ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
09.12.2020 12:57

Ինչպես նշում է շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը՝ շրջանում շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները: Ներկա դրությամբ 979 հա աշնանացան է կատարվել, որից 770 հա ցանվել է ցորեն, իսկ 209 հա`գարի:  Եղանակային պայմաններից ելնելով` դեռևս ոչ բոլոր համայնքներն են ավարտին հասցրել աշնանացանը:

Շրջանի 31 համայնքները պայմանագրեր են կապել ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ: Համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա տրամադրվել է անհատույց սերմացու /ցորեն և գարի/, միաժամանակ հողատարածքներում առաջին հերկ կատարած անձանց հատկացվել է մեկ

հա-ի հաշվով 20 լ դիզվառելիք:

Գյուղբաժնի վարիչը տեղեկացրեց նաև, որ շրջանի գյուղատնտես-մասնագետները, որոնք իր կողմից վաղօրոք ստացել են համապատասխան հանձնարարականներ, ցուցաբերում են հետևողական

Подробнее...
 
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԵՏ
08.12.2020 17:40

Դեկտեմբերի 8-ին  Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սասուն Բարսեղյանը հանդիպեց շրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին նահատակվածների  հիշատակը:

Ողջունելով ներկաներին՝ շրջվարչակազմի ղեկավարը նշեց.

-Այսօրվա մեր հանդիպումը ճանաչողական բնույթ է կրում, մենք հավաքվել ենք իրար լսելու, քննարկելու ի հայտ եկած խնդիրները, մտածելու դրանց լուծումների մասին:

Չարաբաստիկ պատերազմն արեց իրենը, և մենք ունենք այն, ինչ ունենք: Պարտված պատերազմական գործողությունների արդյունքում ունենք հազարավոր զոհեր ու ծանր վիրավորներ, որոնցից շատերը հաշմանդամ են դարձել, ունենք տարածքային մեծ կորուստներ: Մենք զրկվեցինք ջրային ռեսուրսներից, գյուղատնտեսական նշանակության բերրի տարածություններից, ծաղկուն բնակավայրերից: Մենք ունենք փակված կրթօջախներ, առանց աշխատանքի

Подробнее...
 
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
08.12.2020 17:27

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի մոտ կայացած հերթական խորհրդակցությունը վերաբերում էր շրջանում իրականացվող տարբեր աշխատանքներին: Հետպատերազմյան օրերին ամենակարևոր հարցը եղել և մնում է պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված համայնքների բնակչությանը ժամանակավոր կացարանն

երով և անհրաժեշտ կենցաղային պարագաներով ապահովելն է:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի վարիչ Ալբերտ Ավանեսյանն անդրադարձավ շրջանում իրականացվող շինարարական աշխատանքներին: Տեղահանված համայնքների բնակիչներին կացարաններով ապահովելու համար շրջանի 7 համայնքներում իրականացվում են բնակելի տների վերանորոգման աշխատանքներ: 4 բնակելի տներում աշխատանքներն ավարտվել են, իսկ 19-ում՝ շարունակվում են: Շիրարարական աշխատանքներն իրականացնում են 8 շինարարական ընկերություններ: Գործընթացը շարունակվում է:

Подробнее...
 
ԵՍ ԻՄ ՀԱՅՐԵՆԻ ԱՎԵՏԱՐԱՆՈՑՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ
04.12.2020 16:05

Փոքրիկ Մանեն իր մայրիկի հետ եկավ <<Բերդ>> թերթի խմբագրություն և իր անմեղ աչքերն ուղղելով մեզ` ասաց, որ ուզում է համայն աշխարհն իմանա իր գյուղի, դպրոցի ու իր սիրելի դասարանցիների ճակատագրի մասին: Կարմրաթշիկ աղջնակը հազիվ էր զսպում իր հույզերը և մի փոքրիկ թղթի կտոր թողնելով սեղանին` արագ դուրս վազեց:

Մանե Հայրապետյանը սովորում էր Ասկերանի շրջանի Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում: Նրանց դասարանում սովորում էր 16 աշակերտ, դասղեկը Նարինե Պետրոսյանն էր…

…Սեպտեմբերի 27-ին ուժգին կրակոցներից մենք արթնացանք: Լույսը նոր էր բացվել, լսեցինք, որ թշնամին սկսել է հրետակոծել Ստեփանակերտ քաղաքը, Հադրութի, Մարտունու շրջանները: Կրակոցների ձայներն այնքան մոտ էին, որ ես վախից ականջներս փակել էի: Քիչ հետո մեծերից լսեցի`Արցախում պատերազմ էր սկսվել…

