ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 60
06.03.2019 09:47

Հիրավի, սա է իսկական Մարդու մեծագույն արժանիքներից մեկը՝ իմանալ, հասկանալ ինքն իրեն՝ ի վերջո ո՞վ է ինքը։ Այս մտորումները մեծ տեղ են գտել հայոց նորագույն պատմության  Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի կյանքում։ Նա շտապում էր, անչափ շտապում և վախենում էր, որ չի հասցնի անել, ասել, կատարել այն բոլորն, ինչ ցանկանում էր տալ, ծառայեցնել, մատուցել իր ժողովրդին։

Լինելով չափազանց հետաքրքրված սեփական պատմությամբ նաև ստեղծագործում էր, նա գրող էր, հրապարակախոս՝ զբաղվել է ակտիվ գրական և հասարակական գործունեությամբ: Իր առաջին վեպը գրել է 1980 թվականին և 1985 թվականին դարձել Հայաստանի գրողների միույթան անդամ: 1986-1989 թվականներին գլխավորել է §Գարուն¦ ամսագրի հրապարակախոսության բաժինը: 1986 թվականին հրատարակվել է նրա առաջին՝ §Հացի փորձություն¦ գիրքը և արժանացել ՀԼԿԵՄ ամենամյա մրցանակին: Գեղարվեստական ստեղծագործություններից բացի, նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում, բայց նրա գրական կարիերան ընդհատվել է 1980-ական թվականների վերջին։

Փայլուն տիրապետելով սեփական ազգի պատմությանը, Վազգեն Սարգսյանը գտնում էր, որ ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։ Եվ 80-ականների վերջերին եկել էր իր կռիվը տալու, սեփական ժողովրդի ճակատագիրը որոշելու վճռական պահը։

Երբ Արցախյան Շարժումն ու Արցախի ալեկոծումն արդեն հասել էր գագաթնակետին՝ Վազգեն Սարգսյանը դարձավ Հայոց համազգային շարժման առաջնորդներից մեկը։ 1990 թվականին ընտվեց Հայաստանի ժորհրդարանի պատգամավոր։ Մինչև 1991թ. դեկտեմբեր եղել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Սեփական նախաձեռնությամբ հիմնադրել է §Երկրապահ¦ կամավորականների ջոկատները, որոնք փաստորեն հիմք են հանդիսացել Հայոց բանակի կազմավորման։  Այն առաջին պաշտոնական հայկական զինվորական ստորաբաժանումն էր՝ 26 ջոկատից բաղկացած 2300 անձնակազմով, որը գործում էր Մոսկվայից անկախ:

Մարտի 5-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում՝ դպրոց-բանակ սերտ փոխհամագործակցության շրջանակներում նշվեց Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա հոբելյանը։

Միջոցառմանը ներկա էր կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, ուսուցիչներ, աշակերտներ, զինվորականներ։ Այն կազմակերպվել էր դպրոցի միջին օղակի աշակերտների մասնակցությամբ, որոնք ներկայացրեցին Հայաստանի Հանրապետության ազգային  և Արցախի հերոսի, §Ոսկե արծիվ¦ շքանշանակիր Վազգեն Սարգսյանի կարճ, սակայն իմաստալից, բազմախորհուրդ ու վառ ստեղծագործական վերելքով լեցուն կյանքն ու նույնքան հերոսական, վտանգավոր, սակայն պատվաբեր՝ հայրենիքի պաշտպանի, երկրապահի առաքելությունը։

Վազգեն Սարգսյանը բացառիկ էր թե՛ մտածելակերպով, թե՛ գործելաոճով։ Դեռևս պատանեկության տարիներից նրա համար ուղենիշ էր հանդիսանում Գարեգին Նժդեհը, և մշտապես մտավորական հերոսի կերպարն էր նրա ամենօրյա գործերում։

Մեծ ու անփոխարինել էր մոր դերն ու ազդեցությունը Վազգենի հետագա կյանքում, թե՛ որպես գրողի, և թե՝ հասարակական, փայլուն ռազմական գործչի։ Նա տիրապետում էր արվեստի տարբեր ճյուղերի, սիրում էր նվագել երաժշտական տարբեր գործիքների վրա, նաև հրաշալի նկարում էր։ Անգամ գերազանց ֆուտբոլ էր խաղում, սակայն չընդունեց Մոսկվայի բարձրագույն լիգայի առաջատար թիմում հանդես գալու առաջարկությունը։

Դպրոցականներն ու զինվորականներն ակնհայտ ոգևորությամբ ու պարտքի վեհ զգացումով էին արտաբերում յուրաքանչյուր բառ-բնորոշում հայ ազգի սպարապետի հասցեին՝ ոգեշնչվելով նրա ազգանվեր գործուենությամբ ու հայանպաստ գործելակերպով, հայրենասիրությամբ։

Վազգեն Սարգսյանն իի գիտակցական կյանքը նվիրեց իր ժողովրդին, հանուն նրա բարօրության ոչինչ չխնայեց։ Այո, նա չամուսնացավ, սակայն բոլորիս ի պահ տվեց ազգի հարատևության զավակին՝ Հայոց հզոր բանակին, որն օր-օրի ավելի է զարգանում ու հզորանում։ Եվ բանակաշինությունը եղավ նրա ամենաերևելի ստեղծագործությունը, նրա թափած արյան ու քրտինքի արգասիքը։

Ինչպես Սպարապետն էր ասում, բանակը, որն ինքնակրթությամբ ստեղծված բանակ էր, ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլորի հայերի ծնունդը, հայության հավաքական կերպարը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։  Եվ նա չէր կարող սպասել, որ դրսից մարդիկ գային ու հայերին կռվել սովորեցնեին։ Այսպիսով, սովորական արհեստավորի, բանվորի, արվեստագետի միջից ծնվեցին պաշտպանության նախարարներ, գերեներանել, պարզապես զինվորներ, որոնց կամքի ուժով ու միաբանությամբ կռվեց մեր մեծ հաղթանակը։

Միջոցառման ժամանակ դպրոցականների ու զինվորների հայրենասիրական երգերի ու բանաստեղծությունների գեղեցիկ կատարումներն ուղղորդվում էին սահկավահանակներով՝ նվիրված իրական հերոսի կյանքին ու պայքարին։

Իհարկե, սահմանափակ ժամանակում դժվար է ամբողջությամբ ներկայացնել հերոսի ամբողջական կերպարը, սակայն միջոցառման կազմակերպիչներին հաջողվել է մատաղ սերնդի գիտկցությանը հասցնել մեր ժողովրդի վճռական լինելու, դժվարությունների առջև երբեք ծնկի չիջնելու, հաստատակամություն դրսևորելու և ճակատագրական պահերին համախմբվելու, միասնական կամք և ուժ դրսևորելու պատրաստակամությունը, ինչն էլ հանդիսացել է մեր հաղթանակների գրավականը։ Եվ դա էր Սպարապետի նպատակը՝ 21-րդ դար մտնել բոլոր իմաստներով հաղթանակած՝ միասնական և կուռ։

Ամփոփելով օրվա միջոցառումն ու նրա խորհուրդը Կառլեն Մայիլյանը մեկ անգամ ևս արժևորեց Վազգեն Սարգսյանի ու նրա նման ազգանվեր հերոսների անձնվիրությունը՝ հանուն հայ ժողովրդի։

-Ես հպարտ եմ, որ այդ ժողովրդի մի մասնիկն եմ, քանզի հաղթանակը կերտվել է յուրաքանչյուրիս մաքառման, նվիրվածության արդյունքում։ Եվ այսօր բոլորս սրբազան պարտք ունենք Վազգեն Սարգսյանի զավակի՝ Հայոց բանակի հանդեպ։ Քանզի բանակն է մեր սուրբ Հայրենիքի՝ Հայաստանի պահապանը։ Եվ ինչպես Լեոնիդ Ազգալդյանն է ասել՝ սա Հայաստանն է և վերջ։ Չէ որ Հայաստանը սկսվում է այս խրամատներից, այն մեր բոլորիս հպարտությունն է և հայկական երկու հանրապետություններն ու Սփյուռքը՝ հավաքական Հայաստանն է, և բոլորս պիտի հպարտանանք, որ հայաստանի քաղաքացի ենք։ Մեր հպարտ ենք, որ ունենք գյումրեցի՝ իր համ ու հոտով, լոռից՝ իր միամտությամբ ու արկածներով, լեռների պես հպարտ սյունիքցիներով, և, վերջապես, արցախցի՝ որ նախանջել չգիտի, միայն առաջ, միայն հաղթանակ,- ասաց Կ. Մայիլյանը, ապա դառնալով զինվորներին և աշակերտներին, նշեց, որ Երևանը հայերիս մայրաքաղաքն է, իսկ Հայաստանը՝ մեր սրբությունը։ Նա շնորհակալություն հայտնեց զինվորներին՝ հավաստիացնելով, որ ժողովուրդը նրանց թիկունքին է, և որ հայ ազգն անպարտելի է։ Սա էր, թերևս, Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը։

Իրավմամբ, մշտապես խավարն անիծելու փոխարեն, մեկ մոմ վառենք՝ մեր շրջապատը փոքր-ինչ լուսավորելու համար Վազգեն Սարգսյանի մտահոգությունն իրականություն է դառնում։ Նման միջոցառումների ժամանակ աշակերտները տեսականորեն առնչվում են իրական հերոսին, նրա կյանքին ու կենսագրությանը և համոզվում, որ պետք է այնպես ապրել, որ կարողանան բաց ճակատով նայեն խստապահանջ և լուսավոր հայացքին…

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումն ավարտվեց օրվան խորհրդանշական՝ §Երազ իմ երկիր…¦ երգով..

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter