ՀԱԿՈԲ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
31.01.2019 12:48

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր աշխատանքային այցով Ասկերանում էր։ Նպատակը վարչակազմի նորանշանակ ղեկավար Հակոբ Ղահրամանյանին շրջանի հասարակությանը ներկայացնելն էր։ Հանդիպմանը ներկա էին նաև պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Վիլեն Սաֆարյանն ու Գեղամ Ստեփանյանը։

Ողջունելով ներկաներին նախագահը նշեց, որ շրջանում

նոր ղեկավար նշանակելու գործընթացը բավականին երկար է ձգվել, և այս հարցում լրջագույն մոտեցումներ են ցուցաբերվել։

- Ի վերջո, կարծում եմ, ընտրությունը կանգ է առել արժանի անհատի, պետականամետ մտածողությամբ ու մեծ ժողովրդականություն վայելող , պետական կառավարման համակարգում երկարամյա հայրենանպաստ գործունեություն ծավալած Հակոբ Ղահրամանյանի վրա,- ասաց Բ. Սահակյանը։

Հակոբ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնելով նախագահին վստահության համար՝ նշեց, որ Ասկերանն իր հարազատ շրջանն է, և անելու է ամեն ինչ, իր հանդեպ ցուցաբերած վստահությունն  արդարացնելու համար։

ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը շնորհավորելով վարչակազմի  նորանաշանակ  ղեկավարին՝ նշեց, որ կադրային փոփոխության համակարգում կատարվել է ճիշտ ընտրություն, և, որ Հակոբ Ղահրամանյանը պատվով կկատարի իրեն վստահված պատասխանատու աշխատանքը նաև այս բնագավառում։

Հանդիպումը ևս մեկ առիթ էր շրջանի սոցիալ-տնտեսական, գյուղատնտեսության բնագավառի  և բնակչությանը հուզող մի շարք այլ հարցերի պատասխանները երկրի առաջին դեմքից ստանալու համար։

Այս ուղղությամբ հնչած մի շարք հարցերի պարզաբանումներ տվեց նաև պետնախարարը։

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ




 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter