ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ, ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ
24.01.2019 11:38

Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության գործունեությունը, ինչպես և նախորդ տարիներին, ուղղված է եղել շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացմանը, բնակչության սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ու կենսամակարդակի բարձրացմանը։Ասկերանի  շրջանի  բնակչության  սոցիալական ոլորտի հիմնախնդիրները լուծվում են մեր հանրապետությունում  իրականացվող սոցիալական բարեփոխումների ծրագրերի շրջանակներում, ֆինանսավորում պետական բյուջեից և ունեն շարունակական բնույթ: 2018 թվականին  տարածքային գործակալությունում մուտքագրվել  է  2896 փաստաթուղթ,  որից 2694  քաղաքացիներից ստացված  դիմումներ  են, 10 -ը` ԱՀ  նախագահի  աշխատակազմից,  192 այլ նախարարություններից, համայնքներից  և հիմնարկ  ձեռնարկություններից, որոնք ընթացքավորվել  են  սահմանված   ժամկետում:

Գործակալություն  մտած դիմումների գերակշիռ մասը նպաստների  նշանակմանն  ու  վերանշանակմանը, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների  իրականացմանը,  ինչպես  նաև բարեգործական  ու  ‎ֆինանսական  օգնության  տրամադրմանն էր վերաբերվում։

Ինչպես նշեց Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ  Էվելինա Աղաջանյանը, հաշվետու ժամանակաշրջանում տարածքային գործակալություն ներկայացված համապատասխան  փաստաթղթերի  հիման վրա 146 քաղաքացիների վճարվել  է նորաստեղծ  ընտանիքներին տրամադրվող 21 մլն 900 հազար դրամ ամուսնության միանվագ նպաստ,  269 ընտանիքների վճարվել է 83 մլն. 200  հազար դրամ՝ երեխայի ծննդյան միանվագ  նպաստ։ Երեխաների  ամենամսյա պետական նպաստը  շրջանի  1158 ընտանիքների 1856 երեխաների համար կազմել է 262մլն 337 հազար 400 դրամ:

Իսկ սեպտեմբերի 1-ի գիտելիքի  և դպրության օրվա  կապակցությամբ    զոհված (մահացած) զինծառայողների 4 ընտանիքների  7 երեխաներին  վճարվել է միանվագ դրամական օգնություն՝ 210 հազար դրամի չափով:

Շրջանում  ծնելիությունը և բազմազավակությունը  խթանելու, բնակչության թվաքանակի  աճին  նպաստելու,  աճող  սերնդի  նյութական  ապահովությունն  ու դաստիարակությունը բարելավելու, բազմազավակ 88 ընտանիքների բարեկեցությունը  բարձրացնելու  նպատակով  ԼՂՀ  Կառավարության  2009թ. հունվարի  20-ի  թիվ  15 որոշման  համաձայն ՙԱրցախբանկ՚ -ի  շրջանային մասնաճյուղում  ընտանիքներում  ծնված  յուրաքանչյուր  3 և հաջորդ  երեխաների  անվամբ  բացվել  է 88  նպատակային ժամկետային ավանդային հաշիվ:  Է. Աղաջանյանն ափսոսանքով նշեց, որ այս օրենքը ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և  վերաբնակեցման նախարարության որոշմամբ ընթացիկ տարում դադարեցվում է։

-Որոշման մեջ նշված է, որ մինչև ԱՀ կառավարության համապատասխան որոշման ընդունումը, պետք է առաջնորդվենք ներկայումս գործող կարգերով, մասնավորապես 2018 թվականին ծնված երրորդ և հաջորդ երեխաների անվամբ բացել ժամկետային ավանդներ՝ համապատասխանաբար 500 հազար և 700 հազար դրամի չափով, իսկ պետական նպաստները և երեխաների ծննդյան միանվագ նպաստները՝ նշանակել և վճարել գործող չափերով,- ասաց Է. Աղաջանյանը։

2018 թվականին 18 տարին լրանալու կապակցությամբ  դադարեցվել է 83 ավանդատերերի ավանդային հաշիվները և ավանդները  տրամադրվել  ավանդատերերին:

Շրջանում 5 երեխա ունեցող  37 բազմազավակ  ընտանիքի համար  ներկայացվել է հայտ՝ բնակելի տուն կառուցելու համար, իսկ 9 բազմազավակ  ընտանիքների համար կառուցվել բնակելի տուն:

Խոսելով զինծառայողների և  նրանց  ընտանիքների  անդամների  սոցիալական  ապահովության գործակալությունում   կատարված դրամական փոխհատուցումների մասին Է. Աղաջանյանը նշեց, որ ԼՂՀ  օրենքին  համապատասխան հաշվետու ժամանակաշրջանում  կատարվել է 3 մլն 800 հազար դրամ փոխհատուցման ծախս՝ կենսաթոշակի անցած, ապա մահացած 2 և   ոստիկանության համակարգում ծառայության ընթացքում մահացած 1 հոգու հուղարկավորության, գերեզմանների  բարեկարգման և տապանաքարերի  պատրաստման  ու  տեղադրման հետ կապված:

2  ավելի զոհ  ունեցող 8  ընտանիքների ամենամսյա դրամական  օժանդակությունը կազմել է 2 մլն 880 հազար դրամ:

Տոն և հիշարժան օրերի  կապակցությամբ բնակչության  սոցիալական  առանձին խմբերին  պատկանող 558 քաղաքացիների վճարվել է  միանվագ  օգնություն՝  23 մլն148 հազար դրամի չափով:

ԼՂՀ  կառավարության  2011  թվականի  հուլիսի  26-ի  թիվ  509-Ն  որոշման  համաձայն  սոցիալական  ծառայության  տարածքային  գործակալությանը  հատկացվել են 48 առողջարանային   բուժման և հանգստյան տան  ուղեգրեր ,  որոնք   ըստ   կարգի  բաշխվել    են   առանձին  սոցիալական  խմբերին  պատկանող  քաղաքացիներին:

2018 թ. շրջանի արցախյան ազատամարտի 1-ին և 2-րդ խմբի 162 հաշմանդամ օգտվում  է էլեկտրաէներգիայի և բնական գազի դիմաց պետական ֆինանսական աջակցությունից:

ԼՂՀ  կառավարության համապատասխան որոշման  համաձայն շրջանի 10 քաղաքացիների  հատկացվել են պրոթեզաօրթոպեդիկ  պարագաներ:

Նշենք նաև, որ տարվա  ընթացքում տարածքային գործակալության կողմից  բոլոր  ծրագրային միջոցառումները  կատարվել  են ժամանակին  և նպատակային: Այժմ բաժնը զբաղված է վերահաշվակներով՝ կապված ընթացիկ տարվա նպաստների նշանակման և վերանշանակման հետ։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter