Ասում են, նա ով մանկությունից գիտի, որ աշխատանքը կյանքի օրենքն է, ով երիտասարդ հասակից հասկանում է, որ հացը ձեռք է բերվում միայն քրտինքով, նա ընդունակ է ամեն տեսակի սխրագործության, որովհետև անհրաժեշտ օրն ու ժամին նա կամք և ուժ կունենա կատարելու այն: Բարեբախտաբար, այդպիսի մարդիկ շատ կան մեր շրջապատում: Նրանք անխոնջ աշխատում, ստեղծում, արարում են և դա անում են քափ ու քրտինքի մեջ՝ ամենօրյա աշխատանքում գտնելով իրենց կյանքի իմաստը, նպատակը և երջանկությունը:
Ակնհայտ է, որ հաջողությունն ավելի շատ բաժին է հասնում նրան, ով համարձակորեն է գործում և դրսևորվում իր գործողություններում:
Այդ մարդկանցից մեկն էլ Գարեգին Լևոնի Հովսեփյանն է, ով 2010 թվականից զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով: Այժմ, երբ նա զինվորական կեսաթոշակի է անցել, իրեն լրիվությամբ նվիրել է
Անտարակույս, յուրաքանչյուր մարդու կյանք մի գիրք է, և ամեն մի գիրք՝ մի մարդու կյանք։
Գրադարանավարի մասնագիտական տոն օրվան նվիրված Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվեց ասմունքի ցերեկույթ՝ Ասերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ասմունքի սաների մասնակցությամբ։
Հոկտեմբերի 8-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հաճելի միջոցառումներով հագեցած օր էր: Դպրոցի տոնականորեն զարդարված դահլիճը հյուրընկալել էր թոշակառու ուսուցիչներին: Ուսուցչի մասնագիտական օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը կազմակերպել էին դպրոցի ուսուցիչներ Անժելիկա Համբարձումյանը և Նելլի Ասլանյանը:
Հոկտեմբերի 8-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում աշակերտներին սպասվում էր հաճելի անակնկալ: Դպրոցի հյուրն էր շրջանավարտ, ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նա հարազատ կրթօջախ էր ներկայացել բարեգործական առաքելությամբ՝ դպրոցին նվիրելով մարզական համազգեստ և գույք:
Ներկա էին նաև Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության
…Վաղուց էի ցանկանում գրել այս մարդու մասին… Երանի, թե գրեի…Կենդանի կլիներ, կկարդար այս հոդվածը և հոգին կփառավորվեր: Նա կհամոզվեր, որ իր ապրած ու արարած տարիներն իզուր չեն անցել, նա կարողացել է ձեռք բերել այնպիսի անուն և պատիվ, որ շատ շատերը կերազեին ունենալ: Նրա ձեռքով կրթվել ու դաստիարակվել են բազում սերունդներ, ովքեր հասարակության լիարժեք անդամներն են դարձել, որոնցով հպարտանալ կարող է ցանկացած ուսուցիչ:
Նա ուսուցիչ ու մարդ էր մեծատառով, նա մարդու այն տեսակից էր, որոնց անհնարին է մոռանալ, որոնցից կարելի էր սովորել, սովորել ու սովորել…
Լևոն Լազարի Ասրյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 17-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում:
1937 թվականին ընդունվել է տեղի միջնակարգ դպրոցը և այն գերազանց ավարտել 1947 թվականին:
Նույն թվականին ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմական
Հոկտեմբերի 2-ին Ամերիկայի ՀԱԸ Ասկերանի մանկապարտեզի վերանվանման հանդիսավոր միջոցառումն էր: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, ԱՀԱԸ ՀՀ և Արցախի ներկայացուցիչներ, հյուրեր, ասկերանցիներ: ՀԱԸ Ասկերանի նախակրթարանը վերանվանվում էր ամուսիններ Եփրեմ և Զաբել Բասմաջյանների անունով, որոնց որդի Հակոբ Բասմաջյանը ևս ներկա էր հանդիսավոր
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության բոլոր նախաձեռնումներն, ըստ Կ. Գաբրիելյանի, իրականացվել են լրագրողների անմիջական մասնակցությամբ և ուղղված են եղել Արցախում մեդիա դաշտի կայացմանը, լրագրության՝ որպես մշակութային բաղադրիչի արժևորմանը և լրագրողի հասարակական դերի բարձրացմանը։
Նա մասնավորապես ներկայացրեց այն կարևոր ձեռնարկումները, որոնք համարվում են համատեղ
Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել լուսաբանելու SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության Արցախում իրականացրած ծրագրերը և ամեն անգամ հիացել, հպարտություն ապրել հայի այն տեսակով, ով ծնվելով, մեծանալով Հայրենիքից այնքան հեռու, գործում, արարում է ի շահ հարազատ ժողովրդի՝ ապրում նրա հոգսերով։ Խոսքս SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության Կովկասյան ենթակառուցածքների ծրագրերի համակարգող Ժաք Մաթոսյանի մասին է, ում անդադար ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Արցախում բազմաթիվ բարեգործական ծրագրեր
Երբ Ասկերանի §Բերդ¦ թերթի խմբագրություն մտավ զոհված ազատամարտիկի մայր Եվգենյա Ստեփանյանը, մենք չզարմացանք, քանզի նա մեր թերթի մշտական ընթերցողներից է և գրի ու գրականության սիրահար: Սակայն վայրկյաններ հետո Եվգենյա մայրիկի դեմքին մի յուրահատուկ տրտմություն նկատեցինք, հուզմունքից դողում էր նրա ձայնը, ցավից քարացած աչքերում այնքա՜ն չասված խոսքեր կային և այնքա՜ն անկատար երազանքներ: Տառապանքի կնիք էր դաջված նրա դեմքին, իսկ աչքերի թախիծը վկայում էր նրա մեծ ու անդառնալի վշտի մասին: Կնոջ դեմքն արտահայտում էր վրդովմունք և ցավ, ներողամտություն և զայրույթ: Իրարամերժ մտքերը, ցանկություններն ու հույսն իրար էին խառնվել: Ի վերջո հանգիստ և համակերպվող հայացքն ուղղեց մեզ…
Պատմամշակութային արժեքների պահպանության տարրական դաստիարակություն յուրաքանչյուր ոք ստանում է առաջին քայլերի հետ։ Եվ պահպանել այդ հարուստ ժառանգությունը բոլորիս պարտքն ու պարտականությունն է՝ գալիք սերունդներին կտակելով ավելի բարեկարգ ու նորոգ Հայրենիք։
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանի նախաձեռնությամբ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի