ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՕՐԵՆՔԻ ՀԱՄԱՁԱՅՆ
06.02.2019 17:10

Ինչպես նշեց ԱՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության ՔԿԱԳ Ասկերանի ՏԲ բաժնի պետ Ինգա Բաբայանը, միշտ ուշադրության կենտրոնում է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: ՔԿԱԳ Ասկերանի տարածքային բաժինը ձեռնարկում է հնարավոր միջոցները քաղաքացիական կացության ակտերի գործի բարելավման և արդիականացման ուղղությամբ: Քաղաքացիների հետ ստեղծված է պարզ ու անկաշկանդ մթնոլորտ և նրանք միշտ կարողանում են ստանալ իրենց հուզող յուրաքանչյուր մտահոգող հարցի պատասխանը:

Ինգա Բաբայանի տեղեկացմամբ ՔԿԱԳ Ասկերանի տարածքային բաժնում 2018 թվականին կատարվել է 751 գործարք: Գրանցվել է 221 ծնունդ, որից 113-ը արական սեռի, 108-ը՝ իգական, 152 մահ՝ 70-ը արական և 82-ը իգական սեռի:

Ծնունդները նախորդ տարվա համեմատ նվազել են 31-ով, իսկ մահը աճել՝ 6-ով: Ըստ վերը նշված գրանցումների շրջանում բնական աճը կազմել է 69 մարդ, նախորդ տարվա համեմատ նվազելով 37-ով:

Գրանցվել է 89 ամուսնություն և 16 ամուսնալուծություն: Նշված ցուցանիշները նախորդ տարվա համեմատ նվազել են համապատասխանաբար 7-ով և 3-ով:

Կազմվել են 1 անվան, ազգանվան, հայրանվան փոփոխման, 3 ծննդյան վերականգնման ակտային գրանցումներ: Գրանցվել է 13 հայրության ճանաչման, իսկ ակտային գրանցումներում կատարվել է 24 ուղղում, փոփոխում, լրացում:

2018 թվականին քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժին է առաքվել 228 դիմում՝ վկայականների կրկնօրինակներ և ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքներ տրամադրելու վերաբերյալ:

Հաշվետու ժամանակաշրջանում ՔԿԱԳ տարբեր գործառույթներից գանձվել է 845000 ՀՀ դրամ պետական տուրք:

Ինգա Բաբայանը հավաստիացրեց, որ բաժինը կշարունակի իր առջև դրված բոլոր խնդիրներն իրականացնել նույն պատասխանատվությամբ և սահմանված օրենքի համաձայն:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter