ԱՎԱՐՏԻՆ ԵՆ ՄՈՏԵՆՈՒՄ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ |
17.08.2018 12:45 |
Ներկայում ամբողջությամբ ավարտված է գարու, ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի, հլածուկի, կտավատի և սիսեռի բերքահավաքը։ Դեռևս ընթացքի մեջ է հաճարի և հնդացորենի բերքահավաքը։ Հնձված 11810.5հա ցանքատարածություններից ամբարվել է 23272.3 տոննա համախառը բերք։ Ցորենի միջին բերքատվությունը շրջանում կազմել է 20.8ցենտներ, գարու միջին բերքատվությունը՝ 18.7ց։ Ամարասում 38 հա ցանված հլածուկից ստացվել է 57 տոննա բերքը, միջին բերքատվությունը կազմել է 15 ցենտներ։ Շրջանում ցանված 34հա արևածաղկի, 108հա կտավատի և 4.5հա սիսեռի մշակաբույսերից համապատասխանաբար ստացվել է 38տ, 57տ և 4.3տ բերք։ Բնական աղետներից տուժած 871հա ցանքատարածությունների նկատմամբ կազմվել են համապատասխան ակտեր՝ տարանջատելով տուժման աստիճաններն ըստ կատեգորիաների։ Բավականին վնաս են կրել ցորենի ցանքատարածությունները՝ 716հա։ Անձրևների և սելավների պատճառով նյութական վնասներ են կրել Ասկերանում 300 քառակուսի մետր, իսկ Ուղտասարում 1440 քառակուսի մետր տարածքով ջերմոցներ։ Աղետների պատճառով բավականին տուժել են նաև տնամերձեր և այգիներ շրջանի տարբեր համայնքներում։ Բերքահավաքի աշխատանքները մոտենում են ավարտին, դրան զուգահեռ կատարվում են նաև գյուղատնտեսական այլ աշխատանքներ։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |