ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ |
11.09.2018 12:38 |
արժեքների մասին, զգանք դրանց կարևորությունը և այն գեղեցիկ մատուցենք օտարերկրյա մեր հյուրերին: Պետք է խոստովանել, որ վերջին ժամանակներս մեր պատմամշակութային արժեքների հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում օտարազգի այցելուները և Սփյուռքի հայությունը՝ ինչը մեծ հպարտություն է արցախցիներիս համար, միաժամանակ բարձրացնում է նաև մեր պատասխանատվության զգացումները: Պատմական արժեքների պահպանության և հետազոտման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում նաև Ասկերանի շրջանում: <<Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն>> ՊՈԱԿ Ասկերանի շրջանային պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանը պարբերաբար աշխատանքներ է ձեռնարկում՝ լինելով շրջանի տարբեր պատմամշակութային վայրերում: Ինչպես նշեց ծառայության պետը, նա համագործակցում է շրջվարչակազմի ղեկավարության և համայնքների ղեկավարների հետ, ովքեր պատրաստակամություն են հայտնում աջակցություն ցուցաբերել իրեն: Վերջերս Ա.Արզումանյանը, Ասկերանի <<Խաչենիշին >> ՓԲԸ տնօրինության աջակցությամբ, մի խումբ մարդկանց հետ այցելեց Վերին Ղլիժբաղ գյուղը և այդ տարածքում իրականացրեց մաքրման աշխատանքներ: Միահամուռ ուժերով մաքրեցին Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Խաչին և Քյամանչին աղբյուրները, հին գերեզմանոցն ու գյուղատեղին: Գործնականորեն տրամադրված Ալլա Արզումանյանը նման աշխատանքներ է իրականացնում նաև շրջանի մյուս համայնքներում: Դե ինչ, ցանկանանք, որպեսզի մեր պատմամշակութային հարուստ արժեքները լինեն կանգուն և բարեկարգ վիճակում, իսկ համայնքների ղեկավարները շարունակեն համագործակցել <<Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն>> ՊՈԱԿ Ասկերանի շրջանային պետական ծառայության հետ՝ ի շահ մեր երկրի անվան ու նրա հարստության պահպանման: Տեր կանգնենք տարբեր ժամանակներում ստեղծված մեր պատմամշակութային արժեքներին: Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |