Ի ԼՐՈՒՄՆ WWW.BERDPRESS.INFO ԿԱՅՔՈՒՄ 13.11.2019Թ. ՏԵՂԱԴՐՎԱԾ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
14.01.2020 10:20

13.11.2019թ. www.berdpress.info ինտերնետային կայքում տեղեկատվություն էր հրապարակվել Ասկերանի շրջանի Հին Նորագյուղի տարածքում տեղակայված չգործող դպրոցի շենքի վերաբերյալ, որն առերևույթ պարունակում էր հափշտակության և գույքի ոչնչացման կամ վնասման հանցավոր արարքների առկայության մասին վկայող տվյալներ (Հղումը այստեղ` http://berdpress.info/news/

Подробнее...
 
ԹՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂԵԿՑԵՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ
13.01.2020 12:30

Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղը շրջանի, ինչպես նաև հանրապետության  խոշորագույն և զարգացող բնակավայրերից է:

Գյուղը հիմնադրվել է 1966 թվականին, երբ հին Նորագյուղից և Սարդարաշենից բնակչությունն իջել և բնակություն է հաստատել հարթավայրային տեղամասում՝ <<Հաղթանակ>> կոլտնտեսության նախագահ Արշավիր Գալստյանի նախաձեռնությամբ:

Նորագյուղը գտնվում է Ասկերանից՝ 7, իսկ Ստեփանակերտից 17 կմ հեռավորության վրա: Ունի 2297.7 հա տարածք, որից 1559.14 հա գյուղատնտեսական նշանակության, 372.0 հա անտառային հողեր:

346 տնային տնտեսությամբ և 1550 բնակիչների ընդգրկմամբ այսօրվա Նորագյուղն օրեցօր ծաղկելու և շենանալու ձգտում ունի: Այս գյուղում ակնհայտ աշխատասիրությունը ցանկացած այցելուի աչք է շոյում: Ոչ մի նորագյուղցու չես կարող պարապ տեսնել, յուրաքանչյուրն զբաղված է օրվա հացը վաստակելով և իր

Подробнее...
 
ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՄ, ԵՐՋԱՆԻԿ…
10.01.2020 17:16

Դեկտեմբերյան օրերից մեկն էր, սովորական ձնեռային մի օր՝ ցրտաշունչ, խոժոռ: Ասկերանի փողոցներն այնքան էլ մարդաշատ չէին, ձյան պակաս էր զգացվում, մաքրամաքուր ձյան…և հանկարծ լռության մեջ կնոջ ձայն է հնչում, ով, հավանաբար, մոռացել էր իմ անունը և ուղղակի լրագրո՜ղ էր կանչում…Կանգ առա և հետ շրջվեցի, դեպի ինձ էր գալիս բոլորիս քաջածանոթ Թամարա Նազարյանը, որին գիտենք որպես Զինվոր Թամարա…

Նա ասես ցանկանում էր վայրկյան առաջ հասնել ինձ ու շուտ ասել իր ասելիքը: Խորշոմներով պատված կնոջ դեմքն այդ րոպեին լուսապայծառ էր դառել, դժվարին կյանքից հոգնած նրա աչքերն ամբողջովին փոխվել էին, անսքող ուրախություն կային այդ աչքերում: Դե, իսկ զինվորական համազգեստն անպակաս է նրա հագից, խոսք էր տվել մինչև կյանքի վերջին վայրկյանը նրանով մնալ, անմահացած իր մարտական ընկերների պես…

<<Այնքա՜ն էի ուզում տեսնել ձեզ, ախր սրտումս քանի ամիս է բան ունեմ պահած, ես այնքա՜ն երախտապարտ

Подробнее...
 
ԲԱՔՎԻ ՄԵՋՔԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԷՐ, ԻՍԿ ԲԱՆԱՆՑԻ ՄԵՋՔԻՆ՝ ՈՉ-ՈՔ
10.01.2020 17:10

Ես իմ թղթերի մեջ հանդիպեցի 2011 թվականի նոյեմբերի 16-ին  տպագրած իմ մի հուշի: Ահա այն. <<Վերջին օրերին ինձ համար մի տխուր տեղեկություն իմացա, որ քանդել են Ռաֆայել Իսրայելյանի տունը: Իմ հոգին տակնուվրա եղավ. իմ առջև մանկության մի դրվագ կանգնեց: Պատահաբար Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում հայտնված Բանանցում 1969 թվականին Հայրենական մեծ

Подробнее...
 
2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱԿՈՉՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
08.01.2020 12:31

Հունվարի 8-ին Ասկերանի մշակույթի տան բակը մարդաշատ էր, 17 պատանի պատրաստվում էին համալրելու ԱՀ ՊԲ շարքերը: Այդ տղաներից յուրաքանչյուրը լցված էր ինքնավստահությամբ և քաջ գիտակցումով, որ Հայրենիքի սահմանների պաշտպանության վեհ գործն արդեն իրենց էր հասել, և նրանք պատվով են շարունակելու իրենց եղբայրների, հայրերի ու պապերի սուրբ գործը:

Նորակոչիկներին ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
06.01.2020 17:08

Սուրբ Ծնունդը կամ Աստվածահայտնությունը Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի անշարժ տոներից է, որը նշվում է հունվարի 6-ին: Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ ըստ եկեղեցական կարգի օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո:

Հունվարի 5-ի երեկոյան Ասկերանի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի սուրբ պատարագ, որից հետո բազմաթիվ հավատացյալներ իրենց հետ տուն տարան եկեղեցում վառած լույսը՝ հավատալով, որ աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը պահապան կլինեն իրենց

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ §ԲԵՐԴԸ¦ ԱՐՑԱԽԻ ՉԵՄՊԻՈՆ
30.12.2019 11:58

Ասկերանում քաղաքային մարզադաշտ կառուցելու հետ մեկտեղ մեծ զարգացում է ապրել ֆուտբոլը։ Մարզադաշում անցկացվում են ինչպես քաղաքային, այնպես էլ միջազգային և համահայկական նշանակության խաղեր։

Երկրորդ տարին է, ինչ մեր հանրապետությունում ԱՖԼ շրջանակներում  անցկացվում է ֆուտբոլի հանրապետական առաջնություն։  Առաջնությանը

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱԿՈԲ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
30.12.2019 11:14

Թանկագին հայրենակիցներ.

Ավարտին է մոտենում 2019 թվականը, և շուտով պատմության գիրկը կանցնի ևս մեկ տարի։ 2019 թվականը բոլոր առումներով հաջողված է եղել շրջանի համար։ Ուզում եմ արժևորենք անցնող տարվա մեր հաջողությունները, ձեռքբերումները և կատարած այն աշխատանքները, որոնք իրենց դրական հետքն են թողնելու շրջանի կենսագրության մեջ։

2019 թվականին իրականացված միջազգային և համահայկական միջոցառումների միջոցով շրջանն ավելի ճանաչելի է դարձել հազարավոր զբոսաշրջիկների

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ...
30.12.2019 11:01

Շատ շուտով մենք հրաժեշտ ենք տալու հին տարուն և դիմավորելու ենք նորին: Հետ ենք նայելու դեպի հին տարի և մեծահոգաբար ժպտանք, այդ ժպիտի մեջ լինելու է երախտագիտություն, սեր, ափսոսանք, ներողամտություն, իսկ նորին ժպտալու ենք մի առանձնակի ջերմությամբ: Չէ որ նրա հետ մեծ հույսեր ենք կապում, ակնկալում միայն ուրախությամբ լեցուն տարի…

Անշուշտ, նոր տարին դիմավորելիս մեզանից յուրաքանչյուրը խաղաղություն է խնդրելու, որն այնքա՜ն շատ է հարկավոր մեր ժողովրդին, քանզի դարեր շարունակ մեր ժողովուրդը հանուն խաղաղության պայքարել է թշնամիների դեմ և կարողացել հաղթահարել ցանկացած ոտնձգության: Արցախյան պատերազմում մենք վերստին ցույց տվեցինք մեր ուժը, ամուր կամքը և հաղթեցինք, իսկ ապրիլյան պատերազմում

Подробнее...
 
ՄԻԱՅՆ ԹԵ ՆՈՐԻՑ ՉԽԱԹԱՐՎԻ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ԱՆԴՈՐՐԸ
30.12.2019 10:55

Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, ես տակավին երիտասարդ էի և ծառայում էի Խորհրդային բանակի շարքերում: Ընդամենը 6 ամիս էի հասցրել ծառայել և կարողացա փախչել բանակից ՝ գիտակցելով, որ օրհասի մեջ հայտնված հայրենիքս իմ կարիքն ունի: Վերադառնալով հայրենի գյուղ՝ միացա գյուղի կռվող տղաներին: Խնածախում արդեն 2 կամավորական ջոկատ էր կազմավորվել, ես միացա Արմեն Ավագյանի հրամանատարությամբ կազմավորված Դաշնակցության ջոկատին և առաջին մարտը, որին մասնակցեցի, Ջամիլլուի մարտն էր՝ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին:  Ջամիլլուի հենակետն իսկական չարիք էր դարձել և այն անհապաղ պետք է ոչնչացվեր: Ջոկատի տղաներով պատվով դուրս եկանք, և ես անցա իմ առաջին փորձությունը:

Հետագայում մասնակցել եմ բազում մարտերի, մտածում էի միայն թուրքից վրեժ լուծելու մասին: Դաժան օրեր էին, սակայն տղաներով ոչնչի առաջ չէինք ցանկանում

Подробнее...
 
ԹՈՂ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐՕՐՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԻ...
27.12.2019 19:17

2019 թվականի վերջին օրեր ենք ապրում, որոնք թռչում են ակնթարթի պես։ Չնայած դեռևս Ամանորի շունչ չենք առնում, սակայն ավանդույթի ուժով ակնառու է նախատոնական տրամադրվածությունը, որն ավելի ակնհայտ է դառնում գիշերվա ժամերին, երբ վառվում են քաղաքը լուսավորող հազարավոր լապտերները, և կենտրոնական պուրակում շքեղ տոնածառի լույսերը խաղում են բազմապիսի գույներով։

Եվ վերջապես տոնի մասին մեզ հիշեցնում են ամենատարբեր մթերքներով ծանրաբեռնված խանութները։

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներն առանձնակի սիրելի և հոգեհարազատ են բոլորիս համար, որին սպասում ենք յուրահատուկ ջերմությամբ։ Հույս ու հավատով սպասում և հավատում ենք, որ Նոր տարին նոր հաջողություններ կբերի իր հետ։ Անկախ տարիքից դեռևս հավատում ենք հրաշքների, չէ որ ամեն - ոք իր բնագավառում կարող է հրաշագործ դառնալ՝ առանձնահատուկ վարվեցողությամբ, մարդկային կեցվածքով

Подробнее...
 
ԻՐԱՎԱԳԻՏԱԿԻՑ ԵՎ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԸ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՍՅՈՒՆ
27.12.2019 16:22

Պետությունը՝ մտահոգված լինելով իր բնակիչների կենսամակարդակի բարձրացման և անվտանգության ապահովման խնդիրներով, հարկային համակարգի միջոցով դրամական միջոցները հավաքագրում և կենտրոնացնում է պետական բյուջեում:   Պետք է գիտակցել, որ հարկերը ոչ միայն պետության եկամուտների գոյացման աղբյուր են, այլև նպաստում են արտադրության ճյուղերի զարգացմանը, երկրի տնտեսական աճին, դրանց կայունացմանը։ Ու ինչքան զարգացած է երկիրը, այնքան ճկուն է գործում հարկային

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 31 32 33 34 35 36 37 38 39 40 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter