ՀԱՄԼԵՏ ԷԴԻԿԻ ՀԱՅՐԻՅԱՆ. ՍՂՆԱԽՑԻ ՀԵՐՈՍՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ
07.05.2022 15:01

Ծնվել է 1972 թվականի մայիսի 7-ին, Ասկերանի շրջանի Սղնախ գյուղում։ Ավարտելով տեղի ութամյա դպրոցը, ուսումը շարունակել է Ավետարանոցի միջնակարգում։ 1990-ին զորակոչվել է խորհրդային բանակում ծառայելու, որը սակայն կիսատ թողնելով` Համլետը շտապել է Հայրենիք` միացել հարազատ գյուղի ինքնապաշտպանությունն իրականացնող համագյուղացիներին։ Ակտիվ մասնակցություն է ունեցալ ռազմական գործողություններին, ինչի համար արժանացել է “Արիություն” մեդալի։  Հաղթական պատերազմի ավարտից հետո շարունակել է պատվաբեր առաքելությունը` ծառայությունը Հայրենիքին։

Համլետը հայ ազգի այն սերուցքից էր, ում համար ազատությունն ու Հայրենիքի պաշտպանությունը վեր էր ամեն ինչից։  Չնայած ընտանեկան պայմաններից ելնելով թողեց զինվորական ծառայությունը՝ չդադարեց Հայրենիքի նվիրյալ զավակը մնալ։ Համլետ Հայրիյանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև ապրիլյան քառօրյա պատերազմին։

2017-ին կյանքը գլխիվայր շուռ եկավ Հայրիյանների

Подробнее...
 
ԳՐԱԴԱՐԱՆԸ` ՀՈԳՈՒ ԳԱՆՁԱՐԱՆ
05.05.2022 15:26

Շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը նախատոնական այցով Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանում էր։ Գրադարանի ցուցասրահի կահավորանքը խորհրդանշական է օրերս։ Մայիսյան Եռատոնին նվիրված անկյուն է բացվել այստեղ։ Անկյունում տեղ են գտել տարբեր ժամանակաշրջաններում Մեծ Հաղթանակներին նվիրված գրքեր, հանրագիտարաններ` անմահության ու փառքի խոսուն վկաներ։ Անկյունը  մեկ անգամ ևս վկայում է, որ Մայիսի 9-ը հավերժական

Подробнее...
 
ՄՇԱԿՈՒՅԹԸ` ԱԶԳԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ
05.05.2022 12:38

Շրջանում Մայիսիյան Եռատոնին նվիրված նախապատրաստական աշխատանքներն օրեր առաջ են մեկնարկել։ Շրջանի ստեղծագործական կենտրոնների սաների լավագույն աշխատանքները հանվել են ցուցահանդես-մրցույթի` ԱՊՐԵՆՔ ԽԱՂԱՂ. ԱՐՑԱԽ ԻՄ, ՀՈՂ ԻՄ խորագրով։ Ներկայացված մեկ հարյուրակը հատող խորիմաստ ու բազմաբովանդակ նկարներից ընտրվել է 10 նկար, որը մասնակցելու է հանրապետական համանուն մրցույթին։ Վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը` տեղակալ Լևոն Ծատրյանի, վարչակազմի

Подробнее...
 
ՆՊԱՍՏԵԼ ՇՐՋԱՆՈՒՄ ՖՈՒՏԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
04.05.2022 15:20

<<Լեռնային Արցախ>> ֆուտբոլային ակումբի տնօրեն Մհեր Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանի հետ։  Հանդիպման նպատակն աշխարհի ամենատարածված մարզաձևին պատշաճ ուշադրություն հատկացնելն էր, Ասկերանի շրջանում մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելը, ինչպես նաև տեխնիկական օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ պայմանավորվածություններ

Подробнее...
 
ԽՐԱԽՈՒՍԱԿԱՆ ՆՎԵՐ` ՓՈՔՐԻԿ ԱՍԿԵՐԱՆՑՈՒՆ
02.05.2022 11:38

Օրերս Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը խրախուսական դիպլոմով և դրամական պարգևով շնորհավորեց Հայաստանի Հանրապետության ցատկացանցի պատանիների բաց առաջնության մրցումներում պատվավոր առաջին տեղը զբաղեցրած ասկերանցի Էլմիրա Հրանտի Շեկյանին` հույս հայտնելով, որ փոքրիկ Էլմիրայի հաստատակամությունը, վճռականությունն ու ուժեղ կամքը օրինակ կծառայեն բոլոր երեխաներին, իսկ Էլմիրային կբերեն նորանոր դափնեպսակներ:

Подробнее...
 
ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆՔ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
30.04.2022 10:54


Այսօր հաճելի օր է Ասկերանի <<Բերդ>> թերթի խմբագրությունում: Մեր հյուրը Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանն էր, որը հաճելի անակնկալ մատուցեց խմբագրակազմին: Նրա նախաձեռնությամբ և <<Լուսաբերդ>> հիմնադրամի աջակցությամբ խմբագրությունը դյուրակիր համակարգիչ և բազմաֆունկցիոնալ տպիչ ստացավ:
<<Բերդ>> թերթն անչափ հարազատ է Կիմ Գաբրիելյանի համար, քանի որ հենց այս խմբագրությունում է նա սկսել իր լրագրողական գործունեությունը և պատրաստ է ամեն մի հարցում ուշադրություն ցուցաբերել թերթի հանդեպ: Խմբագրության աշխատողների հետ անկեղծ ու անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին տարբեր
Подробнее...
 
ԹՈՂ ԱՐԵՎԱՅԻՆ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
29.04.2022 09:52

Ասկերանի ՄԵ կենտրոնում հաճելի միջոցառում էր: Շրջվարչակազմի ղեկավար Համելտ Ապրեսյանի գլխավորությամբ վարչակազմի պատասխանատուները, Ասկերանի քաղաքապետը, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարները, աշխատողները, Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները, ասկերանցիներ եկել էին վայելելու Ասկերանի <<Բերդ>> համույթի
Подробнее...
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
11.02.2022 10:43

<<Փախստական կանանց միավորում>> ՀԿ ստեղծվել է արցախյան 44 օրյա պատերազմից հետո։ Հասարակական կազմակերպության նպատակն է համապատասխան մարմինների ուշադրությունը սևեռել 1988-1990 թվականների փախստականների հիմնախնդիրների վրա, քանի որ, ըստ բռնազավթածների կարծիքի, նոր իրողությունների ֆոնին, կարծես թե իրենց խնդիրները հետին պլան են մղվել։ Գաղտնիք չէ, որ Արցախյան Շարժման, ապա պարտադրված պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր մնացին անօթևան…
Շատերն իրենց փրկությունը գտան օտար ափերում և ապաստանեցին աշխարհի տարբեր ծայրերում, իսկ Հայրենիքում արմատավորվածներից շատերն առայսօր վարձով բնակարաններում են ապրում։ 2020 թվականի աշնանային մղձավանջից հետո Արցախում փախստականների թիվը կտրուկ աճեց և այս ֆոնին, որպեսզի հետին պլան չմղվեն <<նախկին>> փախստականները, ստեղծվեց <<Փախստական կանանց
Подробнее...
 
ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ՝ ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ
02.02.2022 11:14

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում նշվեց հայ ժողովրդի ազատագրական պայքարի ամենափառավոր էջերից մեկին՝ ֆիդայական (հայդուկային) շարժման դարավոր պատմությանն ու Արցախի հերոս Շահեն Մեղրյանի ծննդյան 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որի սկիզբն ազդարարվեց Արցախի Հանրապետության օրհներգով։

Միջոցառումը կազմակերպել է դպրոցի պատմության ուսուցչուհի Լուսինե Խաչատրյանը՝ 8-րդ Ա դասարանի

Подробнее...
 
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԵՆ, ԱՐԴՅՈՒՆՔԸ՝ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ
25.01.2022 14:31

2021 թվականին Ասկերանի ՙԽաչենշին՚ փակ բաժնետիրական ընկերությունը շարունակել է անշեղորեն և բարեխղճորեն կատարել իր առջև դրված պարտականություններն ու խնդիրները՝ շրջանում պատերազմի հետևանքները վերացնելու, ճանապարհների վերանորոգման և բարեկարգման, աղբահանության, կանաչապատման և սանիտարական մաքրման ուղղությամբ։ Ընկերության յուրաքանչյուր աշխատակից պատվախնդրորեն է վերաբերվում իրեն վստահված աշխատանքին, ուստի և կատարված աշխատանքներն իրենց բավանդակությամբ և որակով արդարացնում են սպասված արդյունքը։

Հաշվետու ժամանակաշրջանը բավականին հագեցած է եղել ընկերության

Подробнее...
 
ՓՇՐՎԱԾ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ
24.01.2022 16:13

Ըստ պաշտոնական տվյալների, 1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվի հայերի նկատմամբ Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից՝ իշխանության հովանավորչությամբ, կազմակերպել և իրականացվել է ցեղասպանություն։ Չնայած միջազգային մամուլի արձագանքին և տարբեր լրատվամիջոցների հաղորդած հակամարդկային բռնարարքների մասին պատմող ռեպորտաժներին, Բաքվի ջարդերը մոռացության մատնվեցին…

32 տարի է անցել, սակայն ցավը չի մեղմվել, գուցե բթացել է, բայց չի մոռացվել…

Ժաննա Մովսիսյանը ծննդով Բաքու քաղաքից էր՝ տան

Подробнее...
 
ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
19.01.2022 12:53

Անահիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գաղտնիք չէ, որ ազգը ճանաչելի է դառնում և առանձնանում ինքնատիպ ու յուրօրինակ մշակույթով։  Եվ որ մշակույթն է ազգին ազգ պահողն ու ապրեցնողը։ Արցախի դեմ թշնամու սանձազերծած հերթական պատերազմի ընթացքում նաև մշակույթն ահռելի կորուստներ կրեց, կորցրեցինք բազմաթիվ հուշարձաններ, ճարտարապետական հոյակերտ շինություններ։ Չեղարկվեցին մշակութային բազմաթիվ միջոցառումներ, իսկ որոշ դեպքերում ընտրվեցին այլընտրանքային

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 11 12 13 14 15 16 17 18 19 20 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter