03.10.2018 14:28 |
Հոկտեմբերի 2-ին Ամերիկայի ՀԱԸ Ասկերանի մանկապարտեզի վերանվանման հանդիսավոր միջոցառումն էր: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Գեղամ Բեգլարյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, ԱՀԱԸ ՀՀ և Արցախի ներկայացուցիչներ, հյուրեր, ասկերանցիներ: ՀԱԸ Ասկերանի նախակրթարանը վերանվանվում էր ամուսիններ Եփրեմ և Զաբել Բասմաջյանների անունով, որոնց որդի Հակոբ Բասմաջյանը ևս ներկա էր հանդիսավոր
|
Подробнее...
|
01.10.2018 17:29 |
Արցախի ժուռնալիստների միության 5-րդ համագումարում
Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության բոլոր նախաձեռնումներն, ըստ Կ. Գաբրիելյանի, իրականացվել են լրագրողների անմիջական մասնակցությամբ և ուղղված են եղել Արցախում մեդիա դաշտի կայացմանը, լրագրության՝ որպես մշակութային բաղադրիչի արժևորմանը և լրագրողի հասարակական դերի բարձրացմանը։
Նա մասնավորապես ներկայացրեց այն կարևոր ձեռնարկումները, որոնք համարվում են համատեղ |
Подробнее...
|
27.09.2018 23:16 |
Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել լուսաբանելու SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության Արցախում իրականացրած ծրագրերը և ամեն անգամ հիացել, հպարտություն ապրել հայի այն տեսակով, ով ծնվելով, մեծանալով Հայրենիքից այնքան հեռու, գործում, արարում է ի շահ հարազատ ժողովրդի՝ ապրում նրա հոգսերով։ Խոսքս SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության Կովկասյան ենթակառուցածքների ծրագրերի համակարգող Ժաք Մաթոսյանի մասին է, ում անդադար ու տքնաջան աշխատանքի շնորհիվ Արցախում բազմաթիվ բարեգործական ծրագրեր
|
Подробнее...
|
26.09.2018 17:32 |
Երբ Ասկերանի §Բերդ¦ թերթի խմբագրություն մտավ զոհված ազատամարտիկի մայր Եվգենյա Ստեփանյանը, մենք չզարմացանք, քանզի նա մեր թերթի մշտական ընթերցողներից է և գրի ու գրականության սիրահար: Սակայն վայրկյաններ հետո Եվգենյա մայրիկի դեմքին մի յուրահատուկ տրտմություն նկատեցինք, հուզմունքից դողում էր նրա ձայնը, ցավից քարացած աչքերում այնքա՜ն չասված խոսքեր կային և այնքա՜ն անկատար երազանքներ: Տառապանքի կնիք էր դաջված նրա դեմքին, իսկ աչքերի թախիծը վկայում էր նրա մեծ ու անդառնալի վշտի մասին: Կնոջ դեմքն արտահայտում էր վրդովմունք և ցավ, ներողամտություն և զայրույթ: Իրարամերժ մտքերը, ցանկություններն ու հույսն իրար էին խառնվել: Ի վերջո հանգիստ և համակերպվող հայացքն ուղղեց մեզ…
…Մի կերպ հավաքեց իրեն և սկսեց պատմել |
Подробнее...
|
25.09.2018 17:55 |
Պատմամշակութային արժեքների պահպանության տարրական դաստիարակություն յուրաքանչյուր ոք ստանում է առաջին քայլերի հետ։ Եվ պահպանել այդ հարուստ ժառանգությունը բոլորիս պարտքն ու պարտականությունն է՝ գալիք սերունդներին կտակելով ավելի բարեկարգ ու նորոգ Հայրենիք։
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության պետ Ալլա Արզումանյանի նախաձեռնությամբ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի |
Подробнее...
|
25.09.2018 17:45 |
Վերջերս Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ ցուցահանդես և դաս-դասախոսություն՝ <<Թանգարանի գանձերը>> խորագրով:
Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատախումբը, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի |
Подробнее...
|
23.09.2018 22:06 |
1988-ի հայոց համազգային զարթոնքը շատ բան փոխեց մեր կյանքում։ Դարավոր թշնամու լուծը թոթափելու վճռականությամբ լեցուն միաբանվեցինք ու մի բուռ դարձանք, և ամրակուռ ոգու և միասնության շնորհիվ կերտվեց այսօրվա ազատ ու անկախ Արցախը, որը դարձել է ամեն մի հայի պատիվը։ Դեպի ազատություն տանող յուրաքանչյուր ճանապարհ փշոտ է ու տատսկոտ, և դա լավ էին գիտակցում անձնուրաց տղաները, սակայն նրանք անտեսել էին վտանգները, որ ամեն վայրկյան սպառնում էր նրանց կյանքին։ Առանց վարանելու և վայրկյան
|
Подробнее...
|
19.09.2018 15:03 |
Ասում են աշխատանքից հետո հացը մեղրից քաղցր է, առավել ևս, երբ գործ ես ունենում հողի մշակության, հողագործության հետ։ Արցախ աշխարհի անկախության հռչակումից հետո բազմաթիվ նորարարությունների ականատես եղանք, բազմաթիվ առաջընթացներ գրանցվեցին մեր նորանկախ հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում։ Հողերը սեփականաշնորհվեցին։ Ով կարողացավ օբյեկտիվորեն գնահատել հողի արժեքն ու գինը սկսեց զբաղվել
|
Подробнее...
|
13.09.2018 17:44 |
Արդեն 20 տարի է, ինչ Նորագյուղի միջնակարգ դպրոցը կրում է §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Վիտալի Հակոբի Պետրոսյանի պանծալի անունը։
Ամեն տարի դպրոցի տնօրինությունը պարտքի վեհ զգացումով է նշում անմահ հերոսի ծննդյան տարեդարձը։ Այս անգամ դպրոցի փոխտնօրեն Լիդա Հայրիյանի նախաձեռնությամբ Վիտալի Պետրոսյանի ծննդյան օրվա նախօրեին դպրոցի փառքի սրահում բացվեց հերոսի պահպանված նկարների անհատական ցուցահանդեսը։ Այն, որ Վիտալի Պետրոսյանն ինքնուս ու տաղանդավոր նկարիչ է, բացահայտվել էր դեռևս նրա դպրոցական տարիներին։ Վիտալին նկարում էր վաղ մանկության տարիներից։ Ցուցահանդեսին ցուցադրված նկարներից մեկը թվագրված էր 1971 թվականով, երբ Վիտալին դեռևս 10 տարեկան էր։ Նա նկարում էր ուր պատահի՝ թղթի, կտավի, նույնիսկ փայտի վրա։ Նկարում էր |
Подробнее...
|
11.09.2018 12:38 |
Արցախը մի իսկական թանգարան է բաց երկնքի տակ, այն հարուստ է հազարավոր հինավուրց պատմական, հնագիտական, ճարտարապետական հուշարձաններով ու խաչքարերով, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում: Դրանք լուռ, միաժամանակ խոսուն վկաներն են մեր փառապանծ անցյալի ու ներկայի: Անշուշտ, այդ մշակութային արժեքների պահպանումը մեր բոլորիս պարտականություն է, ինքներս պետք է հոգանք մեր անգնահատելի
|
Подробнее...
|
11.09.2018 12:27 |
Սեպտեմբերի 10-ին հանդիսավոր օր էր Ասկերանի շրջանի Ներքին Սզնեքի համայնքում: Տոնական տրամադրությամբ պարուրված սզնեքցիները հավաքվել էին նշելու հարազատ գյուղի տարեդարձը, որն արդեն բարի ավանդույթ էր դարձել նրանց համար: Գյուղում և գյուղից դուրս ապրող սզնեքցիները հավաքվել էին վերստին մեծարելու իրենց գյուղն ու հպարտանալու նրա անցյալով ու ներկայով: Իսկ գյուղի անցյալն այնքա՜ն լուսավոր ու օրինակելի էր…Նախկին Սզնեքը հայտնի էր իր քաղաքակիրթ, ստեղծագործ և ուսումնատենչ լինելով: Պատահական չէր, որ գյուղն անվանում էին <<Փոքր Թիֆլիս>> անունով: Այսօր մի առանձնահատուկ հպարտությամբ են այդ մասին հիշում
|
Подробнее...
|
10.09.2018 09:27 |
Շատ երիտասարդներ, ուսանելով ՀՀ արվեստի ԲՈՒՀ-երում, հնարավորություն չունեն իրենց մշակութային արտադրանքի ցուցադրման, հանրահռչակման, ինչպես նաև միջազգային փորձի մեջ ինտեգրման համար: Այդ պատճառով նրանց մոտ առաջանում է թերարժեքության բարդույթ, չեն ձգտում նորարարական մոտեցումների ընկալման, ինքնադրսևորման և ինքնարտահայտման համար ուղիների որոնման: Այդ հիմնախնդիրների պատճառով շատ արհեստավարժ արվեստագետներ լճանում են, չեն զարգանում և հետագայում չեն համալրում ազգային և համամարդկային մշակութային
|
Подробнее...
|
|
|