Բնակչությունն ստիպված տարհանվեց և ժամանակավոր բնակություն հաստատեց Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերում: Մեզ սպասվում էին տանջալից, դժվար և արյունոտ օրեր:

Հազարավոր մարդիկ զոհվեցին, ընտանիքներ  քանդվեցին, որդեկորույս մայրերը բազմապատկվեցին,

Подробнее...
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
04.12.2020 15:50

Դեկտեմբերի 4-ին ռուս խաղաղապահների հումանիտար կենտրոնի սպաները հանդիպեցին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվի և բարձր դասարանների աշակերտների հետ:

Խաղաղապահների հումանիտար կենտրոնի ղեկավարը ողջունեց ներկաներին.

-Հարգելի ուոսուցիչներ և աշակերտներ, շնորհավորում ենք դպրոցում դասապրոցեսը վերսկսվելու կապակցությամբ: Կարծում ենք`այս բաց թողված երկու ամիսները ձեր մոտ ուսման հանդեպ սերն ավելի կմեծացնեն: Հույս ունենք, որ կանեք ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտ կրթություն ստանաք և հետագայում խաղաղ աշխատանքային գործունեություն ծավալեք Արցախում: Այսօր մենք ցանկանում ենք ձեր հետ անցկացնել մի փոքրիկ դասընթաց <<Խաղաղապահի դասը>> թեմայով: Կծանոթացնենք, թե ով է իրականում ռուս խաղաղապահը,

Подробнее...
 
ՕԳՆԵՆՔ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
03.12.2020 17:11

Այսօր Ասկերան քաղաքում կյանքն սկսվել է ընթանալ իր բնականոն հունով: Բնակչության մեծ մասը վերադարձել է, գործում են գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, ենթակառուցվածքները, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցն ու ԱՀԱԸ Ասկերանի մանկապարտեզը:

Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանն իր պարտականություններին զուգահեռ, իրականացնում է նաև շրջանի տեղահանված համայնքների բնակիչներին ժամանակավոր կացարաններով ապահովելու գործընթացը: Ասկերան քաղաք են գալիս նաև Արցախի այլ բնակավայրերից տեղահանված քաղաքացիներ:

<<Այսօր մեր գերխնդիրն է տեղահանված բնակիչներին ժամանակավոր կացարաններ տրամադրել, միաժամանակ ապահովել անհրաժեշտ պարագաներով: Ներկա դրությամբ կացարաններ ենք հատկացրել 33 ընտանիքների, որոնք Ասկերան են եկել տարբեր շրջաններից: Նրանց տրամադրվող բնակելի տները կարգի են բերվում, իրականացվում շինարարական աշխատանքներ:

Նշեմ, որ քաղաքապետարանում կազմակերպում և արդարության սկզբունքով հումանիտար օգնություն ենք բաժանում տեղահանված բնակչությանը: Նրանց տրամադրվում են տաք ծածկոցներ, գազի տարաներ, հիգիենայի պարագաներ, սննդամթերք, ինչպես նաև հագուստ, որը բարեգործական հիմունքներով մեզ է տրամադրում տեղի բնակչությունը: Ասեմ, որ վաղօրոք ցուցակագրում ենք քաղաքացիներին և նրանք ստորագրությամբ հաստատում են, որ ստացել են իրենց հասանելիքը:

Միաժամանակ ցանկանում եմ տեղեկացնել, որ Ն.Ստեփանյանի 10 դ1 և 10դ2 շենքերի առաջին և մասարդային հարկերը ձևափոխվել են բնակելի տարածքների և մոտ ապագայում կտրամադրվեն շրջանի տեղահանված համայնքների բազմազավակ 8 ընտանիքների>>,-իր խոսքում նշեց Հայկ Շամիրյանը:

Քաղաքապետն անդրադառնալով քաղաքում իրականացվող մյուս աշխատանքներին՝ տեղեկացրեց, որ քաղաքապետարանի աշխատակազմն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահում քաղաքի հասարակական օբյեկտների, գործող ենթակառուցվածքների գործունեությունը:

Հայկ Շամիրյանը կոչ արեց ասկերանցիներին այս ծանր օրերին լինել համախմբված, տեղահանված բնակչության հանդեպ դրսևորել հարգալից ու գթասիրտ վերաբերմունք: Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն ասկերանցիներին և համայնքի ավագանու անդամներին, ովքեր կազմակերպչական հարցերում օժանդակել են քաղաքապետարանին

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
ԹՈՂ ԱՍՏՎԱԾ ԶՈՐԱՎԻԳ ԼԻՆԻ ԾՎԱՏՎԱԾ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
03.12.2020 16:59

Մի ընտանիք, մի օջախ էինք դարձել, քանզի մեկն էր նպատակը՝ հաղթանակով դուրս գալ այս օրհասական պահից և ողջ ու առողջ դիմավորել պատերազմում մարտնչող մեր որդիներին, եղբայրներին ու հայրերին:

44 օր անընդմեջ մենք աղոթքի խոսքեր էինք հղում առ Աստված, հավատում Աստծո զորությանը…

Պատերազմի օրերին Ասկերան քաղաքի ապաստարաններում օթևան գտած ի՛մ հայրենակիցներ, մենք՝ Աստծո կամոք ողջ մնացինք ու վերադարձանք մեր տները: Մեր ապրումները, հարազատին կորցնելու ահավոր մեր վախն ու սարսափը մնացին սրտակեղեք անցյալում, մեր ներկան դեռևս մորմոքված է, յուրաքանչյուրիս դեմքին միայն անորոշ հարցեր են դաջված, սակայն ապագային կսպասենք հույսով ու հավատով…

Այդ 44 օրերին մեզանից յուրաքանչյուրի մեջ շատ բան փոխվեց, կյանքին սկսեցինք այլ աչքերով նայել և ամենակարևորը՝ հասկացանք, որ բոլորս հավասար ենք Աստծո առաջ: Թշնամու անօդաչու թռչող սարքերից ու անողոք հրետանուց պաշտպանված չէր ոչ ոք:  Պաշտոնյա և անպաշտոն, հարուստ և աղքատ

Подробнее...
 
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
02.12.2020 16:52

Ինչպես նշում է շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի վարիչ Արվիդ Ղուլյանը՝ համայնքներից ներկայացված հայտերի հիման վրա տրամադրվելու է անհատույց սերմացու /ցորեն և գարի/, միաժամանակ հողատարածքներում առաջին հերկ կատարած անձանց հատկացվելու է մեկ հա-ի հաշվով 20 լ դիզվառելիք, որպեսզի կատարվի կրկնահերկ ու կազմակերպվեն շարքացանի հետ կապված աշխատանքները: Սերմերի տրամադրումը նույնպես կանոնակարգված է արդեն: Համայնքի ղեկավարը ներկայացնելու է հայտերի թիվը, համապատասխան անվանական ցուցակները և հեկտարի չափը: Հայտը հաստատվում է համայնքի ղեկավարի կողմից և ներկայացվում ԱՀ գյուղնախարարություն, որից հետո քաղաքացին իր հասանելիքը կստանա ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից:

Գյուղբաժնի վարիչը տեղեկացրեց նաև, որ նախօրեին հանդիպել է շրջանի գյուղատնտես-մասնագետների հետ, նրանց տվել համապատասխան հանձնարարականներ և պահանջել ցուցաբերել հետևողական վերաբերմունք կատարվող աշխատանքների վերաբերյալ: Աշնանացանը կարող է իրականացվել թե՛ սեփականաշնորհված, թե՛ վարձակալական հիմունքներով կամ ուրիշի սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Կարևորն այն է, որպեսզի տվյալ համայնքում կատարվի աշնանացանը և ստացված սերմացուն լրիվությամբ ցանվի: Կան նաև հիմնարկներ, որոնք զբաղվում են հողագործությամբ և նույնպես ընդգրկված են այդ ցուցակներում:

<<Այսօր մեր հիմնական խնդիրն աշնանացանի կատարումն է, և հավաստիացնում եմ՝այդ ամբողջ աշխատանքներն ամենօրյա վերահսկողության տակ են լինելու բաժնի կողմից: Կազմակերպելու ենք շրջայցեր, ճշտելու և համոզվելու, որ համայնքներում ըստ ներկայացված հայտերի կատարվել է աշնանացանը>>,- նշեց Արվիդ Ղուլյանը:

Գյուղբաժնի վարիչի խոսքով բաժնի առջև ծառացած է նաև մեկ այլ խնդիր՝ կապված համայնքների վարչական տարածքներում հողատարածքների ճշտման հետ: Շրջանի 42 համայնքներից 22-ում փոփոխություններ չեն եղել, 8 համայնք իրենց վարելահողերով մեր վերահսկողությունից դուրս են, միևնույն ժամանակ 12 համայնքներում ևս կան փոփոխություններ: Այսօր մեր խնդիրն է հստակ ունենալ շրջանի վարելահողերի քանակը:

Արվիդ Ղուլյանը նշեց նաև, որ բոլոր համայնքների ղեկավարները տեղեկացված են աշնանացանի հետ կապված կարգին և կարող են զբաղվել սերմերի ու վառելիքի ձեռքբերմամբ:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

 
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
02.12.2020 14:57

Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունն Արցախում հաշվառված քաղաքացիների միանվագ դրամական օգնության և կեցավայրի փոխհատուցման աջակցության տրամադրման համար դիմումների ընդունման գործընթացն իրականացնում է պատշաճ մակարդակով:

Ինչպես տեղեկացնում են գործակալության մասնագետները`երբեմն կարող են առաջանալ ծրագրային խնդիրներ, որոնց պատճառով քաղաքացիների հայտերը հաճախ մերժվում են: Անհրաժեշտ է ներկայանալ տարածքային գործակալություն և տեղում աշխատակիցների օգնությամբ լրացնել հայտերը:

Ասկերանի շրջանում հաշվառված քաղաքացիներին միանվագ օգնության համար դիմել է շուրջ 245 քաղաքացի: Գործընթացը շարունակվում է:

Կարինե ԲԱԽՇԻՅԱն




 
ՀՐԱՇՔ, ՈՐԸ ԿԿՈՉՎԻ ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ՏՈՒՆ
02.12.2020 12:52

Պատերազմն իր կործանարար ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուրիս վրա: Հազարավոր հայորդիներ զոհվեցին, հազարավոր ճակատագրեր խեղվեցին, մենք կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, և ասես այս ամենը մի մղձավանջային երազ լինի՝ անողոք, սրտակեղեք…

Պատերազմական գործողությունների հետևանքով մեր ժողովրդի մասը կորցրել է ամեն ինչ՝ դարերով սերնդեսերունդ փոխանցված հայրենի օջախներ, կյանք տվող հարազատ հող և ջուր, պարզապես ամեն ինչ…

Մտածելն անգամ սարսափելի է՝ միանգամից կորցնել ամեն ինչ ու դիմանալ այդ ամենին: Հիրավի, միայն կորցնողը կիմանա, թե ինչ է կորցրել և ինչ անորոշություն է սպասվում իրեն:

Այսօր Ասկերանի շրջանի ութ համայնքներ անցել են թշնամու վերահսկողության տակ, բնակչությունը տեղահանվել և սփռվել է Արցախի և ՀՀ-ի տարբեր բնակավայրերում:

Այո՛, մենք կրկին բզկտվել ենք, խոցվել, ոտնահարվել, սակայն մենք կանգուն ենք և կհաղթահարենք այս արհավիրքը ևս:

Մեր ութ համայնքների անտուն մնացած բնակչության առջև անելիք ունի մեզանից յուրաքանչյուրը: Այսօր մեզ հարկավոր է համախմբում և մեկս մյուսին անմնացորդ նվիրում ավելի, քան երբեևէ: Մեր տեղահանված ժողովուրդն զգում է հոգատարության, ուշադրության և աջակցության կարիք

Подробнее...
 
ԹՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԴԱՌՆԱՆ ԲՈԼՈՐ ԾՐԱԳՐԵՐԸ
22.09.2020 09:35

Ասկերանի շրջանի Խանցք գյուղը գոյություն ունի չորրորդ դարից, ըստ ավանդության՝ գյուղի բնակիչները գաղթել են Սասունից: Հենց սկզբնական շրջանում էլ գյուղը կոչվել է Խանցք, քանի որ ասում են՝ գյուղի տարածքը նստավայր է եղել խաների համար, և անունն էլ ծագել է հենց այդ պատճառով:

Գյուղի կենտրոնական մասում, որը կոչվում է <<Եղցուն հարթ>>, գտնվում է սուրբ Ստեփանոս եկեղեցին: Պատերի մեջ տեղադրված խաչքարի վրայի արձանագրության

Подробнее...
 
ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՍԿԵՐԱՆ ՇՐՋԿԵՆՏՐՈՆ
18.09.2020 10:55

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի  աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և շրջանի համայնքների ղեկավարներին ու վարչակազմի պատասխանատուներին ներկայացրել նոր վարչակազմի ղեկավարին:

Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի արդեն նախկին վարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանին կարճատև, բայց եռանդուն աշխատանքի համար: Հաջողություն մաղթելով պաշտոնը նոր ստանձնած

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 21 22 23 24 25 26 27 28 29 30 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter