ԱՀ ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՀՐԱՎԻՐԵՑ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
31.05.2017 10:29

Հանրապետությունում շուտով կսկսվեն բերքավահավաքի աշխատանքները։  Օրեր անց արդեն առաջին կոմբայնները դաշտ կմտնեն, իսկ հողագործներին մտահոգող բազմաթիվ խնդիրներ կան։

Մայիսի 29-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն Ասկերանում հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն։ Նպատակը՝ բերքահավաքի աշխատանքներին  պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և հավանական խոչընդոտների ու արգելքների մասին մտահոգություններով

Подробнее...
 
ՀՆՉԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ
31.05.2017 10:15

Մայիսի 26-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հնչեց դպրոցական վերջին զանգը: Հնչեց երկար ու զիլ, հնչեց՝ արթնացնելով անմեղ ու ջերմ հուշեր, կարոտ ու սեր…

Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, հյուրեր:

Դպրոցի 11 շրջանավարտներ հրաժեշտ էին տալիս հարազատ կրթօջախին և պատրաստվում մտնել նոր կյանք, որը նրանց համար

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԷՐ
31.05.2017 09:58

Հիրավի, ճիշտ է ասված, որ արվեստը մարդու միջոցով արտահայտվող բնության ձայնն է, և որքան մարդ հարազատ և հավատարիմ մնա իր մեջ ապրող բնությանը, այնքան համոզիչ և հուզիչ կլինի նրա արվեստը: Երաժշտությունը, թերևս, արվեստի տեսակետներից բարձրագույնն է, այն հնարավորություն է տալիս անմիջականորեն զգալ ներդաշնակությունը, վեհն ու գեղեցիկը: Երաժշտությունը մեր առջև բացում է զգացմունքների, մտքերի, ցանկությունների մի յուրահատուկ աշխարհ, որտեղ իշխում է բարին ու գեղեցիկը: Այստեղ ամեն ինչ մաքուր է, գունագեղ

Подробнее...
 
ՈՒՍՈՒՑՉԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄԵՋ Է
31.05.2017 09:49

Գաղտնիք չէ, որ ամենահարգված ու միաժամանակ ամենապատասխանատու մասնագիտություններից մեկն էլ աշխարհում ուսուցչի մասնագիտությունն է։ Չէ որ հենց ուսուցիչների վրա է դրված մատաղ սերնդի կատարելագործման և երկրի ապագայի ձևավորման պատասխանատվությունը։ Լավ ուսուցիչ լինելու համար բավարար չէ միայն որևէ առարկայի կատարյալ իմացությունը, առավել կարևորը մանուկների հոգեկան աշխարհը ներթափանցելու հմտությունն է։

Արմեն Ավագյանի անվան Խնածախի միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի, երկարամյա և փորձառու տնօրեն Գյուլչորա Արզումանյանը գտնում է, որ անկախ նրանից, թե մարդը որ բնագավառում է ծավալում իր գործունեությունը՝ իրեն վստահված գործը պետք է կատարի պատասխանատվության բարձր զգացումով ու անմնացորդ նվիրումով։ Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ Ասել է թե, յուրաքանչյուր ուսուցչի

Подробнее...
 
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՎԱԽՆԴՐՈՐԵՆ ՄՈՏԵՆԱԼ
15.05.2017 10:36

Մայիսի 10-ին Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչության պետ Արայիկ Դոլուխանյանի ղեկարությամբ Ասկերանի շրջանի մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ  անցկացվեց սեմինար-խորհրդակցություն։ Սեմինարի նպատակն էր համատեղ քննարկել հարկային կարգապահության բարձրացմանն

Подробнее...
 
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՄԵԾ ԽՈՐՀՈՒՐԴ ԷՐ ԿՐՈՒՄ
11.05.2017 16:15

Մայիսի 6-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը կազմակերպեց իր հերթական միջոցառումը, որն այս անգամ ավելի մեծ խորհուրդ էր կրում: Մայիսյան Եռատոնին ընդառաջ բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի գլխավորությամբ բաժնի մասնագետները և վարչակազմի երիտասարդ աշխատողներն այցելեցին շրջանի սահմանամերձ  գյուղերը: Այցելության նպատակն Արցախյան պատերազմում մարտնչած և իրենց կյանքը հանուն խաղաղության զոհաբերած տղաների հիշատակը հավերժ պահելու և մատաղ սերունդներին նրանց

Подробнее...
 
ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
11.05.2017 06:53

 
ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ՄԵԾԱՐՈՒՄ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ
07.05.2017 16:25

Մայիսյան Եռատոնին ընդառաջ մայիսի 6-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մրցույթ-փառատոն միջին և ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ։ Փառատոնին ընդհանուր առմամբ մասնակցում էր 9 թիմ, որոնցից մեկը ներկայացնում էր շրջանի տարածքում տեղակայված Ն զորամասը։

Հնչեց Արցախի պետական օրհներգը։ Ողջունելով

Подробнее...
 
ՆՐԱՆՔ ԿՌՎՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ
07.05.2017 15:52

Երբ մոտենում է մայիս ամիսը, ինքնին հիշում ես քո ժողովրդի տարած հաղթանակների մասին: Հիշում և հպարտանում ես…Չէ որ այդ հաղթանակների շնորհիվ կերտվում է նոր, ավելի բարգավաճ երկիր, որտեղ ստեղծվում են նորանոր ընտանիքներ, ծնվում են մանուկներ: Արցախ աշխարհը լցվում է մանկան ճիչերով, բազմերանգ և լուսավոր գույներով, իսկ ապագայի լույսն ավելի պայծառ է երևում և ստիպում արցախցիներիս ապրել միայն լավատեսությամբ տոգորված…Հիշելով փայլուն

Подробнее...
 
ԳՅՈՒՂԸ ԿԱՊՐԻ ԵՎ ԱՎԵԼԻ ԿՇԵՆԱՆԱ
01.05.2017 15:53

Ասկերանի շրջանի Ջրաղացներ գյուղն իր անունն ստացել է հավանաբար շատ ջրաղացներ ունենալու պատճառով: Մինչև հիմա պահպանվում են Աղաբեկանց եռաստիճան ջրաղացի, Խուջունց և Ջալալանց ջրաղացների փլատակները:

18-րդ դարի առաջին կեսին ցարական գեներալ Մադաթովը վերադառնում է հայրենի Ավետարանոց գյուղը՝ իր հետ բերելով երեք հայ եղբայրների: Նրանք բնակություն են հաստատում Ավետարանոց գյուղից մոտ երկու  կիլոմետր հեռավորության վրա: Եղբայրներից մեկը զինագործ էր, մյուսը՝ դարբին, իսկ երրորդը՝ ջրաղաց պատրաստող: Նախկինում այս գյուղն ունեցել է երեք անուն՝ Դամիրչիլար, Լուլասազ և Ջրաղացներ:

Դարերի պատմություն ունեցող գերեզմանոցի հուշաքարերի վրա գտնվող գրանցումներից կարելի է փաստել, որ գյուղը հիմնադրվել է 18-րդ դարի կեսին: Գյուղի աղբյուրը կառուցվել է 1911 թվականին, իսկ 1984 թվականին այդ գյուղում ծնված

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
01.05.2017 12:53

Ապրիլի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը։ Նիստի աշխտանքներին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների  ղեկավարներ։ Այն վարում էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

Նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր շրջանի Ակնաղբյուրի, Սղնախի, Մադաթաշենի և Մոշխմհատի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների և աշխատակազմերի գործունեությանը, որի մասին տեղեկանք  ներկայացրեց վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը։ Նշված համայնքներում իրականացված վարչական հսկողության արդյունքում ի հայտ բերված

Подробнее...
 
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 21 ՏԱՐԵԿԱՆ
27.04.2017 11:47

Արցախի շողակաթ առավոտներից մեկն էր: Ապրիլյան արբշիռ ծաղիկների բույրերը տարածվել էր շուրջբոլոր: Դաշտերում շաղն էր շողում, մանուշակներից դրախտի նեկտար էր կաթում:

Աղունիկների մի փոքրիկ երամ ուրախ ծլվլոցով գարունն էր վայելում: Մեկ ցատկոտում են, մեկ՝ ուրախ ճռվողյունով կանչում միմյանց: Ճերմակաթույր փոքրիկ մի ճուտիկ, ծաղիկը բերանին հեռու էր փախչում, որ ձեռքից չխլեն: Երկու վարուժան, փքված կեցվածքով, կռիվ են տալիս:

Դիրքապահ Քյարամը  նստել էր քարափին և հրճվանքով դիտում էր  աղունիկների խաղը: Մի գողտրիկ ծիծաղ խաղաց նրա գունատ շուրթերին ու երանությամբ լի

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 61 62 63 64 65 66 67 68 69 70 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter