12.09.2017 18:24 |
Ասկերանի շրջանի Սզնեք գյուղն Արցախի հնագույն բնակավայրերից մեկն է՝ շրջապատվածÂ կուսական ու փարթամ անտառների հեքիաթային գեղեցկությամբ: Այստեղ օդն աննկարագրելի մաքուր և անարատ է, ինչպես սզնեքցու սիրտն ու հոգին: Աշխատասեր, պատվասեր, բարի ու համեստ սզնեքցին հազար ու մի թելով կապված է հարազատ գյուղի հետ: Անտրտունջ ապրում է այստեղ, կռիվ տալով հողի հետ աշխատում և բերք ու բարիք է ստեղծում: Գյուղի մեծերը կարոտով ու երանությամբ են խոսում նախկին Սզնեքի մասին, որ հայտնի էր իր քաղաքակիրթ, մաքրասեր, ստեղծագործ և ուսումնատենչ |
Подробнее...
|
12.09.2017 18:14 |
Իրանում 4 տարի առաջ մի խումբ հայրենասերների կողմից նախաձեռնվեց ու կազմակերպվեց §Թևանիկ¦ բարեգործական կազմակերպությունը՝ սոցիալական տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Ծրագրի նպատակն է օժանդակել, սատարել գյուղացուն, արհեստագործին, բանվորին և սոցիալապես անապահով ընտանիքներին՝ նրանց արտադրանքը վաճառելու, գումարը տիրոջը փոխանցելու, իսկ գոյացած հասույթով բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։
Օրերս կազմակերպության |
Подробнее...
|
08.09.2017 13:13 |
Սեպտեմբերի 2-ին համայն հայությունը նշում է առանձնահատուկ նշանակություն ունեցող տոն՝ Արցախի Հանրապետության անկախության օրը: Տոն, որը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և փոխեց նրա պատմության ընթացքը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որն արդյունք էր մեր ժողովրդի երկարամյա մաքառումների ու անկոտրում կամքի: Վերջապես նվաճեցինք մեր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը…
Արցախի անկախության 26-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն Ասկերան քաղաքում մեկնարկեց |
Подробнее...
|
08.09.2017 13:02 |
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցներում կրկին ղողանջեց դպրոցական առաջին զանգը՝ իր կամարների տակ ընդունելով հազարավոր դպրոցականների, ովքեր անհամբերությամբ էին սպասում նոր ուսումնականին։
Գիտելիքի և դպրության օրն առանձնակի շուքով է նշվում Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Հանդիսավոր տողանը, որին ներկա էին |
Подробнее...
|
29.08.2017 15:13 |
Օգոստոսի 26-ին Ասկերանի շրջանի վարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ուսուցիչների արդեն ավանդական դարձած ամենամյա օգոստոսյան խորհրդակցություն։ Խորհրդակցությանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Ս. Գրիգորյանը, ՀՀ ԿԳ նախարար Լ.Մկրտչյանը, ՀՀ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԳԹԿ բաժնի պետ Կ. Նասիբյան, ԼՂՀ ԿԳՍ նախարար Ս.Ասրյանը, շրջանի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ։
Շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի |
Подробнее...
|
29.08.2017 15:08 |
Անկասկած կան մարդիկ, ովքեր աշխարհ են գալիս որոշակի առաքելությամբ։ Յուրի Արամյանը մեր հանրությանը հայտնի է որպես բանիմաց գյուղատնտես, ով իր ամբողջ կյանքն ու գործունեությունը նվիրել է երկրի գյուղատնտեսության զարգացմանը։ Պատահական չէ, որ նրա անունն ուղիղ կապ ունի գյուղատնտեսության հետ, որը հունարենից թարգմանաբար նշանակում է հողի աշխատավոր, հողագործ։
Ծնվել է 1937 թվականի օգոստոսի 24-ին, Ասկերանի շրջանի Քյաթուկ գյուղում։ Ավարտել է Քյաթուկի 8-ամյա դպրոցը, ապա Նախիջևանիկ, Խանաբադ, որտեղ էլ |
Подробнее...
|
29.08.2017 15:05 |
Արցախի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձին ընդառաջ շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Գրիշա Մարտիրոսյանը մարզական մի շարք միջոցառումներ է կազմակերպում։ Օգոստոսի 24-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային ընկերական հանդիպում Ասկերանի համայնքի ֆուտբոլիստների և Ն զորամասի զինվորների միջև։ Խաղն անցավ բավականին ակտիվ և մրցակցային մթնոլորտում։ Առաջին խաղակեսն |
Подробнее...
|
29.08.2017 14:59 |
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի կողմից կազմակերպվող և արդեն ավանդական դարձած ուխտագնացության մասնակիցներն այս օրերին այցելում են Արցախի բոլոր բնակավայրերը, զորամասերը, հարգանքի տուրք են մատուցում զոհված ազատամարտիկներին՝ այցելելով նրանց պատվին կառուցված հուշակոթողներին:
Ուխտագնացության նպատակն է հավերժացնել մեր հերոս տղաների հիշատակը, բարձրացնել ազատագրված տարածքների բնակչության ռազմահայրենասիրական ոգին, ամրացնել այդ տարածքներում |
Подробнее...
|
23.08.2017 16:37 |
Հիշողություններն ինձ կրկին տանում են դեպի դպրոցական իմ երանելի տարիները: Այդ հուշերի մեջ այնքա՜ն մաքրություն և այնքա՜ն ջերմություն կա ու այնպիսի պայծառ դեմքեր, որոնք արեգակի պես լուսավորում և ուղեկցում են մարդուն գիտակցական իր ողջ կյանքում: Երբ մտաբերում եմ իմ հարազատ դպրոցը, անմիջապես աչքիս առջև կանգնում են իմ սիրելի ուսուցիչները: Չէ որ նրանք ոչ միայն ուսուցանել, այլև իրենց անձնական օրինակով դաստիարակել և որպես մարդ ձևավորել են բազում սերունդների: Նրանք մեզ սիրել և վերաբերվել են հարազատ երեխայի պես: Գուցե հենց դա է այն գլխավոր նախադրյալը, որ հաջողությունների են հասել մեզանից շատ շատերը:
Նա, ում մասին ցանկանում եմ մեծարանքի խոսքեր ասել, ճանաչված, սիրված և հարգված մանկավարժ է ողջ հանրապետությունում: Վեհ, պատվասեր, մեծահոգի, մանկավարժության բոլոր սկզբունքներին ու մեթոդներին |
Подробнее...
|
15.08.2017 11:23 |
Վերջերս Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանեց ՀՀ §Microwav.FM¦ ինտերնետ ռադիոների ցանցի 20 հոգուց բաղկացած ռադիոլրագրողների պատվիրակությունը, որը գլխավորում էր ծրագրի համակարգող Մանե Պապյանը: Ծրագիրն իրականացվում է հարավկովկասյան երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում, Արցախի Հանրապետությունում: Այս ծրագրի հիմնական մասը ալտերնատիվ լրատվամիջոցներ ստեղծելն է, որոնք կխոսեն այն մասին, ինչը չի խոսվում |
Подробнее...
|
14.08.2017 16:04 |
Ամռան ամիսներին դպրոցականների հանգիստն ու առօրյան հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու համար կազմակերպվում են ամառային ճամբարներ ինչպես Արցախի այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում։ Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Վոլոդյա Ալլահվերդյանը տեղեկացրեց, որ ամռան ընթացքում Ասկերանի շրջանի 60 դպրոցական հնարավորություն ունեցավ մասնակցելու Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորական միության կողմից կազմակերպված պատանի երկրապահ ճամբարին։ Պատանի երկրապահների ճամբարում երեխաները մեծ բավականություն ստացան, անցկացվեցին |
Подробнее...
|
10.08.2017 14:57 |
Արխիվները կարելի է համարել մարդկության հիշողության կենտրոններ, քանզի նրանցում կենտրոնացված են անգնահատելի նյութեր, որոնք արտացոլում են երևույթների առաջընթացը։Հարկ է նշել, որ փաստաթղթի պահպանման խնդիրն առաջ է եկել հենց փաստաթղթի առաջացման ժամանակաշրջանից: Այլ կերպ ասած առաջին արխիվները ստեղծվել են գրի առաջանալու հետ մեկտեղ:
Ինչպես նշեց Ասկերանի արխիվային տարածքային ներկայացուցիչ Էլոնա Ապրեսյանը շրջանային արխիվը կոչված է իրականացնեուլ շրջանի պետական կառույցներում առաջացած փաստաթղթային նյութերի ապահով պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը։ 2017 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում հանրապետության քաղաքացիներից ընդունվել է 82 դիմում, որն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է |
Подробнее...
|
|
|