ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
30.11.2018 09:45

Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը: Այն վարում էր շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ:

Օրակարգի առաջին հարցը շրջանի պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվառման, օգտագործման իրավունքի գրանցման և վարձավճարների հավաքագրման մասին էր, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը:

Համաձայն Ասկերանի շրջանի հողային ֆոնդի առկայության և բաշխման հաշվետվությունների՝ շրջանի պետական պահուստային ֆոնդում՝ <<Ակնա>> թաղամասում հաշվառված են 11085 հա գյուղատնտեսական նշանակության հողեր: Դրանք են՝ 8442 հա վարելահողեր, 91 հա բազմամյա տնկարկներ, 2552 հա արոտավայրեր: Ընթացիկ տարում հողատարածքների հաշվառումը կատարվել է <<Ակնա>> թաղամասի քարտեզագրման տեղեկությունների հիման վրա, որի արդյունքում արձանագրվել են փաստացի օգտագործվող, սակայն օգտագործման իրավունքի գրանցումից դուրս մնացած հողատարածքներ:

2018 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ վերոնշյալ թաղամասում հողօգտագործման իրավունքի գրանցում է իրականացված 7030 հա վարելահողերի, 84.4 հա բազմամյա տնկարկների և 2086 հա արոտավայրերի նկատմամբ: Զգալի աշխատանքներ են տարվել և ներկա դրությամբ ընթացքի մեջ են 580 հա վարելահողերի և 55 հա արոտավայրերի պետական գրանցման ուղղությամբ, անհատական հաշվառում է կատարված 232 հա վարելահողերի նկատմամբ, իսկ 470 հա վարելահողեր գտնվում են հակառակորդի ուղիղ տեսադաշտում, դրանք հնարավոր չեն օգտագործման:

Փաստացի օգտագործվող հողատարածքների հաշվարկմամբ 2018 թվականի համար հավաքագրման ենթակա վարձավճարները կազմում են 46 մլն ՀՀ դրամ:

2018 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ հավաքագրվել է 4000000 ՀՀ դրամ, գործընթացը շարունակվում է: Խնդիր է մնում նախորդ տարիներին որոշ հողօգտագործողների պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարմամբ գոյացած ապառքների սպառումը:

2018 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ շրջանի պետական պահուստային ֆոնդի գյուղատնտեսական նշանակության հողերի վարձավճարների գծով իրական պարտքերը կազմում են 51157600 ՀՀ դրամ, այդ թվում՝ 36652900 ՀՀ դրամ ապառքներ, 15308200 ՀՀ դրամ տույժեր ու տուգանքներ:

Բաժնի կողմից ձեռնարկվում են կոնկրետ միջոցներ հողի վարձավճարների գծով պարտքերի մարումն ապահովելու ուղղությամբ:

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերում էր Ասկերանի շրջանային ՀՀ բաժնի 2018 թվականի կատարած աշխատանքների և սանիտարահամաճարակային իրավիճակին: Տեղեկանքով հանդես եկավ շրջանային ՀՀ բաժնի պետ Իրադա Խաչատրյանը:

2018 թվականի հունվարից առ այսօր շրջանում վարակիչ հիվանդությունների իրավիճակը կայուն է: Գրանցված 119 վարակիչ հիվանդությունների օջախներում կատարվել է ընթացիկ և ախտահանիչ, իսկ սնկային հիվանդությունների  և քոսի օջախներում՝ խցիկային ախտահանում:

Շրջանում համաճարակաբանական իրավիճակը կատաղության հիվանդությունների հետ կապված ևս մնում է կայուն: 2018 թվականին գրանցվել է կենդանիների կողմից տուժածների 109 դեպք: Հիվանդության կանխարգելման նպատակով բոլոր հաշվառված անձիք ստացել են փայտացման և հակակատաղության դեմ պատվաստումներ:

45 օրը մեկ, բոլոր համայնքներում կատարվում են  0-18 տարեկան երեխաների, ինչպես նաև բնակչության 26, 36, 46, 56 տարիքային խմբերի և նախազորակոչի պատվաստումները: Պատվաստանյութերի տեղափոխումն իրականացվում է սառնարան-պայուսակներով՝ խստիվ պահպանելով սառցային շղթան:

Շրջանի ՀՀ բաժինն ունի լաբորատոր ծառայություն, որն իրականացնում է անհրաժեշտ ծավալով մանրէաբանական, սանիտարաքիմիական և մակաբուծական հետազոտություններ:

Ջրի բարելավման գործում կարևոր են այն աշխատանքները, որոնք իրականացվել են համայնքների ղեկավարների կողմից: Որոշ համայնքների ղեկավարներ ամառային սեզոնին բարեկարգել են ջրատար ցանցերի գլխամասային կառույցները, վերացրել են ջրատար ցանցի վթարները, կատարել են ջրավազանների մաքրում և ախտահանում:

Բաժնի ուշադրության կենտրոնում է եղել նաև սննդի, մանկական և կոմունալ 369 օբյեկտներ:

Օրակարգային հարց էր նաև Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոն ՊՈԱ կազմակերպության 2018 թվականի կատարած աշխատանքների և հետագա անելիքների մասին հաշվետվությունը, որի շուրջ տեղեկանք ներկայացրեց կենտրոնի տնօրեն Ռոմելա Գրիգորյանը:

Կենտրոնի գործունեության կարևոր օղակը <<Բերդ>> համույթն է, որն իր հետաքրքիր համերգային ծրագրերով հանդես է եկել տարբեր բեմերում:

Համույթի սուրբ առաքելությունն է կանգնել հայոց բանակի և հայ զինվորի կողքին, ոգեշնչել նրանց հայրենասիրական խրոխտ երգերով: Արցախյան Շարժման 30-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում բացառիկ հանդիպում կազմակերպվեց Տանկային զորամասում:

Ռոմելա Գրիգորյանը մանրամասն անդրադարձավ բոլոր այն միջոցառումներին, որոնց ակտիվորեն և ամենայն պատասխանատվությամբ մասնակցել է համույթը, ինչպես նաև կանգ առավ կենտրոնի կազմակերպած բազմաբնույթ թեմաներով ցերեկույթների վրա:

Ներկայացվեցին նաև օրակարգային մի շարք հարցեր, և ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Նիստի վերջում արվեցին հայտարարություններ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter