ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄՈՒՄ
08.05.2019 16:56

Մայիսի 6-ին Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը, ԱՀ ԱՎԾ հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժնի պետ Լեոնիդ Սողոմոնյանը, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ, գյուղատնտեսներ:

Խորհրդակցությունը վարում էր շրջվարչակազմի

Подробнее...
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
06.05.2019 18:07

Վ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով §Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումների  մասին¦ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածը՝ որոշում եմ.

   1. Մամուլի բնագավառում երկարամյա գործունեության

Подробнее...
 
78 ԱՍԿԵՐԱՆՑԻ ՈՐԴԵԳԻՐ ԴԱՐՁԱՎ ՔՐԻՍՏՈՍԻՆ
06.05.2019 10:10

Մկրտության օրինակը տվել է հենց ինքը՝ Քրիստոսը: Նրա մկրտությունը մի բարձրաղողանջ հրահանգ է, որը մեզ պարտավորեցնում է սրբորեն մոտենալ այդ վեհ

խորհրդին: Քրիստոսը, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի  միջոցով էլ հայտնեց, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծո արքայություն մտնել:

Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից. այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով

Подробнее...
 
ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆ ԻՎԱՆՅԱՆՈՒՄ
04.05.2019 17:18

Մայիսի 4-ին Իվանյանի համայնքային կենտրոնում տեղի ունեցավ Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին դասարանցիների կարևորագույն տոնը՝ հրաժեշտ այբբենարանին։ 16 առաջին դասարանցի՝ դասվար Արինա Մնացականյանի օգնությամբ և ջանադրությամբ պատվով հաղթահարել է մայր լեզվին տիրապետելու առաջին ու կարևորագույն բարձունքը։ Այսուհետ նրանք տառաճանաչ ու գրաճանաչ են, գիտեն, թե ինչպիսի դժվարին ճանապարհ է անցել հայոց այբուբենը՝ իրենց հասնելու

Подробнее...
 
ԿԻՆ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է
03.05.2019 15:38

Աչքերիս մեջ գարնան օրեր,

Ճամփես դեպի աստղերն անմեռ.

Ինձ ելնելու քարեր կան դեռ,

Ինձ ելնելու դարեր կան դեռ,

Քարեր, սարեր, դարեր կան դեռ…

Հովհաննես Շիրազ

Կյանքի 60 -րդ գարունն է դիմավորում Ասկերանի շրջանի Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսանա Գալստյանը, ում ավելի քան 37 տարիների մանկավարժական կենսագրության ամեն մի օրը բացվում է դպրոցական զանգի ղողանջներով, փակվում՝ գրքերի էջերով։ Հայ գրականության գանձերն ու հայոց լեզվի խորախորհուրդ իմաստություններն է նա տասնամյակներ շարունակ սփռում հայ մանուկների

Подробнее...
 
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ ՄԵՐ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԻՆ
03.05.2019 15:24

Սիրե՛ ազգդ ոչ լոկ խոսքով, սիրե՛ ինչպես քու անձը,

Նորա օգտին, թե պետք  լինի, զոհե՛ բոլոր քու գանձը...

(Ռ. Պատկանյան)

 Ազգը հզոր է և իր բարերարներով՝ Ալ. Մանթաշյան, Գ. Կյուլպենկյան, Ալ. Մանուկյան, Ք. Քրքորյան, Շ. Ազնավուր...

Մեծագույն հայերից մեկը, որ համապատասխանում էր

Подробнее...
 
ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՎԵՐԺ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ Է, ՆՐԱ ՍՐՏՈՒՄ
02.05.2019 15:36

Ասկերանի շրջանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումները։ Մայիսի  2-ին Ասկերանի մշակույթի տանը տեղի ունեցավ  մեծարման հուշ-ցերեկույթ՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի, ամենայն հայոց որբերի հոր, հայ ժողովրդի հալածանքի, հառաչանքի ու ափսոսանքի մեծ երգչի անմահ հիշատակին։ Այն կազմակերպել էր Գուրգեն Գաբրիելյանի անվան Ասկերանի կենտրոնական գրադարանը։ Միջոցառմանը ներկա էր ԱՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ

Подробнее...
 
ՆՈՐԱԳՅՈՒՂԻ ԹԻՄԸ՝ ՇՐՋԱՆԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
29.04.2019 10:20

2019թ. ապրիլի 26-ին շրջկենտրոնում անցկացվել է աթլետիկական հնգամարտի շրջանային առաջնություն, որին մասնակցում էին Ասկերանի, Նորագյուղի, Խնապատի, Այգեստանի, Պատարայի և Նախիջևանիկի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը: Մրցումներն անցան չափազանց լարված ու անզիճում պայքարում: Արդյունքներն ընդհանրացնելուց հետո հայտնի դարձավ, որ երրորդ տարին անընդմեջ շրջանում լավագույնն է ճանաչվում Նորագյուղի Վ. Պետրոսյանի անվան

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ /29 photo/
27.04.2019 14:30

Վերջին տարիներին գեղեցիկ ավանդույթ է դառել ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների անցկացումը, ինչպես Ասկերան քաղաքում, այնպես էլ շրջանի բոլոր համայնքներում:

Ապրիլ ամսին, երբ բնությունը սկսում է ծաղկունք ապրել, մեզանից յուրաքանչյուրը լցվում է աշխատելու էներգիայով և իր շրջապատը միշտ մաքուր, բարեկարգ և կոկիկ տեսնելու տենչով:

Ուրախալին այն է, որ տարեցտարի շրջանի բնակչությունն ավելի մեծ ակտիվությամբ ու պատասխանատվության

Подробнее...
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
25.04.2019 17:39

Այսօր Ասկերանի շրջվարչակազմի նիստերի դահլիճում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն` նվիրված Ասկերանի շրջանում Արցախի Հանրապետության Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքին ու արդյունքներին, ինչպես նաև 2019 թվականի ծրագրերին: Խորհրդակցությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Ասկերանի շրջվարչակազմի

Подробнее...
 
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ/22 photo/
23.04.2019 23:45

Հայ ժողովրդի ոչնչացումը մնում է և կմնա որպես ամենամեծ ողբերգություն, որը համայն մարդկության, այդ թվում և Գերմանիայի ամոթն է, քանի որ վերջինս, լինելով Օսմանայն Թուրքիայի առանձնաշնորհյալ դաշնակիցը, ոչինչ չի արել մի ամբողջ քրիստոնյա ժողովրդի կոտորածն արգելելու համար:

Լուիս Էյնշտեյն

Հայոց Մեծ Եղեռն կամ ցեղասպանություն, այսպես որակվեց Օսմանյան կայսրությունում իրականացված լայնածավալ բնաջնջումը, որին զոհ գնաց ավելի քան մեկ ու կես միլիոն հայ, իսկ ողջ մնացածները սփռվեցին

Подробнее...
 
ՀԱՅԻ ՑԱՎԸ
23.04.2019 11:10

Որտեղի՞ց է սկսել, ո՞ր թվականից, ո՞ր դարի խորքից... Հայկ և Բելի՞ց, Ավարայրի ճակատամարտի՞ց, 1915թ-ի եղեռնի՞ց, գերեվարված Մասիսի՞ց, և վերջապես, 70 տարի ուրիշի տիրապետության տակ գտնվող Ղարաբաղի՞ց: Մեծ է հայի ցավը, ծանր, որ չունի ո՛չ կշիռ ու ոչ էլ գին: Այն տարածված է աշխարհով մեկ, որտեղ օտարություն է,  պանդխտություն, որտեղ հայը ընդմիշտ գաղթական է...

Հուշավահանակներից նայող նկարներ, հուշաքարերի վրա գրված անուններ, որոնցից շատերը նույնիսկ քսան

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 41 42 43 44 45 46 47 48 49 50 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter