02.12.2020 16:52 |
Ինչպես նշում է շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը՝ համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա տրամադրվելու է անհատույց սերմացու /ցորեն և գարի/, միաժամանակ հողատարածքներում առաջին հերկ կատարած անձանց հատկացվելու է մեկ հա-ի հաշվով 20 լ դիզվառելիք, որպեսզի կատարվի կրկնահերկ ու կազմակերպվեն շարքացանի հետ կապված աշխատանքները: Սերմերի տրամադրումը նույնպես կանոնակարգված է արդեն: Համայնքի ղեկավարը ներկայացնելու է հայտերի թիվը, համապատասխան անվանական ցուցակները և հեկտարի չափը: Հայտը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ներկայացվում ԱՀ գյուղնախարարություն, որից հետո քաղաքացին իր հասանելիքը կստանա ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:
Գյուղբաժնի վարիչը տեղեկացրեց նաև, որ նախօրեին հանդիպել է շրջանի գյուղատնտես-մասնագետների հետ, նրանց տվել համապատասխան հանձնարարականներ և պահանջել ցուցաբերել հետևողական վերաբերմունք կատարվող աշխատանքների վերաբերյալ: Աշնանացանը կարող է իրականացվել թե՛ սեփականաշնորհված, թե՛ վարձակալական հիմունքներով կամ ուրիշի սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Կարևորն այն է, որպեսզի տվյալ համայնքում կատարվի աշնանացանը և ստացված սերմացուն լրիվությամբ ցանվի: Կան նաև հիմնարկներ, որոնք զբաղվում են հողագործությամբ և նույնպես ընդգրկված են այդ ցուցակներում:
<<Այսօր մեր հիմնական խնդիրն աշնանացանի կատարումն է, և հավաստիացնում եմ՝այդ ամբողջ աշխատանքներն ամենօրյա վերահսկողության տակ են լինելու բաժնի կողմից: Կազմակերպելու ենք շրջայցեր, ճշտելու և համոզվելու, որ համայնքներում ըստ ներկայացված հայտերի կատարվել է աշնանացանը>>,- նշեց Արվիդ Ղուլյանը:
Գյուղբաժնի վարիչի խոսքով բաժնի առջև ծառացած է նաև մեկ այլ խնդիր՝ կապված համայնքների վարչական տարածքներում հողատարածքների ճշտման հետ: Շրջանի 42 համայնքներից 22-ում փոփոխություններ չեն եղել, 8 համայնք իրենց վարելահողերով մեր վերահսկողությունից դուրս են, միևնույն ժամանակ 12 համայնքներում ևս կան փոփոխություններ: Այսօր մեր խնդիրն է հստակ ունենալ շրջանի վարելահողերի քանակը:
Արվիդ Ղուլյանը նշեց նաև, որ բոլոր համայնքների ղեկավարները տեղեկացված են աշնանացանի հետ կապված կարգին և կարող են զբաղվել սերմերի ու վառելիքի ձեռքբերմամբ:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ |
02.12.2020 14:57 |
Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունն Արցախում հաշվառված քաղաքացիների միանվագ դրամական օգնության և կեցավայրի փոխհատուցման աջակցության տրամադրման համար դիմումների ընդունման գործընթացն իրականացնում է պատշաճ մակարդակով:
Ինչպես տեղեկացնում են գործակալության մասնագետները`երբեմն կարող են առաջանալ ծրագրային խնդիրներ, որոնց պատճառով քաղաքացիների հայտերը հաճախ մերժվում են: Անհրաժեշտ է ներկայանալ տարածքային գործակալություն և տեղում աշխատակիցների օգնությամբ լրացնել հայտերը:
Ասկերանի շրջանում հաշվառված քաղաքացիներին միանվագ օգնության համար դիմել է շուրջ 245 քաղաքացի: Գործընթացը շարունակվում է:
Կարինե ԲԱԽՇԻՅԱն

|
02.12.2020 12:52 |
Պատերազմն իր կործանարար ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուրիս վրա: Հազարավոր հայորդիներ զոհվեցին, հազարավոր ճակատագրեր խեղվեցին, մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, և ասես այս ամենը մի մղձավանջային երազ լինի՝ անողոք, սրտակեղեք…
Պատերազմական գործողությունների հետևանքով մեր ժողովրդի մասը կորցրել է ամեն ինչ՝ դարերով սերնդեսերունդ փոխանցված հայրենի օջախներ, կյանք տվող հարազատ հող և ջուր, պարզապես ամեն ինչ…
Մտածելն անգամ սարսափելի է՝ միանգամից կորցնել ամեն ինչ ու դիմանալ այդ ամենին: Հիրավի, միայն կորցնողը կիմանա, թե ինչ է կորցրել և ինչ անորոշություն է սպասվում իրեն:
Այսօր Ասկերանի շրջանի ութ համայնքներ անցել են թշնամու վերահսկողության տակ, բնակչությունը տեղահանվել և սփռվել է Արցախի և ՀՀ-ի տարբեր բնակավայրերում:
Այո՛, մենք կրկին բզկտվել ենք, խոցվել, ոտնահարվել, սակայն մենք կանգուն ենք և կհաղթահարենք այս արհավիրքը ևս:
Մեր ութ համայնքների անտուն մնացած բնակչության առջև անելիք ունի մեզանից յուրաքանչյուրը: Այսօր մեզ հարկավոր է համախմբում և մեկս մյուսին անմնացորդ նվիրում ավելի, քան երբեևէ: Մեր տեղահանված ժողովուրդն զգում է հոգատարության, ուշադրության և աջակցության կարիք |
Подробнее...
|
22.09.2020 09:35 |
Ասկերանի շրջանի Խանցք գյուղը գոյություն ունի չորրորդ դարից, ըստ ավանդության՝ գյուղի բնակիչները գաղթել են Սասունից: Հենց սկզբնական շրջանում էլ գյուղը կոչվել է Խանցք, քանի որ ասում են՝ գյուղի տարածքը նստավայր է եղել խաների համար, և անունն էլ ծագել է հենց այդ պատճառով:
Գյուղի կենտրոնական մասում, որը կոչվում է <<Եղցուն հարթ>>, գտնվում է սուրբ Ստեփանոս եկեղեցին: Պատերի մեջ տեղադրված խաչքարի վրայի արձանագրության |
Подробнее...
|
18.09.2020 10:55 |
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և շրջանի համայնքների ղեկավարներին ու վարչակազմի պատասխանատուներին ներկայացրել նոր վարչակազմի ղեկավարին:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի արդեն նախկին վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանին կարճատև, բայց եռանդուն աշխատանքի համար: Հաջողություն մաղթելով պաշտոնը նոր ստանձնած |
Подробнее...
|
17.09.2020 10:25 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշում, համաձայն որի՝ Աշոտ Էդուարդի Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարի հաստատած՝ կառավարության մեկ այլ |
Подробнее...
|
15.09.2020 16:56 |
Սեպտեմբերի 15-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը հանդիպել է ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամ Վահագն Դադայանի և Ասկերանի շրջանի ՀՅԴ կառույցի ներկայացուցիչների հետ:
Վահագն Դադայանը ողջունելով շրջվարչակազմի ղեկավարին՝ նշեց, որ ավանդույթի համաձայն ՀՅԴ ԿԿ-ն հանդիպումներ է ունենում շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Ասկերանի կոմիտեն՝ որպես շրջանում գործող կառույց անմասն չի մնում շրջանում |
Подробнее...
|
11.09.2020 17:45 |
Սեպտեմբերի 11-ին ԱՀ ԱՊՍՄ(Արցախի պահեստազորի սպաների միություն) հասարակական կազմակերպության վարչության անդամները վարչության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ հանդիպեցին Ասկերանի շրջանի պահեստազորի և հաշմանդամության կարգով զորացրված սպաների հետ:
Ներկաները ծաղկեպսակ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանին և մեկ րոպե լռությամբ |
Подробнее...
|
10.09.2020 16:23 |
Սեպտեմբերի 10-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը հանդիպեց Ասկերանի շրջանի մանկապատանեկան մարզադպրոցի աշխատակազմի և մարզիչների հետ:
Հանդիպմանը ներկա էին նաև շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Ռուզաննա Սեյրանյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը:
Ասկերանի շրջանի ՄՊՄԴ-ում գործում են ֆուտբոլի, |
Подробнее...
|
10.09.2020 15:37 |
Սեպտեմբերի 10-ին շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՙԱնկախությունն իմ աչքերով՚ խորագրով առցանց անցկացված նկարչության մրցույթի լավագույն աշխատանքների հեղինակների պարգևատրման արարողություն։ Պարգևատրմանը ներկա էր վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը։
Ողջունելով մրցույթում հաղթած երեխաներին և նրանց դասավանդող խմբակավարներին՝ վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության |
Подробнее...
|
09.09.2020 15:05 |
Սեպտեմբերի 8-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը շրջվարչակազմի աշխատակազմի պատասխանատուների հետ աշխատանքային այցելություն կատարեց շրջանի Պատարայի, Խանցքի, Աստղաշենի համայնքներ:
Շրջայցի նպատակն էր տեղում ծանոթանալ համայնքներում իրականացվող և ապագայում նախանշվող աշխատանքներին ու քննարկել առկա խնդիրները:
Այցելուները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրներում և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը:
Շրջվարչակազմի ղեկավարը ողջունելով Պատարայի բնակչությանը՝ շնորհակալություն հայտնեց հանդիպմանը ներկայանալու համար : Նա նշեց, որ ակնկալում է ազատ և անկաշկանդ զրույց, ինչի արդյունքում միայն կկարողանան |
Подробнее...
|
04.09.2020 17:00 |
Սեպտեմբերի 4-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանի գլխավորությամբ շրջվարչակազմի նիստերի դահլիճում կազմակերպվեց խորհրդակցություն, որին ներկա էին ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը, անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանը, ջրային համակարգերի պահպանության և օգտագործման պետական վարչության պետ
|
Подробнее...
|
|
|