22.12.2023 15:41 |
Հարգելի՛ հայրենակիցեր,Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով: Քննարկվել է բռնի տեղահանումից հետո |
Подробнее...
|
19.12.2023 13:39 |
Մարդը, անհատականությունը գնահատվում է կատարած բարի գործերով, այլ ոչ թե կուտակած հարստությամբ։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո մեր կյանքն այլ հունով է ընթանում՝ բոլորիս համար բավականին բարդ ու դժվար, հաճախ անհաղթահարելի թվացող։ Սրտացավ ու ապրումակցումով լի բազմաթիվ հայրենակիցների կողմից իրականացվող բարեգործական ծրագրերը մեր կյանքի բնականոն հունը վերականգնելու, մեզ վերագտնելուն են միտված։ Յուրահատուկ ուշադրության են արժանանում |
Подробнее...
|
17.12.2023 13:09 |
Ուշ երեկոյան հաղորդագրություն ստացա․ Ասկերան քաղաքի երիտասարդ Նելսոն Սարգսյանն էր գրում։ Ու սիրտս փառավորվեց հպարտությունից, երբ իմացա տղայի ցանկության մասին։ Ընկերոջ՝ նահատակված հերոս Տիգրան Ավանեսյանի կենսագրությունն էր ուղարկել ու ցանկանում էր, որ այն տեղադրվի <<Բերդի>> էջում․ որ բոլորն իմանան, որ հիշեն հավերժ․․․ Այդ պահին իմ առջև կանգնեց Տիգրանն իր ողջ էությամբ․ բարձրահասակ, գեղեցկադեմ, համեստ, իսկ որքա՜ն խորունկ աչքեր ուներ․․․ Աղջկաս համադասարանցին էր․ մտովի մտաբերեցի Տիգրանի երեխա ժամանակից մինչև երիտասարդ |
Подробнее...
|
10.12.2023 13:17 |
1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացավ անկախության մասին համահանրապետական հանրաքվե:Ընտրելու իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82,2 %), անկախությանը «կողմ» քվեարկեց 108 615 (քվեարկողների 99,89 %-ը), «դեմ»՝ 24 (0,02 %) հոգի, 96 քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց:Քվեաթերթիկները կազմվել են հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով և պարունակում էին |
Подробнее...
|
07.12.2023 15:18 |
Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում տեղադրված հուշախաչքերն է` ի հիշատակ 1988-ի աղետալի երկրաշարժի զոհերի։Ամեն տարի այսօրը Ասկերանի շրջվարչակազմի և քաղաքի պատասխանատուներն ու բնակիչները ծաղիկներ էին խոնարհում այս հուշախաչքարին՝ իրենց լուռ խոնարհումն ու հարգանքը բերելով երկրաշարժի զոհերի հիշատակին, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվում էր հոգեհանգստյան կարգ… Խոնարհում և խնկարկում տասնյակ հազարավոր կյանքեր խլած սարսափելի երկրաշարժի զոհերի հիշատակին...
|
29.11.2023 13:23 |
Բազմաբնակարան այս շենքում ապրում էին տարբեր բնավորությունների ու խառնվածքների տեր մարդիկ։ 80-ական թվականներին կառուցված այս շենքը շատ բան է տեսել իր կյանքում․ ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ, պատերազմներ, շրջափակում, սոված օրեր, տեղահանում․․․Ասկերան քաղաքի Շահունյան փողոցի 76 շենք․․․ Բուռն կյանքով ապրող, աշխատող, ստեղծող ու ստեղծագործող մարդիկ։ Ամեն մասնագիտության մարդ էր ապրում մեր շենքում․ ուսուցիչ, իրավաբան, տնտեսագետ, զինծառայող, բուժքույր, վարսավիր, դերձակ, էլեկտրիկ, խոհարար, մեղվաբույծ, հողագործ, թոշակառու մանկավարժներ և պարզապես շա՜տ լավ մարդիկ․․․Այս թաղամասում է գտնվում մեր բակի հանրաճանաչ <<բեսեդկան>>՝ անդադար վիճաբանությունների առարկան։ Տղամարդիկ ու կանայք անընդհատ վիճում էին, թե ով առաջինը կզբաղեցնի այն։ Առանձնապես վեճերը տաքանում էին |
Подробнее...
|
19.09.2023 12:25 |
Շրջափակման հերթական ծանրագույն օրը ևս խոստումնալից չէ… Այսօր էլ Ասկերանում հացի և ոչ մի փուռ հաց չի թխելու։ Վերջին անգամ ասկերանցիները սեպտեմբերի 16-ին են կտրոնով հաց ձեռք բերել…
Օրհասական օրերին հացի և այլ մթերքների ձեռքբերումը յուրաքանչյուր ընտանիքի համար դարձել է մեծ նվաճում։ Ասկերանաբնակ Էլլադա Արամյանը Ստեփանակերտում է աշխատում։ Արդեն երրորդ ամիսն է տրանսպորտային հաղորդակցության բացակայության պատճառով աշխատավայր չի կարողանում հասնել։ Հարկ եղած դեպքում աշխատում է հեռավար, չնայած դրան էլ հովհարային անջատումներն են հաճախ խանգարում։ 280 օր` որից 90-ը լիակատար շրջափակման |
Подробнее...
|
02.09.2023 09:00 |
Սիրելի՛ հայրենակիցներ. Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 32-րդ տարեդարձի կապակցությամբ։ Բազմաթիվ զրկանքների, զոհողությունների ու աշխարհասփյուռ հայության միաբանության շնորհիվ |
Подробнее...
|
01.09.2023 16:51 |
Հարգարժան ուսուցիչներ, սիրելի աշակերտներ. Շնորհավորում եմ նոր՝ 2023-24 ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ և մաղթում, որպեսզի այս ուսումնականի ընթացքն անխոչընդոտ ու հարթ լինի։ Լինի արգասաբեր ու բազմապիսի հաջողություններով լի։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոցի շեմին։ Հարգելի ուսուցիչնե՛ր, արցախահայության համար ճակատագրական այս օրերին ձեր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված և համոզված եմ, որ ձեր ողջամտության, շրջահայացության շնորհիվ էլ ավելի մեծ պատվախնդրութամբ և անտրտունջ նվիրվածությամբ եք լծվելու |
Подробнее...
|
31.08.2023 16:41 |
Արցախի պաշարման 261-րդ օրը Հակոբջանյանները դիմավորում են ինչպես միշտ՝ անտրտունջ։ Բազմանդամ ընտանիքը կենսական նշանակության ապրանքների պակաս շատ է զգում, սակայն դեռևս կարողանում է դիմակայել, լուծումներ գտնել։
Մինչ 44-օրյա պատերազմը Վլադիմիր Հակոբջանյանն Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենն էր։ Երանությամբ է հիշում, թե ինչպես էին տարիներ շարունակ մի քանի վագոն-տնակից բաղկացած դպրոցում կազմակերպում դասապրոցեսը։ Վերջին տարիներին կառուցվեց նորակառույց, միջազգային նորմերին |
Подробнее...
|
30.08.2023 16:36 |
«Ասկերան-Աղդամ ճանապարհին հիմա իրավիճակը շատ հանգիստ է, վրաններ են տեղադրված, տղամարդիկ երեկվանից այնտեղ են, հերթապահություն են իրականացնում, ամեն ինչ անում են, որ այդ բեռը չմտնի Արցախ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի վարչակազմի ղեկավարի օգնական Անահիտ Պետրոսյանը: |
Подробнее...
|
21.08.2023 16:28 |
Ասկերանի համայնքի բնակիչներին կաթով ապահովելու համար համապատասխան կտրոններ են տրամադրվել` 1 շնչին 0,5 լիտր կաթ՝ ամեն 10 օրը մեկ։ Այս մասին տեղեկացանք Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանից։
-Օգոստոսի 20-ին ասկերանցիներն արդեն ձեռք են բերել իրենց հասանելիք կաթը։ Տրանսպորտային հաղորդակցության կանգնեցման հետևանքով մեր բնակիչների զրկանքները կրկնապատկվել են։ Հատկապես դժվար է խոցելի խմբերի համար, ովքեր կաթնամթերքի, սննդարար նյութերի հույժ անհրաժեշտություն ունեն, իսկ կաթնամթերք արտադրող ընկերություններն իրենց արտադրանքը |
Подробнее...
|
|
|