի կենտրոնում գործում է համայնքապետարան, բուժկետ, գրադարան, հանդիսությունների սրահ, որտեղ հարսանիքներ, կնունքներ, ծնունդներ պիտի նշվեն,- ասաց Մ. Մկրտիչյանը, շնորհակալուոյթուն հայտնելով համայնքային կենտրոնի շենքը կառուցած վարպետ-շինարարներին, ճարտարապետներին, Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանին։

Մ. Մկրտիչյանի մաղթանքն ու ցանկությունն է, որպեսզի բուժկետը կյանքի կենտրոնում օգտագործվի որքան քիչ՝ այնքան լավ, իսկ հանդիսությունների սրահը հարսանիքներով, կնունքներով օգտագործվի որքան շատ, այնքան՝ լավ։

Իվանյանի համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանն իր և համայնքի բնակիչների անունից շնորհակալույթուն հայտնեց համայնքում նման հրաշալի ծրագիր իարգործելու համար։ Նա ի նշան երախտագիտության համայնքի պատվավոր քաղաքացիներ Արա Վարդանյանին և Մկրտիչ Մկրտիչյանին նվիրեց Իվանյան գյուղի խորհրդանշական բանալիներ։

Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Սոնա Սևիկյանը հպարտորեն նշեց, որ իրենք անկախության նոր սերունդն են և հպարտանում են ազգի նվաճումներով, հաջողություններով ու հաղթանակներով, իսկ վաղն իրենք պիտի կառուցեն Արցախի Հանրապետության բարեկեցիկ ապագան։ Հոյակերտ համայնքային կենտրոնը մատաղ սերնդի կայացման գործընթացում հուսալի կամուրջ կլինի, ինչպես նաև հենք ու հենարան՝ նախնիների արդար գործը շարունակելու համար։

Ասկերանի ՄՊՍԿ Իվանյանի մասնաճյուղի պարի խմբակի աղջիկների հեզաճկուն և զինվորական խրորտ պարերը առանձնակի շունչ ու ոգին տվեցին միջոցառմանը։ Սփյուռքահայ մեր բարեկամները հիացմունքով էին դիտում նրանց ամեն մի շարժումը։

Կարմիր ժապավենը կտրելու պատվավոր առաքելույթունը տրվեց Իվանյանի պատվավոր քաղաքացի Մկրտիչ Մկրտիչյանին և համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանին։

Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր առաջնորդ Ներսես քահանա Ասրյանը կատարեց համայնքային կենտրոնի օծման արարողակարգ, որը սկսվեց Տերունական աղոթքով և շարունակվեց բարեխոսական շարականներով առ Աստված, հայ ժողովրդի միաբանության և միասնակաÝության, բարեգործների ոգու անսասանության, սահմանների հարատև խաղաղության։

Վերջում ներկաները շրջեցին համայնքային կենտրում, ծանոթացան կատարված աշխատաքներին և ստեղծված պայմաններին, ինչպես նաև օգտվեցին տոնական սեղանի բարիքներից։

Նույն օրը Հովսեփավանում տեղի ունեցավ Արցախում առաջին խորքային հորի բացման հանդիսավոր արարողությունը, որն իրականություն դարձավ "Հայաստան" համահայկական հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ։

Այստեղ ևս հյուրերին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։

Ողջունելով բարերաներին համայնքի ղեկավար Խաչատուր Պետրոսյան նշեց, որ արտեզյան ջրհորի անհրաժեշտությունը համայնքում պահանջված էր, սակայն տարիներ շարունակ համապատասխան միջոցների սղության պատճառով այն կյանքի չէր կոչվում։ Իսկ այսօր իրականացավ հովսեփավանցիների տարիների երազանքը։ Համայնքի գրեթե ողջ բնակչությունը զբաղված է հողագործությամբ և խորքային  ջրհորի շահագործմամբ համայնքում լրացուցիչ 25 հա հողատարածք կդառնա ոռոգովի, ինչը հնարավորություն կտա հիմնադրելու նոր այգիներ ու զբաղվել բանջարա-բոստանային կուլտուրաների աճեցմամբ, հիմնելու նոր ջերմոցներ, դրանով իսկ ապահովելով լրացուցիչ եկամտի աղբյուր: Խ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր բարերարներին, ովքեր ձեռնամուխ են եղել համայնքում արտազյան ջրհորի կառուցմանը։ Առաձնահատուկ շնորհակալություն հայտնեց §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի Շվեցարիայի տեղական մարմնի ատենապետ Ավետիս Կիզիրյանին՝ Հովսեփավան համայնքի զարգացմանն ուղղված իր անձնական ներդրումը  կատարելու համար և համայնքի ավագանում որոշմամբ նրան շնորհվեց Հովսեփավանի համայնքի պատվավոր քաղաքացու կոչում։

Իր հերթին Ավետիս Կիզիրյանը նշեց, որ հիմնադրամի շրջանակում առաջին ծրագիրն է, որ իրականացվել է միայն Շվեյցարիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ և պատրաստակություն հայտնեց, որ այսուհետ արդեն համայնքի պատվավոր քաղաքացու իրավունքով պատրաստ է աջակցել ցանկացած ծրագրի, այն համարելով ոչ թե բարեգործություն, այլև պարտականություն։

- §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքին նախկինում մենք մշտապես ունեցել ենք մեր համեստ մասնակցությունը, սակայն սա առաջին ծրագիրն է, որ իրականացվել է միայն Շվեյցարիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ: Կարևորում եմ ծրագիրը՝ առաջնահերթություն տալով §Ջուրը կյանք է¦ կարգախոսին: Հուսով եմ, որ Արցախում մեր ծրագրերը կշարունակվեն, քանի որ մոտ 30 տարի է՝ §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի կազմում ենք, և դեռ անելիքները շատ կան,- ավելացրեց է Ա. Կիզիրյանը:

Հովսեփավանի Յուրի Ջհանգիրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Գրիգորյանը ողջունեյով ներկաներին նշեց, որ ջուրը կյանք է, լինելիության խորհրդանիշ և այսօր երախտապարտ հովսեփավանցիները նոր կյանք ստացան։

- Մենք ուրախ ու հպարտ ենք, որ մեր թիկունքին հայրենասեր ու հայրենանվեր գործեր  իրականացնողմեր հայրանակիցներն են կանգնած, և համայն աշխարհին ապացուցել   ենք,  որ ունենք անպարտելի ոգի, անսպառ եռանդ, ազգանվեր որդիներ և ի զորու ենք  մեր  նվիրվածությամբ շեն պահել մեր Հայրենիքը: Երեքը մեր թիվն է, եռագույնը՝ մեր դրոշը, եռյակը մենք՝ Արցախ, Հայաստան, Սփյուռք: Եվ մենք եռապատկելով մեր ուժերը ապացուցում ենք, որ շատ հզոր ու անպարտալի ենք նաև տնտեսապես,- ասաց Ա. Գրիգորյանը շնորհակալույթուն հայտնելով բոլոր բարի գործեր կատարողներին։

Համայնքի բնակիչ, գյուղատնտեսական աշխատանքների հմուտ, բանիմաց և աշխատասեր Արշավիր Գալստյանի խորին համոզմամբ, նման օժանդակությունները նպաստում են առավել եռանդով աշխատելուն։ Երկարակյաց հովսեփավանցին իր ասելիքի մեջ  կարճ էր և հստակ՝ Արցախին և համայն աշխարհին հարատև խաղաղություն, իսկ բարերարներին ամենուրեք կանաչ ճանապարհ՝ իրենց անչափ հայրենանվեր ձեռնարկումներում։ Քանզի նրանք իրենցից կտրում են՝ ուրիշներին օգտակար լինելու համար, ինչն անչափ աստվածահաճո գործ է։

Կարմիր ժապավենը կտրելու պատվավոր առաքելությունը տրվեց համայնքի ղեկավար Խաչատուր Պետրոսյանին և համայնքի պատվավոր քաղաքացի Ավետիս Կիզիրյանին։

Հովսեփավանի խորքային հորն ունի 120 մետր խորություն, որից վայկյանում 10-17լիտր ջուր է ստացվում:  §Հայաստան¦  համահայկական հիմնադրամի §Հեռուստամարաթոն 2017¦-ի խորքային հորերի ծրագրի պատասխանատու Հակոբ Գյուրգուրյանը, կարևորելով ծրագրի առաջնահերթությունն ասաց, որ մինչև տարեվերջ պետք է ավարտին հասցվի 30 խորքային հորերի կառուցումը:

Ասկերանի շրջանի Աստղաշենի համայնքի տարածքում այս օրերին խորքային հորերի կառուցման աշխատանքներ են ընթանում: Եվս 7 խորքային հորեր կառուցվում են Մարտունու շրջանում:

Թերևս, Արցախի գյուղական համայնքներում իրականացվող բազմաթիվ պետական և բարեգործական ծրագրերը հենց այս նպատակն են հետապնդում՝ գյուղացիների կյանքը դարձնել բարեկեցիկ և ամուր թելերով կապել հարազատ բնօրրանին։ Եվ այսօր յուրաքանչյուր գյուղաբնակ հավատում և լիահույս է, որ նման ծրագրերը գնալով կավելանան և աշխարհագրորեն կընդլայնվեն։ Այս է թելադրում արդի ժամանակաշրջանը՝ իշխանավորների ուշադրությունը սևեռել գյուղական համայնքների հիմնահարցերին ու հրատապ լուծում պահանջող խնդիրներին։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter