ՄԱՐԶԱԿԱՆ
23.02.2012 15:14

Փետրվարի 16-17-ը Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց աղջիկների բասկետբոլի Ասկերանի շրջանային առաջնություն, որին մասնակցում էին Ասկերանի, Նորագյուղի, Այգեստանի, Խնապատի, Ավետարանոցի թիմերը: Թիմերն առաջնությանը մասնակցում էին վստահորեն եւ մեծ կազմակերպվածությամբ: Մրցանակային 1-3-րդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար  Ավետարանոցի, Այգեստանի, Խնապատի թիմերը եւ արժանացան պատվոգրերի, իսկ առաջին տեղը գրաված  Ավետարանոցի թիմն արժանացավ նաեւ դրամական պարգեւի:

Կկազմավորվի հավաքական թիմ հանրապետական առաջնությանը մասնակցելու համար, որը կկայանա փետրվարի 23-ին մայրաքաղաք Ստեփանակերտում:

Հաջողություններ մաղթենք մեր շրջանի  հավաքականին։ Նրանից մեծ ակնկալիքներ ունենք եւ հուսով ենք հուսախաբ չենք լինի։

 

Վերջերս Իվանյանում տեղի ունեցավ ձեռքի գնդակի ընկերական հանդիպում Իվանյանի եւ Նորագյուղի թիմերի միջեւ։ Նշենք, որ Իվանյանում լավագույն ավանդույթ է դարձել նման ընկերական հանդիպումների կազմակերպումը տարբեր մարզաձեւերից։ Հանդիպումն անցավ լարված եւ անզիջում պայքարում։ Արդյունքում 20։17 հաշվով հաղթեցին մարզիչ Հրանտ Շեկյանի (Իվանյան) սաները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց պատասխան հանդիպում անցկացնել Նորագյուղում։


 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter