ԲԱՑ ԴԱՍԸ ՀԱՋՈՂՎԱԾ ԷՐ ԵՎ ԸՆԴՕՐԻՆԱԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ
16.11.2017 23:06

Նոյեմբերի 3-ին Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքի մանկապարտեզում կազմակերպվեց երաժշտության բաց դաս: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը, Ասկերանի ՄՊՍԿ տնօրեն Մերի Գաբրիելյանը, Այգեստանի, Ավետարանոցի, Ակնաղբյուրի, Խնձրիստանի, Խաչենի, Խնապատի, Հարավի մանկապարտեզների

Подробнее...
 
ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ
16.11.2017 22:40

Ասկերանի շրջանում պարբերաբար կազմակերպվում են սպորտային միջոցառումներ Արցախյան պատերազմի հաշմանդամ ազատամարտիկների մասնակցությամբ:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի կողմից նոյեմբերի 3-ից 4-ը կազմակերպվեց շախմատի շրջանային առաջնություն, որին մասնակցում էին 8 հաշմանդամ ազատամարտիկներ: Առաջին մրցանակային տեղն զբաղեցրեց Գագիկ Մուսայելյանը/Ակնաղբյուր/, երկրորդ տեղը՝ Արտիկ Հայրապետյանը/Ակնաղբյուր/, երրորդ տեղը՝ Վանյա Պետրոսյանը/Նորագյուղ/: Հաղթողները պարգևատրվեցին

Подробнее...
 
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
01.11.2017 16:34

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի ընթացիկ տարվա հերթական նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին։ Նիստին ներկա էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների ղեկավարներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ։ Նիստը վարում էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։

Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին

Подробнее...
 
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ ՄԻՇՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
01.11.2017 16:32

Իմանալու, թե ընթացիկ տարում ինչ աշխատանքներ են  իրականացվել ՔԿԱԳ Ասկերանի տարածքային բաժնում, մի քանի հարցերով դիմեցինք ԼՂՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության ՔԿԱԳ Ասկերանի ՏՊ պետ Ինգա Բաբայանին:

-Տիկին Բաբայան, խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպիսի բարեփոխումներ են կատարվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում:

-ԼՂՀ ՔԿԱԳ ոլորտում զգալի

Подробнее...
 
ՇՐՋԱՆԻ ՊՈՏԵՆՑԻԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԵԼԻՆ ԵՆ
01.11.2017 16:29

-Պարոն Ղուլյան, 2017թ. բերքի տակ ինչպիսի՞ մշակաբույսեր են ցանվել, ինչքա՞ն են կազմում ընդհանուր ցանքատարածությունները։

- 2017 թվականին Ասկերանի շրջանում կատարվել է աշնանացան և գարնանացան մշակաբույսերի 15000 հա ցանք։ Հիմնականում ավանդական մշակաբույսեր են, այս տարի ավելացել են կտավատն ու ոլոռը: Ընդհանուր ցանքատարածքներում գարնանացան մշակաբույսերի տեսակարար կշիռը կազմել է 30 տոկոս: Արցախի կառավարության աջակցության շնորհիվ կատարվել է

Подробнее...
 
ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԽԵԼԱՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ՆՊԱՍՏԵՆՔ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ՇԵՆԱՑՄԱՆԸ
01.11.2017 16:17

Ասկերանի շրջանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը, գործելով Արցախի Հանրապետությունում իրականացվող սոցիալական բարեփոխումներ իրականացնելու ծրագրի շրջանակներում, ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք կապահովեն հատկացված նյութական և ֆինանսական միջոցները սահմանված ժամկետներում իրենց հասցեատերերին հասցնելու համար։Տարիներ շարունակ աշխատելով խտրականության բացառման սկզբունքներով,  սոցիալական ծառայության գործակալությունն իր ամենօրյա գործունեության հիմքում տեսնում է սրտացավությունն ու բարեխղճությունը, ինչպես նաև օրինականությունը՝ գործակալություն

Подробнее...
 
ՆՈՐԱԳՅՈՒՂՑԻ ԱԹԼԵՏՆԵՐԸ՝ ՇՐՋԱՆԻ ՉԵՄՊԻՈՆ
01.11.2017 16:07

Վերջերս Ասկերանում անցկացվել է աթլետիկայի շրջանային  առաջնությունը՝ դպրոցականների միջև։ Առաջնությանը մասնակցել են Այգեստանի, Ասկերանի, Խնապատի, Նախիջևանիկի, Նորագյուղի և Պատարայի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը: Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էր 5 պատանի և 5 աղջիկ: Մասնակիցները իրենց ուժերը չափեցին 100մ, 200մ, 400մ, 800մ վազքատարածություններում, փոխանցումավազքում ու թափավազքով

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ
20.10.2017 15:33

Հոկտեմբերի 17-ին Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը` գյուղնախարար Ժիրայր Միրզոյանի հետ գործնական այցով Ասկերանում էին։ Նպատակը՝ հանդիպումն էր շրջանի գյուղոլորտի պատասխանատուների, համայնքների ղեկավարների, շրջանի խոշոր հողօգտագործողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների հետ։ Ինչպես նշեց պետնախարարը, թեման` գյուղատնտեսական ներկա տարեշրջանն էր ու ոլորտի զարգացման ռազմավարական հայեցակարգը, ինչպես նաև լսել գյուղատնտեսությամբ զբաղվողների

Подробнее...
 
ՆՐԱ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ
09.10.2017 15:16

Անգութ  մահը  մեր  շարքերից  խլեց սրտացավ ղեկավար ու գործընկեր, արհեստավարժ մասնագետ, ընտանիքի նվիրյալ Շահեն Աղաբաբյանի  կյանքը:

Ծնվել է 1957թ. օգոստոսի 15-ին, Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում:  1964թ.  ընդունվել է Խնապատի  միջնակարգ դպրոցը, 1971-1972 ուստարում տեղափոխվել է Ստեփանակերտի թիվ 1 գիշերօթիկ  դպրոցը, այն ավարտել 1974թ.:   1975թ.  ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի  ֆիզիկայի բաժինը`  1979թ.  ավարտել այն:    Նույն  թվականին նշանակվել է 

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ…
09.10.2017 15:14

Մեր ժողովուրդն իր պատմության ընթացքում միշտ էլ առանձնահատուկ սիրով է վերաբերվել գրին ու գրականությանը, իսկ գրագետ ու կարդացած մարդը հասարակության մեջ վայելել է հարգանք ու պատկառանք: Բոլոր ժամանակներում գիրքն անփոխարինելի է եղել, նորագույն տեխնոլոգիաները, համակարգիչը կարող են միայն լրացնել ընթերցանությանը, բայց ոչ երբեք փոխարինել դրան: Իսկ գրադարանն այն լուսավոր, ջերմ ու սրտաբաց օջախն է, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն զգում է, ինչպես իր տանը: Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
09.10.2017 12:44

Գաղտնիք չէ, որ մանկավարժ լինելը և մանկավարժությամբ զբաղվելն ինքնին առանձնահատուկ վերաբերմունք ու ձիրք են պահանջում։ Եվ որ դպրոցում են ստանում Հայրենիքը պաշտպանելու, շենացնելու և նրա պատիվն ամենուրեք բարձր պահելու հիմնավոր դաստիարակությունը: 21-րդ դարում աներևակայելի կերպով մեծացել է գիտելիքի դերը, գիտությունը զարգանում է թռիչքաձև՝ ստիպելով մարդուն նորանոր որակներ փնտրել իր ներսում և դրանք ի սպաս դնել պետությանը, ազգին, մարդկությանը: Դա նշանակում է, որ ուսուցչի դերը դարձել է առավել

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ
09.10.2017 12:38

Հոկտեմբերի 5-ին  աշխարհի բազմաթիվ աշակերտներ դպրոց գնացին ծաղկեփնջերով, չէ որ այդ օրը նշվում է մեր տոնացույցի ամենագեղեցիկ ու ամենաազդեցիկ տոներից մեկը՝ ուսուցչի մասնագիտական տոն օրը։ Լավ ուսուցիչ դառնալու համար ոչ միայն անհրաժեշտ է լավ տիրապետել որևէ առարկայի, այլև լինել նուրբ հոգեբան,  ուշադիր դիտորդ և կարողանալ անկեղծորեն հպարտանալ աշակերտների հաջողություններով։ Իսկ ամենակարևորն այս մասնագիտությունն ընտրածների համար

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 61 62 63 64 65 66 67 68 69 70 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter