28.07.2020 16:01 |
Պատարան Արցախի այն բնակավայրերից է, որն ունի ավելի քան 200 պատմամշակութային արժեք ունեցող վայր, շրջապատված է հարուստ կուսական անտառներով, յուրօրինակ լեռներով, սառնորակ աղբյուրներով։ Ինքնատիպ բնությունն էլ Աստծո յուրահատուկ պարգևն է հյուրասեր և աշխատասեր պատարեցիներին…
Գյուղն ունի 1604.44 հա տարածք, որից 593.66 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 879.63 հա անտառային հողերն են։ Սակայն դրանց միայն մի մասն է օգտագործվում աշնանացան և գարնանացան |
Подробнее...
|
27.07.2020 17:20 |
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող շրջանային հանձնաժողովի նախագահ Արմեն Մանգասարյանն ու ոստիկանության շրջանային բաժնի պետ Արման Սարուխանյանն այսօր այցելել են շրջանի Այգեստանի համայնք՝ տեղում ծանոթանալու համայնքի տարածքում տեղադրված երեք անցակետերում իրականացվող աշխատանքներին։ Անցակետերում բարձր մակարդակով և կարգ ու կանոնի խստիվ պահպանմամբ շուրջօրյա |
Подробнее...
|
24.07.2020 10:27 |
Ասում են՝ Հայրենիքը չեն ընտրում. այն քեզ ընծայում է ճակատագիրը: Ճակատագիր, որին ես այնքան երախտապարտ եմ, քանզի ունեմ ընկերներ, ովքեր օժտված են այնպիսի հատկանիշներով, որոնք այսօր, կարելի է ասել՝ պահանջված են։
Պատմությանս հերոսը Կարեն Մարտիրոսյանն է՝ ԱրՊՀ-ի ուսանող, բավականին հավասարակշռված երիտասարդ, ով իր ողջ էությամբ բարության և իսկական հայի մարմնացում է։ Հարկ եմ համարում կենսագրությունից նշել այն, որ Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է, արցախյան ավանդական ընտանիքի զավակ։ Հայերենի նկատմամբ մեծ սեր ուներ դեռ վաղ տարիքից։ Երևի դա էլ պատճառ է հանդիսացել, որ Կարենը դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցում էր գրականություն առարկայից։ Ասում է, որ մտքեր շատ են լինում, սակայն ժամանակի հետ որոշ մարդկանց մոտ որոշ արժեքներ վերանում են։ Սիրում է ուսումնասիրել գրականության |
Подробнее...
|
23.07.2020 18:18 |
Հուլիսի 23-ին Ասկերանի շրջվարչակազմում կայացավ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արմեն Մանգասարյանը:
Օրակարգի հարցը շրջանում նոր կորոնավիրուսի |
Подробнее...
|
23.07.2020 11:52 |
Ակնայի (Աղդամ) ազատագրումն այլընտրանք չուներ, քանի որ ադրբեջանցի ռազմական ղեկավարներն Աղդամը համարում էին Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը՝ Ասկերանով։ Եվ պատահական չէ, որ Արցախի դեմ առաջին բացահայտ նախահարձակ գործողությունը ձեռնարկվել է հենց Աղդամից՝ 1988թ. փետրվարի 22-ին, երբ բազմահազարանոց ամբոխը՝ ճանապարհին ավերելով բոլոր հայկականը, փորձում էր Ասկերանով հասնել մայրաքաղաք։ Ու հենց Ասկերանի |
Подробнее...
|
23.07.2020 10:12 |
Ինչպես 20-րդ դարասկզբին, 1988 թվականին Աղդամը կրկին դարձել էր հակահայկական գործունեության կենտրոն, իսկ Արցախյան պատերազմի սկսվելուց հետո՝Ադրբեջանի ռազմավարական հենակետ, որտեղից մշտապես ռմբակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։ Դրությունը օրհասական էր և շուտափույթ լուծում էր պահանջում: ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարությունը որոշում կայացրեց ազատագրել հայկական պատմական այդ հողակտորը, որտեղ 2000 տարի առաջ հայոց թագավոր Տիգրան Մեծը կառուցել է Տիգրանակերտ |
Подробнее...
|
20.07.2020 12:16 |
Այսօր Ասկերանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Աշոտ Դադայանն այցելեց ոստիկանության շրջանային բաժին և տեղում ծանոթացավ բաժնի աշխատակիցներին։ Վարչակազմի ղեկավարը բարձր է գնահատել ոստիկանության դերն ու նշանակությունը շրջանում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։
-Միշտ էլ բարձր եմ գնահատել ոստիկանության դերն ու նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Մեծ և անգնահատելի էր |
Подробнее...
|
17.07.2020 17:34 |
Հուլիսի 16-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Հակոբ Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Աշոտ Դադայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար:
Հուլիսի 17-ին ԱՀ տարածքային կառավարման |
Подробнее...
|
17.07.2020 15:57 |
Ասկերան քաղաքում մեկնարկել են կենտրոնական՝ Շահումյան փողոցի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները։
Ինչպես տեղեկացանք Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանից՝ ընդհանուր առմամբ ասֆալտապատվելու և մայթեզրերի բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու մոտ 1.5կմ ճանապարհահատվածի վրա։ Շինարարական աշխատանքների կապալառուն |
Подробнее...
|
16.07.2020 12:39 |
Սղնախն Արցախի հնագույն ամրոցային բնակավայրերից է, հենց անվանումն էլ դրա վկայությունն է: Սղնախ նշանակում է ամրոց, ամրություն: Ըստ պատմական տարբեր աղբյուրների նախկին բնակավայրը հիշատակվում է չորրորդ դարից և գտնվել է ներկայիս բնակավայրից 1 կմ հեռավորության վրա՝ դեպի արևելք: Երեք կողմերից պաշտպանված էր ժայռերով, ուներ եկեղեցի ու գերեզմանոց:
1727 թվականից մինչև 1750 թվականը Սղնախի բնակիչները հին բնակավայրից սկսեցին պարբերաբար տեղափոխվել նոր բնակավայր, սակայն համարյա 30 տարի իրենց հարազատներին հողին էին հանձնում հին բնակավայրի գերեզմանոցում: 1780 թվականից գյուղի վերին բարձրության վրա ստեղծվեց նոր գերեզմանատուն:
Գյուղը սահմանակից է Ավետարանոցի հողահանդակներին, Մեծ և Փոքր Քիրսերին, Շոշի, Սզնեքի |
Подробнее...
|
16.07.2020 12:32 |
Ասկերանի շրջանում շարունակվում են աշնանացան և գարնանացան մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները:
Նշենք, որ 2020 թվականի բերքի տակ շրջանում ցանվել է 12065.3 հա աշնանացան հացահատիկային մշակաբույս, որից 9122.5 հա ցորեն, իսկ 2942.8 հա գարի: Գարնանացան մշակաբույսերի ցանքսը կազմել է 5148.84 հա: Ցանվել են ցորեն, գարի, հաճար, հնդկացորեն, եգիպտացորեն, արևածաղիկ, կտավատ, հլածուկ, սոյա, ոլոռ, սիսեռ, լոբի, առվույտ, կորնգան, եգիպտացորենի |
Подробнее...
|
15.07.2020 12:22 |
Շրջկենտրոն Ասկերանից՝ 40 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից 25 կմ հեռավորության վրա գտնվող Խաչմաչ գյուղը տեղակայված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Գյուղը լեռնային է, ունի 1169 հա վարչական տարածք։ Բնակչության թվաքանակը 247 է, տնտեսություններինը՝ 52։ 2019 թվականին Խաչմաչում ծնվել է 6 երեխա, ընթացիկ տարում գյուղում գրանցվել է 3 ծնունդ՝ մինչև տարեվերջ դրանց թիվը կավելանա ևս 2-ով։
Ինչպես նշում է համայնքի երկարամյա ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը՝ բնակչության 80 տոկոսից ավելին զբաղմունք ունի։ Հիմնականում զբաղված են |
Подробнее...
|
|
|