23.12.2017 16:38 |
Նոր տարվա նախաշեմին հաճելի անակնկալ էր սպասվում Ասկերանի շրջանի Սարդարաշենի Կայծեր Շահբազյանի անվան հիմնական դպրոցի աշակերտներին:
Իրանում գործող <<Թևանիկ>> բարեգործական միության կողմից այս անգամ նվեր էր նախատեսվել հենց այս կրթօջախի համար, որը կրում է Արցախյան պատերազմում զոհված հերոս քաջորդի, <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Կայծեր Շահբազյանի |
Подробнее...
|
23.12.2017 16:11 |

Խրամորթն Ասկերանի շրջանի սահմանամերձ այն գյուղերից էր, որի ամեն մի սարը, ձորը, քարն ու թուփը կրում է բարբարոս ցեղերի ավերածությունների ծանր դրոշմը։ Գյուղը գտնվելով հետզհետե իր տարածքները մեծացնող Աղդամի հարևանությամբ բազմաթիվ անգամ ասպատակությունների է ենթարկվել։ Պատանեկության տարիներիցս եմ հիշում գյուղի մեծերի զրույցները, թե ինչպիսի անողոքությունների ու անգթությունների է ենթարկվել գյուղը սկսած 1918-20-ական թվականներից։ Գյուղի ճակատագիրն էր՝ պայքարել։ Այն, փաստորեն, թափառական, բարբարոս ու ավարառու ցեղերի թիրախում էր գտնվում։ Խրամորթը մեկ անգամ չէ, որ ենթարկվել է հրկիզումների, ավերածությունների ու ալան-թալանի։ Սակայն խրամորթցին միշտ ամուր կառչած էր մնում իր արմատներից ու ամեն անգամ փյունիկի նման վեր հառնում մոխիրներից... Արցախյան ազգային - ազատագրական պայքարը չէր կարող անտարբեր թողնել նաև խրամորթցիներին։ Խրամորթցին պայքարեց ու հաղթեց անհավասար մարտում, մաքառեց կյանքի բազում դժվարությունների առաջ ու այսօր հպարտորեն կրում է հաղթանակողի |
Подробнее...
|
23.12.2017 16:08 |
Արցախի Հանրապետության ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության անդամներ Վահրամ Բալայանը, Ալյոշա Գաբրիելյանը, Ռիտա Մնացականյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում ունեցան Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ: Հանդիպմանը հրավիրված էր նաև Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը:
Ռիտա Մնացականյանը ողջունելով |
Подробнее...
|
23.12.2017 16:06 |
Քաղաքացիական հասարակության անվտանգությունը (հասարակական անվտանգությունը) կարող է բնութագրվել հետևյալ պարամետրերով՝ սոցիալական արդարություն, քաղաքացիների և հանրության իրավունքների ամբողջություն պետության հետ փոխհարաբերություններում, օրինականության ռեժիմ, քաղաքացիների տնտեսական բարեկեցություն, ժողովրդավարական բազմակարծություն (պլյուրալիզմ), հասարակության թափանցիկություն կամ անկեղծություն, քաղաքացիական հասարակության ազգային որոշակիություն:
Պետության անվտանգությունը դա պետական և հասարակական երաշխիքների համակարգ է, որտեղ ապահովվում է կայուն զարգացումը, հիմնական արժեքների, կենսագործունեության նյութական և հոգևոր աղբյուրների պաշտպանությունը, մարդու և նրա իրավունքների ու քաղաքացիական ազատությունների |
Подробнее...
|
23.12.2017 16:00 |
Մարդու իմաստությունից բխում են հետևյալ երեք առանձնահատկությունները՝ կայացնել հիանալի վճիռներ, անսխալ խոսել և անել այն, ինչ հարկավոր է…
Դեմոկրիտ
Հիրավի, ուսուցիչ կոչումը մեծարանք է, նրա գործը՝ դժվարին առաքելություն: Ուսուցիչն այն մարդն է ով պատասխանատվությամբ, սիրով, ջերմությամբ և նվիրումով է վերաբերվում իր գործին: Աշխատելով ամենադժվար բնագավառներից մեկում՝ նա իրավունք չունի սխալվելու, քանզի նրա ամեն մի քայլը կարող է ճակատագրական հանդիսանալ մատաղ սերնդի համար:
Այսօրվա իմ զրուցակիցը ճանաչված մանկավարժ է, իր աշխատանքի գիտակ, բանիմաց և հմուտ մասնագետ: Ասկերանի շրջանի Աստղաշենի Ժան Անդրյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն, շնորհաշատ մանկավարժ Սլավա Արշակի Գրիգորյանի հետ ունեցած իմ հարցազրույցը հետաքրքիր |
Подробнее...
|
23.12.2017 15:57 |
Անտարակույս, մեզանից յուրաքանչյուրը երախտագիտությամբ և առանձնակի հպարտությամբ է լցված մեր զինվորների հանդեպ: Մեր երկրի սահմաններն ամուր պահելու և մեր խաղաղ քունն ապահովելու համար այսօր նրանք անսասան կանգնած են մեր Հայրենիքի սահմանին:
Իսկ մեր հպարտությունը կրկնապատվում է, երբ մեր տղաներն իրենց ծառայությունն իրականացնում են առավել պատասխանատվությամբ, նվիրումով: Չէ որ նրանց ճանապարհելով ՊԲ շարքերը՝ վստահորեն ասում էինք. մենք հավատում ենք ձեզ, հայրենիքի մեր պաշտպաններ…
Իսկ գիտեք, ինչպիսի ուրախություն և պարծանք է պարուրում, երբ մեր զինվորների ծառայության մասին ստանում ենք շնորհակալական խոսքեր: Ինքնին, համոզվում ենք, որ մեր տղաներն ստացել են ճիշտ ռազմահայրենասիրական դաստիարակություն, հային բնորոշ կամքի ուժ և խիզախություն:
Այս անգամ հերթական շնորհալական |
Подробнее...
|
06.12.2017 16:47 |
Արդեն մի քանի տարի է, ինչ §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի ծրագրերն ուղղված են բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։ Հիմնադրամի միջոցներով Արցախի Հանրապետությունում շատ բազմազավակ ընտանիքներ արդեն իսկ իրենց սեփական տանիքն ունեցան։ Ներկայում մեր շրջանում հիմնադրամի միջոցներով Իվանյանի, Խնձրիստանի և Քռասնու համայնքներում կառուցվում են համայնքային կենտրոններ, իսկ Ուղտասարի համայնքում դպրոցական շենք։ Հիմնադրամի միջոցներով աստիճանաբար լուծվում են նաև բազմազավակ
|
Подробнее...
|
01.12.2017 18:44 |
Նոյեմբերի 30-ին Ոստիկանության Ասկերանի շրջբաժնում տեղի ունեցավ Ոստիկանության մասնագիտական տոն օրվան նվիրած հանդիսավոր արարողություն։
Ոստիկանության շրջբաժնի պետ Արայիկ Գասպարյանը մեկ անգամ ևս կարևորելով ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի առջև դրված խնդիրները, հորդորեց կատարել այն ամենայն պատասխանատվությամբ և պարտքի |
Подробнее...
|
29.11.2017 15:12 |
Նոյեմբերի 28-ին §Մռակած¦ պետական կամերային երգչախմբի համերգը Ասկերանի երաժշտասեր բնակչության համար աննխադեպ էր։ Երգչախմբի երգացանկում տեղ գտած ազգագրական և հայրենասիրական երգերը որպես երգարվեստի գոհարներ էին հնչում երգչախմբի և նրա մենակատարների շուրթերից։
Ասկերանցի հանդիսականներին ներկայացված |
Подробнее...
|
29.11.2017 15:11 |
Օրերս §Թևանիկ¦ բարեգործական ծրագրի պատասխանատուները կրկին Ասկերանի շրջանի Ուղտասարի համայնքում էին։ Բարեգործներին ուղեկցում էր ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը։ Ողտասարցիները մեծ խանդավառությամբ ու տոնական բարձր տրամադրությամբ ընդունեցին իրանահայ բարերարներին, ովքեր եկել էին հերթական բարեգործական ծրագրով։ Թևանիկցիների հերթական ծրագիրն ընգրկեց դպրոցն ու նրա աշակերտներին։ Այս անգամ նվիրատուները դպրոցի համար համակարգիչներ և մարզական գույք էին բերել, իսկ դպրոցականների համար
|
Подробнее...
|
29.11.2017 15:10 |
Նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման համագումարը։ Համագումարի մասնակիցները, նախքան համագումարի սկսելը, թարմ ծաղիկներով ամփոփեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մարտական ընկերների հիշատակին՝ լուռ խոնարհվելով նրանց անմահ անունների առաջ։ Հիշողություններով ու վերջին իրադարձությունների տպավորություներով կիսվեցին իրար հետ։ Մտադրությունն ու նպատակը կրկին նույնն է, ԱԱՄ Ասկերանի տարածքային յուրաքանչյուր անդամ միշտ պատրաստակամ է Հայրենիքին սպառնացող փոքր-ինչ վտանգի դեպքում կրկին
|
Подробнее...
|
29.11.2017 15:09 |
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող §Առողջ ապրելակերպ¦ ծրագրի շրջանակներում Ասկերանի շրջանում շարունակվում են կազմակերպվել տարաբնույթ միջոցառումներ: Նոյեմբերի 19-ին Ասկերան քաղաքում կազմակերպվեց քայլարշավ դեպի §Բերդ¦ պատմամշակութային ամրոց: Արշավին ներգրավված էին Ասկերան քաղաքի երիտասարդությունը: Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանի գլխավորությամբ խումբը ոտքով ճանապարհվեց դեպի պատմամշակութային վայր: Քայլարշավն անցավ հետաքրքիր ու անկաշկանդ մթնոլորտում: Հասնելով բերդի վերին
|
Подробнее...
|
|
|