27.01.2020 19:20 |
Ասկերանի շրջանում մեկնարկել են համայնքների ղեկավարների 2019 թվականին կատարած աշխատանքների ամփոփիչ հաշվետու ժողովները։ Հունվարի 27-ին հաշվետու ժողովներ տեղի ունեցան շրջանի Աստղաշենի, Այգեստանի, Դահրավի, Պատարայի, Խանցքի, Հովսեփավանի, Լուսաձորի համայնքներում, որոնց ներկա էին շրջվարչակազմի ղեկավարի կողմից լիազորված ներկայացուցիչներ։
Աստղաշենի և Պատարայի համայնքների ղեկավարների |
Подробнее...
|
27.01.2020 16:46 |
Հունվարի 27-ին Ասկերանի քաղաքապետարանում կազմակերպվեց միջոցառում, որն ուներ անգնահատելի խորհուրդ:
Ներկա էին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը, ազատամարտիկներ |
Подробнее...
|
23.01.2020 17:44 |
Ազնվորեն կատարված ամեն մի աշխատանք օգտակար է, հետևաբար՝ արժանի է հարգանքի…
Ստենդալ
Մարդու համար ամենագեղեցիկը, ամենաթանկը դա հենց նրա կյանքն է, իսկ կյանքը պահպանվում է անխոնջ աշխատանքով: Բավական է կանգ առնի մարդու աշխատանքը՝ կսկսի կանգ առնել նաև նրա կյանքը:
Ինչ խոսք, հարկավոր է սիրել աշխատանքը: Եվ ոչ միայն սիրել, այլև ազնվորեն վերաբերվել քո կատարած աշխատանքին, անկախ այն բանից, թե ինչ տեսակի աշխատանք ես կատարում դու…
Ինչքան իրեն հիշում է ասկերանաբնակ Խանում Վարդանյանը՝ միշտ աշխատանքի մեջ է, իսկ վերջին 40 տարիներին նա Ասկերանի կոմունալ տնտեսության, այսօր արդեն <<Խաչենշին>> ՓԲԸ-ի տքնաջան աշխատողներից է:
Երբ Հայաստանից հարս եկավ Ասկերան, Խանում |
Подробнее...
|
23.01.2020 17:20 |
Հայաստանում գործում է <<Մարզերի երեխաները մարզերում>> սոցիալական ծրագիր, որի շրջանակներում մարզաբնակ երեխաները հնարավորություն են ստանում ծանոթանալ և ընկերանալ այլ մարզերի երեխաների հետ: Փոխադարձ այցելությունների արդյունքում երեխաների մոտ բացահայտվում են նոր հետաքրքրություններ ու ունակություններ, հնարավորություն է ընձեռնվում ինքնադրսևորվելու և օգտագործելու իրենց |
Подробнее...
|
20.01.2020 17:01 |
Հիրավի, կան մարդիկ, որոնց մասին գրելիս՝ ակամա ցանկանում ես ամենանուրբ երանգներով համեմել ասելիքդ, ազատություն տալ մտքերիդ, որոնք այնքա՜ն, այնքա՜ն շատ են…
Այո՛, իզուր չեն ասում, որ աչքերը հոգու հայելին են և ազնիվ ու շիտակ մարդու հոգում եղածը չի կարող չարտացոլվել նրա աչքերում: Այդպիսի իսկական հայուհուն հատուկ աչքերով է օժտված հոդվածիս հերոսուհին՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Միրա Հայրապետյանը: Մի անձնավորություն, որը մեծահոգի է բոլորի հանդեպ, օժտված է կարեկցելու հատկությամբ, ինչին մեր օրերում այնքան էլ չես հանդիպի, գիտի անշահախնդիր ընկերություն անել, 3 զավակների հոգատար մայր է, 10 թոռների սիրասուն տատիկ, շնորհաշատ մանկավարժ և ամենակարևորը՝ լավ մարդ:
Միրա Հայրապետյանը, ում ես ճանաչում եմ դեռևս իմ դպրոցական տարիներից, միշտ էլ ուշադրություն |
Подробнее...
|
17.01.2020 17:13 |
Այսօր Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը հանդիպեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի ավագ դասարանների աշակերտների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին վարչակազմի ղեկավարի տեղակալ Վահագն Առստամյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ուսուցիչներ։
Ողջունելով դպրոցականներին վարչակազմի ղեկավարը նախ անդրադարձավ նախորդ տարվա առաջին |
Подробнее...
|
14.01.2020 17:26 |
1990 թվականի հունվարի 13-ից 19-ը Բաքվում տեղի են ունեցել Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված հայերի ջարդեր: Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեզիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ, ինչը հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ, ասել է... §Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի մարզկոմը սրբեցինք, ԼՂԻՄ կառավարման հատուկ կոմիտեն և շատ |
Подробнее...
|
14.01.2020 10:20 |
13.11.2019թ. www.berdpress.info ինտերնետային կայքում տեղեկատվություն էր հրապարակվել Ասկերանի շրջանի Հին Նորագյուղի տարածքում տեղակայված չգործող դպրոցի շենքի վերաբերյալ, որն առերևույթ պարունակում էր հափշտակության և գույքի ոչնչացման կամ վնասման հանցավոր արարքների առկայության մասին վկայող տվյալներ (Հղումը այստեղ` http://berdpress.info/news/ |
Подробнее...
|
13.01.2020 12:30 |
Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղը շրջանի, ինչպես նաև հանրապետության խոշորագույն և զարգացող բնակավայրերից է:
Գյուղը հիմնադրվել է 1966 թվականին, երբ հին Նորագյուղից և Սարդարաշենից բնակչությունն իջել և բնակություն է հաստատել հարթավայրային տեղամասում՝ <<Հաղթանակ>> կոլտնտեսության նախագահ Արշավիր Գալստյանի նախաձեռնությամբ:
Նորագյուղը գտնվում է Ասկերանից՝ 7, իսկ Ստեփանակերտից 17 կմ հեռավորության վրա: Ունի 2297.7 հա տարածք, որից 1559.14 հա գյուղատնտեսական նշանակության, 372.0 հա անտառային հողեր:
346 տնային տնտեսությամբ և 1550 բնակիչների ընդգրկմամբ այսօրվա Նորագյուղն օրեցօր ծաղկելու և շենանալու ձգտում ունի: Այս գյուղում ակնհայտ աշխատասիրությունը ցանկացած այցելուի աչք է շոյում: Ոչ մի նորագյուղցու չես կարող պարապ տեսնել, յուրաքանչյուրն զբաղված է օրվա հացը վաստակելով և իր |
Подробнее...
|
10.01.2020 17:16 |
Դեկտեմբերյան օրերից մեկն էր, սովորական ձնեռային մի օր՝ ցրտաշունչ, խոժոռ: Ասկերանի փողոցներն այնքան էլ մարդաշատ չէին, ձյան պակաս էր զգացվում, մաքրամաքուր ձյան…և հանկարծ լռության մեջ կնոջ ձայն է հնչում, ով, հավանաբար, մոռացել էր իմ անունը և ուղղակի լրագրո՜ղ էր կանչում…Կանգ առա և հետ շրջվեցի, դեպի ինձ էր գալիս բոլորիս քաջածանոթ Թամարա Նազարյանը, որին գիտենք որպես Զինվոր Թամարա…
Նա ասես ցանկանում էր վայրկյան առաջ հասնել ինձ ու շուտ ասել իր ասելիքը: Խորշոմներով պատված կնոջ դեմքն այդ րոպեին լուսապայծառ էր դառել, դժվարին կյանքից հոգնած նրա աչքերն ամբողջովին փոխվել էին, անսքող ուրախություն կային այդ աչքերում: Դե, իսկ զինվորական համազգեստն անպակաս է նրա հագից, խոսք էր տվել մինչև կյանքի վերջին վայրկյանը նրանով մնալ, անմահացած իր մարտական ընկերների պես…
<<Այնքա՜ն էի ուզում տեսնել ձեզ, ախր սրտումս քանի ամիս է բան ունեմ պահած, ես այնքա՜ն երախտապարտ |
Подробнее...
|
10.01.2020 17:10 |
Ես իմ թղթերի մեջ հանդիպեցի 2011 թվականի նոյեմբերի 16-ին տպագրած իմ մի հուշի: Ահա այն. <<Վերջին օրերին ինձ համար մի տխուր տեղեկություն իմացա, որ քանդել են Ռաֆայել Իսրայելյանի տունը: Իմ հոգին տակնուվրա եղավ. իմ առջև մանկության մի դրվագ կանգնեց: Պատահաբար Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում հայտնված Բանանցում 1969 թվականին Հայրենական մեծ |
Подробнее...
|
08.01.2020 12:31 |
Հունվարի 8-ին Ասկերանի մշակույթի տան բակը մարդաշատ էր, 17 պատանի պատրաստվում էին համալրելու ԱՀ ՊԲ շարքերը: Այդ տղաներից յուրաքանչյուրը լցված էր ինքնավստահությամբ և քաջ գիտակցումով, որ Հայրենիքի սահմանների պաշտպանության վեհ գործն արդեն իրենց էր հասել, և նրանք պատվով են շարունակելու իրենց եղբայրների, հայրերի ու պապերի սուրբ գործը:
Նորակոչիկներին ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի |
Подробнее...
|
|
|