ԽԱՉԵՆԻ ԹԻՄԸ՝ ՇՐՋԱՆԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ |
20.02.2019 15:16 |
Վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը շնորհավորեց ներկաներին՝ մրցումները բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ, միաժամանակ նշելով, որ նման մրցումները նպաստում են մեր երկրի համար առողջ և ուժեղ սերունդ դաստիարակելու գործին։ Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և վոլեյբոլի գնդակներով, իսկ Խաչենի թիմը նաև դրամական պարգև ստացավ։ Վարչակազմի ղեկավարը կարևորելով սպորտի նշանակությունը թե՛ առոջղության պահպանության, և թե՛ ամուր կամք ու քաջություն դրսևորելու գործում, կոչ արեց դպրոցականներին լինել միշտ ակտիվ, գործունյա ու շարժուն, քանի որ սպորտը կարող է ապահովել արթուն միտք ու գիտակցված գործողություն։ Հ. Ղահրամանյանը, որպես քաջալերանք, առաջնությանը մասնակցած բոլոր թիմերին վոլեյբոլի գնդակներ նվիրեց։ Ինչպես տեղեկացրեց վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի սպորտի գծով գլխավոր մասնագետ Գրիգորի Մարտիրոսյանը, վոլեյբոլի առաջնությանը մասնակցած թիմերից կկազմվի շրջանի հավաքական թիմ՝ հանրապետական սպարտակիադային մասնակցելու համար։ Նշենք նաև, որ փետրվարի 12-13-ը Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց պատանիների տարիքային շախմատի առաջնություն, որին մասնակցում էին Խաչենի, Ասկերանի, Նորագյուղի և Խնձրիստանի դպրոցական թիմերը։ Համառ պայքարում անցած առաջնությունում առաջին մրցանակային տեղը գրավեց Խաչենի թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Խնձրիստանի և Նորագյուղի թիմերը, իսկ վերջին՝ չորրորդ տեղում հանգրվանել է Ասկերանի միջնակարգ դպրոցի թիմը, ինչը խորհելու լուրջ առիթ է տալիս։ Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են շրջվարչակազմի ղեկավարի պատվոգրերով։ Իսկ լավագույն խաղ ցուցադրած շախմատիստներից կազմված հավաքականը փետրվարի 19-24-ը կմասնակցեն հանրապետական առաջնությանը։ Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |