ՇՈՂ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
21.01.2018 12:05

Հայ Ավետարանչական ընկերակցության հովանավորչությամբ արդեն շուրջ 20 տարի է, ինչ Ասկերանում գործում է մանկապարտեզ։ Ամիսներ առաջ ընկերակցությունը մանկապարտեզի շենքում բացել է նաև §Շող¦ կենտրոնը, որի նպատակը սոցիալապես անապահով և բազմազավակ ընտանիքներին աջակցելն ու սատարելն է, նրանց հոգսը փոքր-ինչ չափով թեթևացնելը։

Իրապես լավագույն նվերը, որ կարող ենք տալ մեր երեխաներին, բազմակողմանի կրթությունն է, ինչը մեծապես կօգնի երեխաներին հավատալ իրենց ուժերին, կյանքի դժվարին իրավիճակներին

Подробнее...
 
ԱՆՀՆԱՐԻՆ Է ՄՈՌԱՆԱԼ ՈՒ ՆԵՐԵԼ
18.01.2018 11:56

Մեզանից յուրաքանչյուրը սրտի կսկիծով է հիշում 1990 թվականի Բաքվի սահմռկեցուցիչ իրադարձությունները, երբ հունվար ամսում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպվել և իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Շուրջ 200 հազարանոց հայ համայնքը ենթարկվել է բռնությունների, ջարդերի և բռնատեղահանվել քաղաքից: Կոտորածն սկսվել է հունվարի 13-ից և շարունակվել մինչև 20-ը: Զոհերի մեջ կային ծերեր, երեխաներ ու կանայք: Ակներև էր, որ ջարդերն ու բռնությունները կազմակերպվել էին վաղօրոք: Դժվար է բառերով վերարտադրել այն ամենը, ինչ տեղի է ունեցել Բաքվում այդ օրերին: Աղետալի իրողությունների մասին լսելիս ու խոսելիս ամենաառողջ և զորեղ մարդն անգամ ի վիճակի չէ դիմանալ, իսկ ականատեսների հիշողություններն այնքան սրտաճմլիկ և արյունոտ  են, որ ակամա պատվում ես սարսուռով, լցվում ատելությամբ ու վրեժխնդրությամբ վայրագ թշնամու հանդեպ: Բաքվում մնացած հայերի նկատմամբ

Подробнее...
 
ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
12.01.2018 18:27

Հունվարի 12-ին Ասկերան քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում: Իրականություն էր դարձել ասկերանցիների վաղեմի երազանքը: Օրեցօր բարեկարգվող Ասկերանում ավելացել էր մի գեղեցիկ, հարմարավետ ու լուսավոր շենք ևս: Այս շենքի վերակառուցման պահից յուրաքանչյուր ասկերանցի անտարբեր չի անցել շինության կողքով, ուրախացել ու հիացել է շինարարների աշխատանքով: Շենքում տեղակայվել են Ասկերանի <<Արվեստի դպրոց>> և <<Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն>>

Подробнее...
 
ԵԿՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
12.01.2018 14:27

Հունվարի 11-ին տեղի ունեցավ Երկրապահ կամավորական միության այցելությունն Ասկերան։ Միության հերթական այցը նվիրված էր ՀՀ ՊՆ լեգենդար 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակին։ ԵԿՄ վարչության փոխնախագահներ Համլետ Հայրապետյանն ու Օհան Գևորգյանը, ԵԿՄ մարզային կառույցների ղեկավարները և երիտասարդական թևի ներկայացուցիչները՝ վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանի, աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանի, Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային վարչության նախագահ Սամվել Աղաջանյանի և ազատամարտի վետերանների

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
31.12.2017 18:05

Սիրելի հայրենակիցներ.

Անցնող տարին շրջանի համար, ընդհանուր առումով, հաջողակ տարի էր, որովհետև բոլոր բնագավառներում էլ հիմնականում կարողացել ենք հաջողություններ արձանագրել: Դա իրականություն դարձավ հնարավորությունների ու հեռանկարների ճիշտ գնահատման և մեր համախմբվածության շնորհիվ: Առկա ձեռքբերումներով, սակայն, բավարարվել չենք կարող, որովհետև քաջ գիտակցում ենք նաև մեր առջև ծառացած խնդիրների լուծման հրատապությունն ու կարևորությունը: Այս առումով, կարծում եմ, գալիք տարում

Подробнее...
 
ԱՄԱՆՈՐԻ ԵՐԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՈՎ
28.12.2017 15:13

Դեկտեմբերի 27-ին Ասկերանի Հայ ավետարանչական ընկերակցության մանկապարտեզի կրտսեր և ավագ խմբերում տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրած ցերեկույթ։ Թերևս, Ամանորը ոչ միայն փոքրերի, այլև բոլորիս ամենասիրված ու սպասված տոնն է։ Այդ տոների հետ ենք կապում ապագայի բարեկեցիկությունն ու ակնկալում միայն ամենալավն ու բարին։

Այսպիսի տոնական տրամադրվածությամբ էլ շուրջ մեկ հարյուրակի հասնող երեխաներ վաղ առավոտից՝ տոնական հանդերձանքով, ներկայացել էին Ասկերանի հայ ավետարանչական ընկերակցության հովանավորչությամբ արդեն շուրջ 20 տարի գործող մանկապարտեզի Ամանորյա  հանդեսին։ Երեխաներին ուրախ, զվարթ երգ ու պարին միացել էին դաստիարակները, ովքեր իրենց հոգու ողջ ջերմությունը հաղորդում են սանիկներին։ Շուտով ժամանեց

Подробнее...
 
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ
27.12.2017 11:55

Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունում 2017 թվականի ընթացքում սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչների (շրջանի տարբեր համայնքներից) պետության և բարեգործական կազմակերպությունների կողմից պարբերաբար բարեգործական աջակցություններ են ցուցաբերվել՝ կենցաղային ապրանքների, դրամական միջոցների և սննդամթերքի տեսքով։

Ինչպես տեղեկացանք Ասկերանի սոցիալական

Подробнее...
 
ՆՇՎԵՑ ԱՄԵՆԱՍՊԱՍՎԱԾ ԵՎ ՍԻՐՎԱԾ ՏՈՆԸ
27.12.2017 11:52

Դեկտեմբերի 25-ին Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը կազմակերպեց իր հերթական գեղեցիկ միջոցառումը: Կենտրոնի տնօրինությունը, խմբակավարները, սաներն ու նրանց ծնողները հավաքվել էին տոնելու տարվա ամենահրաշալի տոն օրը՝ Ամանորը: Մանուկներն ուրախ թռչկոտում էին շքեղազարդ տոնածառի շուրջը՝ ասես գեղեցիկ ու անմեղ հրեշտակներ լինեին, ովքեր պատրաստ էին բարի և ուրախ ակնթարթներ պարգևել ներկաներին…

Կենտրոնի սաներն ասմունքեցին, երգեցին ու պարեցին: Բոլոր ելույթները նվիրված էին

Подробнее...
 
ԹՈՂ ՏԱՐԻՆ ԼԻՆԻ ԲԵՐԿՐԱՆՔԻ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ՏԱՐԻ
27.12.2017 11:45

Դեկտեմբերի 22-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր: 5-րդ բ դասարանի անգլերեն լեզվի ուսուցչուհի Նելլի Ասլանյանը կազմակերպել էր Ամանորին նվիրված դաս-միջոցառում: Դպրոցի դահլիճը զարդարված էր օրվա խորհրդին համահունչ: Ամենուր գույնզգույն փուչիկներ, գունագեղ շղթաներ, իսկ կենտրոնում արքայավայել կանգնել էր տոնածառը՝ ծանրաբեռնված փայլփլուն խաղալիքներով…

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ

Подробнее...
 
ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՎԱԾ ԿՅԱՆՔ՝ ՆՎԻՐԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
27.12.2017 11:40

Հայ կնոջ, նրա բարոյական կերպարի մասին խոսելիս կարող ենք թվարկել բազմաթիվ առավելություններ։ Հայ կինը դարեր շարունակ եղել և մնում է ամուր ընտանիքի հենասյունը, որի գերակա խնդիրն առողջ սերնդի դաստիարակությունն է։  Նա միշտ իր տղամարդու կողքին է, հեշտ և դժվարին պահերին։ Ամուսնու հետ նա և՛ բահ է բռնել  հավասարապես, և՝ զենքը։

Արցախյան ազատամարտում նորովի թրծվեց, վերաիմաստավորվեց հայուհու ոգու ամրությունն ու կամքի ուժի տոկունությունը։ Տեղին է ասված, որ հայ կինը ծնվել է ոչ թե աղեկտուր լացելու, այլև հերոսանալու համար։

Արցախյան ազատամարտում բազմաթիվ կանայք այրիացան, բայց նաև ուժ գտան իրենց մեջ արիանալու ու իրենց հերոս ամուսինների անունն ու պատիվը բարձր պահելով՝ դարձան իրենց զավակների համար հենք ու հենասյուն։ Թե ինչպիսի դժվարությունների միջով են անցել՝ կիմանան միայն նրանք։ Ցավ ու կսկիծ սրտներում՝ ատամները սեղմած, հոգու խորքերում փայփայած

Подробнее...
 
ԳԻՐ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄ ՍԻՐԵ, ԴԱՎԹԱՐ ՍԻՐԵ…
27.12.2017 11:38

Ասկերանի շրջանում շարունակվում են հայ միջնադարյան տաղերգուներից մեկի՝ անզուգական Նայաթ-Նովայրի ծննդյան 305-ամյակին նվիրված միջոցառումները։ Դեկտեմբերի 21-ին նմանատիպ միջոցառում տեղի ունեցավ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Միջոցառմանը, որը կազմակերպվել էր հայոց լեզիվ և գրականության բազմավաստակ ուսուցչուհի Մագուրա Հարությունյանի

Подробнее...
 
ՀԱՅԿՈՒՇ ԱՐԱՐԱՏԻ ՄԻՐԶՈՅԱՆ
27.12.2017 11:14

Կան  մարդիկ, ովքեր  ասուպի  պես բոցկլտում  են  երկնքում  և անհետանում` իրենց  հետևից  թողնելով  անջնջելի հետագիծ, ում մասին  խոսում են  ակնածանքով, հիացմունքով  և հպարտությամբ:   Այդ  երանելիներից  մեկն էլ  Հայկուշ  Արարատի  Միրզոյանն  է, ում  ապրած  կյանքը  մի  յուրօրինակ  դաս է  մատաղ  սերնդի  համար, մաքառելու, ապրելու, պայքարելու, արարելու  մի  անմոռանալի  դաս …

Հայկուշ  Արարատի  Միրզոյանը  ծնվել է Մարտունու  շրջանի  Աշան գյուղում 1963թ. սեպտեմբերի  26-ին  Արարատ  և  Համեստ  Վարդանյանների  ընտանիքում: Ընտանիքի  առաջնեկն էր, ուներ  քույր  ու եղբայր: Միջնակարգ  կրթություն է ստացել  Աշանի  միջնակարգ  դպրոցում, այնուհետև  1981թ կրթությունը  շարունակել է Երևանի  պետական  համալսարանի  ֆիզիկայի  ֆակուլտետում` և’  դպրոցը, և’ բուհը ավարտելով

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 61 62 63 64 65 66 67 68 69 70 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter