ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, Մ՛Ի ՄՈՌԱՑԵՔ...
22.03.2019 15:44

Նվիրում եմ Մարտակերտի ուղղությամբ թեժ մարտերից մեկում 1993թ. մարտի 28-ին զոհված

ՀՈՎԻԿ ՅՈՒՐԻԻ ԱՐԱՄՅԱՆԻ պայծառ հիշատակին


Եկեք միշտ պայծառ պահենք հիշատակը նրանց,

Ովքեր ընկան մարտերում հերոսաբար,

Ովքեր թողեցին մանուկներ որբացած,

Ջահել հարսներին այրիացած…

Ովքեր թողեցին ողբացող մայրեր,

Մեջքից կորացած ալեհեր հայրեր,

Ովքեր թողեցին անծուխ օջախներ,

Վրեժխնդրությամբ լի անվախ ընկերներ…

… Ահա մի զինվոր՝ ջահել, շիկահեր,

Որ նստարանից դեռ նոր է ելել,

Նոր է բոլորել նա 19-ը…


Սակայն արհամարհելով թշնամուն նա նենգ

Հպարտ ու անվախ առաջ է շարժվում։

Վրեժի ծարավն է կոկորդը սեղմում,

Չարանենգ թշնամին դավեր է նյութում։

Բայց ավա՜ղ ընկավ նա հերոսաբար,

Մարտում անհավասար՝

Արցախի համար, հայերիս համար…

Ու եղբայրական մեծ գերեզմանոցում

Հարյուրավոր նոր շիրիմների մոտ

Մեկն էլ ավելացավ...

Մի թարմ հողաթումբ, ծաղիկներով պատված…

§Ա՜խ, Հովի՜կ, Հովի՛կ, ինչո՞ւ գնացիր¦,-

Որդու ականջին մայրն է շշնջում։

§Ախ Հովի՛կ, ինչո՞ւ մեջքս կոտրեցիր¦,-

Գերեզմանի մոտ հայրն է հեկեկում։

Ոչ-ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել

Կհիշվեն անունները ձեր հերոսական,

Կհիշվեն դարեդար…

Դուք լսո՞ւմ եք ինձ, հայո՛ց պաշտպաններ,

Արյունով ձեռքբերածը ձեռքում պինդ պահեք,

Միաբան եղեք, զգոն եղեք քաջե՛ր,

Մեր լեռների պես միշտ կանգուն եղեք,

Հպարտ ու անհաղթ եղեք ազգիս պես,

Բայց մի մոռացե՛ք,

Բայց մի մոռացե՛ք…

Վերա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Ք. Ասկերան

 

 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter