ՇՈՒՇԻԻ ԳՐԱՀՐԱՏԱՐԿՉՈՒԹՅԱՆ 190- ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ |
13.07.2018 13:12 |
Արցախի ժուռնալիստների միությունում հուլիսի 12-ին հրավիրվեց կլոր սեղան՝ նվիրված Շուշիի գրահրատարակչության 190-ամյա տարելիցին։ Միջոցառումը, որը կազմակերպվել է ժուռնալիստների միության և §Կաճառ¦ գիտական կենտրոնի համատեղ ջանքերով ուղղված էր մեր նախնիներից ստացած հարուստ մշակութային ժառանգությունը արժանվույնս գնահատելու, ինչպես նաև ուղներ փնտրելու Շուշիի գրահարատարակչության ավանդույթները վերսկսելու և շարունակելու ուղղությամբ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Արցախի ԺՄ նախագահ Կիմ Գաբրիելյանը՝ կարևորելով Արցախում գրատպության հիմնադրման 190-ամյակին նվիրված կլոր սեղան հրավիրելու անհրաժշտությունն ու անհետաձգելիությունը , ասաց, որ այս փաստը ամուր հիմք պետք է հանդիսանա մեր նախնիների թողած հարուստ ժառանգությանն արժանի գնահատական տալու համար։ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Գագիկ Սուքիասյանը խոսելով Արցախի նախկին մայրաքաղաք Շուշիիում դեռևս 1828 թվականին հիմք դրված գրատպության մասին, ասաց, որ այդ հանգամանքը անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր մշակույթի մեջ։ Նա նշեց, որ Շուշիի մասին ասելիքներ դեռ կան և այդ տեսանկյունից Շուշին վերագնահատելու կարիք ունի։ -Քաղաքական ու ռազմական բուռն զարգացումների համապատկերում իրենց ուրույն դերը պահպանում են նաև մշակութային իրադարձությունները, որոնց արժևորումն ու հանրահռչակումը պահանջված են: Այդպիսի կարևոր իրադարձություն էր 190 տարի առաջ Շուշիում հայերեն անդրանիկ գրքի տպագրությունը: Դրանով սկզբնավորվեց գրահրատարակչության բուռն զարգացումը Արցախում՝ կազմելով մշակութային ոսկեդարի ակնհայտ արտահայտություններից մեկը: Բավական է հիշել, որ 1828-1920 թթ. Շուշիի հինգ տպարաններում լույս են տեսել ավելի քան 170 անուն գրքեր և (1874-ից սկսած)՝ 28 անուն պարբերականներ, որպեսզի պատկերացնենք, թե ինչպիսի հարուստ մշակութային ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից,- ասաց Կաճառ գիտական կենտրոնի տնօրեն Մհեր Հարությունյանը` հավելելով, որ 19-րդ դարի 20-ականներից սկսած Շուշին բուռն վերելք էր ապրում, որտեղ սկսեց կենտրոնանալ հայ մտավորականության սերուցքը։ Մ. Հարությունյանը, նշեց նաև որ գրատպության 190-ամյակը նաև լավ հիմք կարող է հանդիսանալ Շուշիիում տպարան հիմնադրելու համար, որի առաքելություն կլինի Շուշիիում տպագրված հին գրքերի վերահրատարակումը, որը տարածելով մենք մեր մշակույթը կհանրահռչակենք՝ տեղեկատվական պատերազմում, քաղաքակրթային հակամարտության մեջ մեր նպատակին հասնելու համար։ Ի լրումն Մ. Հարությունյանի խոսեքրի Կ. Գաբրիելյանը նշեց, որ հիշյալ ժամանակաշրջանում Շուշին կարող էր մրցակից լինել ցանկացած եվրոպական քաղաքի հետ, և այժմ էլ նման նախադրյալներ կան։ Անդրադառնելով Շուշիիում հրատարակչություն ունենալու գաղափարին Կ. Գաբրիելյանը նշեց, որ անհրաժեշտ է գաղափարի շուրջ քննարկումներ կատարել։ ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանն իր խոսքում հատկանշեց մշակույթի զարգացման համար անհրաժեշտ տնտեսական հնարավորությունների գործոնը: Այնուհետև Արցախի ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը ներկայացրեց «Հայաստան. 1988-2018թթ¦ բոլորովին վերջերս լույս տեսած գիրք-ալբոմը, որում տպագրված են Հայաստանում և Արցախում վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին պատմող աշխարհի տարբեր երկրների 29 ճանաչված լուսանկարիչների 300 լուսանկարները։ Ալբոմը սկսվում է Ասկերանի §Բերդ¦ թերթի խմբագիր, ֆոտոլրագրող Վալերի Պետրոսյանի 1988թ. փետրվարին արված լուսանկարներով: Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |