ՇՐՋԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
18.07.2018 13:15

Ասկերանի  շրջանում ընթացքի մեջ են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները։ 2018թվականի բերքի տակ ընդհանուր առմամբ կատավել է 18770 հա գարնանացան և աշնանացան մշակաբույսերի ցանքս։ Ցանքատարածությունների գերակշիռ մասը հացահատիկային մշակաբույսեր են, մասնավորապես՝ ցորենը։

Ինչպես տեղեկացա Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնից հուլիսի17-ի դրությամբ շրջանում կատարվել է 12459հա հացահատիկայինների հունձ։ Ցորենի հնձված 5348հեկտարից ստացվել է 14297 տոննա բերք։ Ցորենի միջին բերքատվությունը կազմում  է 21 ց/հ։ 2623հա հնձված գարու տարածքներից ստացվել է 5034 տոննա բերք, միջին բերքատվությունը կազմել է 18,8 ց/հ։51հա հնդկացորենի, 14հա հաճարի, 38հա հլածուկի, 40հա կտավատի հնձված տարածքներից ստացվել է 172 տոննա համախառը բերք։ Բերքահավաքի աշխատանքները գտնվում են շրջվարչակազմի խստագույն հսկողության տակ, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն՝ հակահրդեհային նախազգուշական համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչի արդյունքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը կատարվում է կազմակերպված և անկորուստ։ Բերքահավաքի աշխատանքներին մասնակցում է 28կոմբայն։ Գյուղատնտեսական տեխնիկական միջոցների և բեռնատար ավտոմեքենաների պակաս չկա, աշխատանքները կատարվում են ժամանակին:

Ինչպես և նախորդ տարիներին այս տարի ևս զերծ չենք մնացել բնական աղետներից։ Բնական աղետներից տուժած շուրջ 700 հեկտար ցանքատարածություններում հունձ չի կատարվելու։ Կարկուտի, սելավների և երաշտի հետևանքով տուժած ցանքատարածությունների վերաբերյալ կազմվել են համապատասխան ակտեր։

Բերքահավաքի աշխատանքները շարունակվում են։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter