ԹՈՂ ՏԱՐԻՆ ԼԻՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
08.01.2021 15:13

Մի քանի օրից կթերթվի պատմության հերթական էջերից մեկը, և մենք բոլորս միասին կթևակոխենք նոր՝ 2021 թվականը: 2020 թվականը կմնա անցյալում և մեզանից յուրաքանչյուրն ինքը կորոշի ինչպիսի գնահատական տալ այդ տարվան:

Դառը հիշողություններով հանդերձ, ես կցանկանայի, որպեսզի նոր տարում մեր ժողովուրդն ապրի հանգիստ ու խաղաղ: Համոզված եմ՝ մեր հաստատակամության ու միաբանության շնորհիվ կկարողանանք հաղթահարել այս ծանր իրավիճակը ևս, քանզի հայը միշտ էլ ուժեղ ու անսասան է եղել:

Ցավոք, պատերազմական գործողությունների հետևանքով թշնամու վերահսկողության տակ են անցել մեր շրջանի ութ համայնքներ: Ավետարանոցի, Ակնաղբյուրի, Սղնախի, Ջրաղացների, Մադաթաշենի Մոշխմհատի, Արմենակավանի և Ուղտասարի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ուսումը շարունակում են շրջանի, ինչպես նաև հանրապետության տարբեր կրթօջախներում:

Այժմ շրջանում գործում են 30 հանրակրթական

Подробнее...
 
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ
08.01.2021 15:07

Թե ինչպիսի շինարարական աշխատանքներ են կատարվել հետպատերազմական այս շրջանում ՝ տեղեկացանք Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ, շինարարության գծով պատասխանատու Վահագն Առստամյանից:

<<Պատերազմից հետո մեր շրջանում ծագել էին բազմաթիվ խնդիրներ, որոնք անհապաղ լուծում էին պահանջում և այս կարճ ժամանակահատվածում կարողացանք որոշակի աշխատանքներ իրականացնել շինարարության և ենթակառուցվածքների մասով:

Ներկա դրությամբ գույքագրվել է շրջանի ազատ բնակֆոնդը՝ ներառելով 253 բնակելի տներ: Շրջանի 15 համայնքների

Подробнее...
 
ՄԱՂԹԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
30.12.2020 11:09

Պայծառ ու վառ լույսեր սիրուն,

Դրսում ձմեռ, ներսում գարուն,

Նորից անհոգ խինդ ու ծիծաղ,

Նորից երգեր, դեմքեր ուրախ…

Հենց այդպիսին էր տրամադրությունը ԱՀԱԸ և ԿՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում: Վաղ առավոտյան երեխաները տոնական հանդերձանքով և վառ տրամադրությամբ եկան

Подробнее...
 
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՔԵԶ...
30.12.2020 10:45

Ի վերուստ ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չէր այս երիտասարդի հանդեպ: Հավանաբար հենց այդ էր պատճառը, որ բարի, համեստ ու լռակյաց տղան միշտ ինքնամփոփ էր: Քայլում էր անձայն, ամոթխած բարևում հանդիպողներին, իսկ հայացքը միշտ տխու՜ր տխու՜ր էր...

Ասում են՝ Աստծո գործերն անքննելի են, սակայն մի՞թե չէր կարող Ամենակարող Տերն իր հովանու տակ պահել բազմիցս որբացած և այս աշխարհում ոչինչ այդպես էլ չտեսած տղային: Մի՞թե ճակատագիրն անգութ չէր ու դաժան նրա հանդեպ:

Արթուր Վլադիմիրի Խաչատրյանը ծնվել է 1990 թվականի հունիսի 4-ին Երևան քաղաքում: Ճակատագիրն արդեն որոշել էր, որ մանկուց նա պիտի ճաշակեր առանց մայր ու հայր մնալու դառնությունը և քրոջ՝ Հերմինեի հետ հայտնվեր Հայաստանի մանկատներից մեկում:

Թվում էր, թե ահա բախտն սկսեց ժպտալ որբ երեխաներին: Ասկերան քաղաքի բնակիչներ

Վլադիմիր և Շուշիկ Խաչատրյանները մանկատանը տեսնելով այդ փոքրիկներին՝ անվարան որոշեցին որդեգրել նրանց: Իրենց մինուճարը զոհվել էր Արցախյան պատերազմում: Եվ փոքրիկ Արթուրն զբաղեցրեց

Подробнее...
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԵՏ
28.12.2020 16:55

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում ունեցավ շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների և Արցախյան պատերազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ:

Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված տղաների հիշատակը:

Վիտալի Բալասանյանը ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով

Подробнее...
 
ՆՈՒՅՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՈՒԺԵՐՈՎ
25.12.2020 11:46

Հետպատերազմյան շրջանում առաջացած ցանկացած խնդիր և դժվարություն կարելի է բնական համարել, քանզի մարդկանց համար հեշտ չէ ուշքի գալ ու համակերպվել պատերազմի թողած հետքերի ու անդառնալի կորուստների հետ: Սակայն մենք՝ հայերս, որ պայքարող, ստեղծող ու արարող ժողովուրդ ենք, կարողանում ենք գտնել այդ գերբնական ուժը և առաջ գնալ: Եվ կյանքը ցույց է տալիս, որ մենք պարտավոր ենք համախմբված և միաբռունցք լինել՝ շարունակելով պայքարել նաև պատերազմից հետո...

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից մեր

Подробнее...
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.12.2020 15:39

Բերքաձորի համայնքապետարանը հայտարարում է համայնքային սեփականություն հանդիսացող 2.05 հա արոտի վարձակալության մրցույթ:
Մրցույթը տեղի կունենա հայտարարությունը Ասկերանի Բերդ թերթի կայքէջում տեղադրելուց 30 օր հետո՝ Բերքաձորի համայնքապետարանում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 097751590 հեռախոսահամարին:

 
ԱՅՍՈՒՀԵՏ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ...
22.12.2020 15:43

Այն, որ անգնահատելի է մեր բժիշկների անձնվեր աշխատանքը, աներկբա  ապացուցվեց պատերազմի օրերին: Բուժաշխատողների մի մեծ բանակ շարունակում էր պատվով ու անմնացորդ իրականացնել իր վեհ առաքելությունը: Մեր բժիշկներն ու բուժքույրերը վտանգելով սեփական կյանքն ու առողջությունը՝ ամենօրյա պայքար էին տանում ամեն մի զինվորի ու քաղաքացու կյանքի համար:

Փառք ու պատիվ բուժաշխատողների մեր հզոր բանակին...

Հետպատերազմյան այս օրերին երդվյալ հայրենասերները ոչ պակաս  նվիրումով շարունակում են իրենց գործը:

Ասկերանի շրջբուժմիավորման տնօրեն Գոհար

Подробнее...
 
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
22.12.2020 11:51

Պատերազմական գործողությունների հետևանքով շրջանի ութ համայնքներ մնացել են թշնամու վերահսկողության տակ, տեղահանվել են այդ համայնքերի բնակիչները և ժամանակավոր բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետության և Արցախի տարբեր բնակավայրերում: Բնակչության մեծամասնությունը լքել են հարազատ օջախներն անգամ առանց անձնական իրերի, մնացել անօթևան և անօգնական:

Տեղահանված բնակչությանը ժամանակավոր կացարաններով ապահովելու համար պատերազմական գործողությունների ավարտից հետո Ասկերանի շրջանում սկսվել են իրականացվել շինարարական աշխատանքներ: Այսօր այդ գործընթացն ավելի մեծ թափ է ստացել և կրում է շարունակական բնույթ:

Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի ՔՃՎ բաժնի պետ Ալբերտ Ավանեսյանը

Подробнее...
 
ՏԱ ԱՍՏՎԱԾ…
17.12.2020 17:18

Վերին ենթաշրջանի մեր գյուղերը հիշելիս բազմապատկվում է այն ահավոր ցավը, որ թողեց պատերազմը, քանզի չենք կարողանում պատկերացնել, որ մեր կուսական ու անաղարտ բնությանը մեր ոխերիմ թշնամին է տիրացել: Անդառնալի կորցրեցինք բազմադարյա մեր բնակավայրերը, մեր խաչքարերն ու հուշարձանները, այնտեղ թողեցինք մեր ապուպապերի շիրիմները…Այնտեղ մնաց մի ողջ պատմություն…

Մեր թերթի էջերում բազմիցս էինք անդրադառնում Ջրաղացների համայնքին: Համայնք, որն իր օրինակելի պահվածքով, աշխատասեր, արարող ու ստեղծող ժողովրդով միշտ ուշադրություն էր գրավում: Հաճախ էինք հյուրընկալվում այնտեղ, ականատես լինում պատշաճորեն

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ…
16.12.2020 14:55

Մեզանից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, թե ինչպիսի անգնահատելի աշխատանքներ են իրականացվել թիկունքում պատերազմի օրերին: Մեր շարքերում գտնվել են մարդիկ, ովքեր անտեսելով ամեն մի վտանգ` իրենց վրա են վերցրել զինվորին ու բնակչությանն աջակցելու մեծ առաքելությունը:

Ասկերան շրջկենտրոնում հաց թխելու սուրբ գործի համար Էրիկ Գաբրիելյանին և Մհեր Աղաջանյանին  անմիջապես միացել են կամավորականներ, որոնց անունները տեղին ենք համարում շեշտել ու ասել.

-<<Մենք շնորհակալ ենք ձեզ>>:

Յուրաքանչյուրս բարձր ենք գնահատում Մարգարիտա Աղաջանյանին, Իննա Հարությունյանին, Մելանյա Առուշանյանին, Անժելա Հակոբջանյանին, Իրինա Գրիգորյանին, Մհեր Մարկոսյանին, Լուսինե Աղաջանյանին, Ալլա Արզումանյանին, Միրա Հայրապետյանին, Նաիրա Իսրայելյանին, Մարինե Աղաջանյանին, Ռենատ Հայրապետյանին, Վրեժ

Подробнее...
 
Ի ՆՊԱՍՏ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ
16.12.2020 10:36

Թեև պատերազմի ավարտից հետո քիչ ժամանակ է անցել, սակայն մարդիկ իրենց մեջ կարողանում են ուժ գտնել ու անցնել կյանքի բնականոն հունին:

Այսօր Ասկերանի շրջանային ՀՀ բաժինն իր ողջ աշխատակազմով սկսել է իրականացնել իր առջև դրված բոլոր պարտականությունները:  Բաժնի պետ Իրադա Խաչատրյանի հավաստմամբ`բոլոր աշխատողներն իրենց ընտանիքներով վերադարձել են Հայաստանի հանրապետությունից, որտեղ ժամանակավոր ապաստանել էին պատերազմի ժամանակ:

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 21 22 23 24 25 26 27 28 29 30 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter