| ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԸ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆՈՐ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ | 
| 18.06.2018 19:26 | 
| 
 
 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնում: Այսօր Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք և շրջվարչակազմի աշխատակիցներին ներկայացրել Գեղամ Բեգլարյանին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք: Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գրիգորյանին նրա գործունեության համար: 
 
 
  | 






