ԱԶԳԱՅԻՆԻ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ
05.02.2019 15:30

 2018 թվականին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը բազմաբնույթ միջոցառումներ է  կազմակերպել, որոնք նպատակաուղղված են եղել շրջանի մշակութային կյանքի աշխուժացմանը, մեր ազգային դիմանակարի բացահայտմանն ու մշակութային արժեքների հանդեպ հետաքրքրություն և սեր

առաջացնելուն, ինչպես նաև հին հայկական մշակույթն ու ավադույթներն արդիականացնելուն ու դրանցով առաջնորդվելուն։ Բաժնում աշխատանքներ են տարվել նաև շրջանի երիտասարդների առօրյան հետաքրքիր ու բովադակալից դարձնելու ուղղությամբ։

Տարվա ընթացքում բաժինը համակարգել և վերահսկել է համայնքային մշակույթի օջախների աշխատանքային գործունեությունը, օժանդակել,  մեթոդական օգնություն և աջակցություն ցուցաբերել նրանց բոլոր հարցերում:

Կատարվել են շրջայցեր շրջանի մշակույթի օջախներ, ուսումնասիրվել  նրանց գործունեությունը և տրվել համապատասխան մեթոդական ցուցումներ:

Ինչպես նշեց մշակույթի և երիտասադրության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը 2018թ. շրջանում կազմակերպվել են տարատեսակ միջոցառումներ, որոնք նվիրված են եղել Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձին, Ասկերանի վերածննդի օրվան, Կանանց միամսյակին, Հայոց Մեծ Եղեռնին, Մայիսյան եռատոնին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, ԱՀ անկախության հռչակման օրվան, գրադարանավարի մասնագիտական տոնին, ՙԲերքի տոնին՚,  զորակոչին: Բաժնի ուշադրության կենտրոնում է նաև բանակ-հասարակություն կապը, կա սերտ համագործակցություն պաշտպանության բանակի զորամասերի հետ: Բաժնի աջակցությամբ ՙԲերդ՚ համույթը բազմիցս համերգային ծրագրերով հանդես է եկել շրջանի տարբեր զորամասերում:

Հաջողություններ և ձեռքբերումներ են գրանցվել հանրապետական մշակութային մրցույթներում:Շրջանի մշակութային օջախները  մասնակցություն են ցուցաբերել հանրապետությունում կազմակերպված ժող-նվագարաններ և ՙՄշակութային խաչմերուկ՚  մրցույթներին և տարբեր անվանակարգերով արժանացել մրցանակային տեղերի:

Ռ. Մկրտչյանի հավաստմամբ, բաժինն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդության հետ տարվող աշխատանքներին և փորձում  տարբեր համայնքների երիտասարդների շփումը միմյանց հետ էլ ավելի ակտիվացնել։ Այդ իսկ պատճառով երիտասարդության հետ կազմակերպվել ենտարբեր բնույթի միջոցառումներ` նրանց ինտելեկտուալ կարողություններն էլ ավելի բարձրացնելու նպատակով։ Կազմակերպվել է ՙՀոգևոր անվտանգություն՚ թեմայով հանդիպում` շրջանի  երիտասարդության և  Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար  Տեր Մեսրոպ  քահանա Խունոյանի հետ։ Երիտասարդների մոտ հայրենասիրությունն ու ազգապահպանությունը մշտարթուն պահելու  համար կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մարաղայի զոհերի հիշատակին։ Տեղի են ունեցել կլոր սեղաններ, խաղ-դասախոսություններ, այցելություններ թանգարան, իսկ  ՙԱռողջ ապրելակերպ՚  ծրագրի շրջանակներում` հեծանվավազք և ՙBubble Football՚ ։

Հաշվետու ժամանակաշրջանում բաժինը 16-30 տարեկան երիտասարդների շրջանում անցկացրել է մոնիտորինգ, որի վերլուծության արդյունքում  վեր է հանվել երիտասարդությանը հուզող սոցիալ-տնտեսական և մշակութային խնդիրները: Շրջանի երիտասարդության մասին ստեղծվել է ամբողջական տեղեկատվական  բազա: Որոշ համայնքներում  ստեղծվել են նաև  ակտիվ երիտասարդական խմբեր:

Շրջանի երիտասարդները մասնակցել են նաև հանրապետությունում կազմակերպված ՙՀերոսների հետքերով՚ հայրենասիրական դաս-արշավին,  ՙՀամայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով՚ ծրագրին, ՙԸնտանեկան ճամբար-2018՚միջոցառմանը, ՙԱռաջ Արցախ՚  ռազմահայրենասիրական ճամբարին, ՙԱրցախի Երիտֆորում 2018՚ ամենամյա ծրագրին, ՀՀ  Շիրակի մարզի Թորոս գյուղի Աղաջանյան ճամբարում կազմակերպված ՙՄինասի գույներով՚ երիտասարդ նկարիչների միջազգային 7-րդ պլեներին:

Ներկայում բաժնում աշխատանքներ են ընթանում ընթացիկ տարվա աշխատանքային պլանի և անցկացվելիք միջոցառումների հստակեցման ուղղությամբ։ Առաջիկայում նախատեսվում է քաղաքային մշակույթային օջախների մասնակցությամբ կազմակերպվել  և անցկացնել ավանդական դարձած ՙՏյառնընդառաջի՚ տոնը։

 

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter