ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆ…
25.02.2019 17:31

Փետրվարի 25-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց անգլերենի այբուբենի տոն: Հետաքրքիր և գեղեցիկ միջոցառումը նախաձեռնել էին դպրոցի անգլերենի ուսուցչուհիներ Ինգա Զաքարյանը և Նելլի Բախշիյանը: Երրորդ <<Ա>> և <<Բ>>  դասարանների աշակերտներն արդեն սովորել էին անգլերենի տառերը և իրենց իմացությունն էին ցանկանում ցույց տալ աշակերտներին, ուսուցիչներին ու տնօրինությանը:

Դպրոցի դահլիճը զարդարված էր միջոցառմանը համահունչ և տոնական տրամադրություն

Подробнее...
 
ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ՝ ՖՈՏՈԽՑԻԿԻ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ...
25.02.2019 16:59

Պատմական արդարության վերականգնման ոգով 1988-ին փոթորկված Արցախյան շարժման ակունքներն ու Գոյամարտի դասերը դարերի խորհուրդ ունեն։ Այն հայ ժողովրդի հավերժական ընթացքի ամրագրումն էր ու պատմական արդարության հաղթարշավը։ Հաղթանակ, որը կռեց ազգային գաղափարի շուրջ բռունցքված նվիրյալների միությունը, և հերոսներ, ովքեր հայ ժողովրդի հավաքական կերպարն են։

Արցախյան շարժումն, իսկ այնուհետև նաև ազատամարտի տարեգրությունը, ամբողջացել ու հարստացել են

Подробнее...
 
ՆՇՎԵՑ ԱՍԿԵՐԱՆԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ
22.02.2019 16:19

Ասկերանցիներիս համար 1988 թվականի փետրվարի 22-ը ճակատագրական օր էր: Այդ օրն ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ մեր դարավոր թշնամու բազմահազարանոց ավազակախմբին և ետ շպրտել Ասկերանի մատույցներից: Այդ օրն ազատատենչ արցախցու անկոտրում ոգու շնորհիվ Ասկերանը մնաց որպես անառիկ դարպաս և պատմության մեջ հետագա մեր հաղթանակների ու հաջողությունների հիմքը դարձավ: 88-ի փոթորկածին և իրադարձություններով լի օրերը ի մի բերելով՝ մեզ համար ավելի է արժևորվում Շարժման

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆ. 31 ՏԱՐԻ ԱՌԱՋ
22.02.2019 11:20

1988թ. փետրվարի 22. Արցախահայության ազգային շարժումը հասել էր իր գագաթնակետին: Հարևան ազգի բազմահազարանոց ամբոխն Աղդամից շարժվում էր դեպի Ասկերան, ցանկանալով ՙբարի երթ՚ կատարել դեպի Ստեփանակերտ: Ամբոխը հասել էր քո նախադուռը Ասկերա՛ն և պետք է անցներ քո դռներով և մտներ Արցախի սիրտը՝ մայրաքաղաք Ստեփանակերտ։ Սակայն դու այն փոքրիկ քաղաքը եղար, որ  կարողացար փակել քո մեծ ու ամուր դռները թշնամու առաջ…

Ասկերա՛ն, դու փակեցիր քո երկաթե դռները, որպեսզի չապականվեր հողդ, չպղծվեն մեր նախնիների սուրբ գերեզմանները: Ասկերա՛ն, դու պինդ փակեցիր դռներդ, որպեսզի Արցախում չկատարվեր այն դժոխայինը, այն

Подробнее...
 
ՄԱՅՐԵՆԻՆ ԻՄ ՀՈԳՈՒ ԼԵԶՈՒՆ Է
21.02.2019 16:53

§Մայրենին իմ հոգու լեզուն է¦ խորագրով ու վերտառությամբ այսօր Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում նշվեց Մայրենիի տոնը։ Դահլիճի պատերը զարդարում էին բազմապիսի ցուցապաստառներ, որոնք վերաբերում էին այբուբենի ստեղծմանը, այն անաղարտ պահելուն և գալիք սերունդներին փոխանցելուն։

Միջոցառմանը, որը կազմակերպել էր դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սյուզաննա Աղաջանյանը՝ 6-րդ

Подробнее...
 
ՆՐԱՆՑ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԿԱՅՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ
21.02.2019 16:47

88-ի փոթորկահույզ փետրվարը մեր կյանքում շատ բան փոխեց։ Գենետիկորեն անկախության ձգտումը փոխանցվել և ապրում էր բոլորիս մեջ, և հարմար առիթ էր պետք, որպեսզի այն պոռթկար նոր ուժով, որին դիմակայելն այլևս անհնարին էր լինելու։

Ասկերանի Վերածննդի օրվա նախօրյակին վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի նախաձեռնությամբ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտները՝ դասղեկների ուղեկցությամբ քայլերթով հասան Ասկերանի

Подробнее...
 
ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ը՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ…
20.02.2019 18:50

Փետրվարի 19-ը՝ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Ավանդաբար անցկացվող այդ տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և լայն արձագանք է գտել հանրության շրջանում: Նախկինում միմյանց գիրք նվիրելը գեղեցիկ ավանդույթ էր, և լավ գիրքն ամենացանկալի ու սպասված նվերն էր յուրաքանչյուրի համար:

Հանճարեղ լոռեցու 150-ամյակի և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվում Արցախի տարբեր կրթամշակութային օջախներում: Այդ միջոցառումների

Подробнее...
 
ԽԱՉԵՆԻ ԹԻՄԸ՝ ՇՐՋԱՆԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ
20.02.2019 15:16

 Փետրվարի 19-20-ը Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց վոլեյբոլի աղջիկների շրջանային առաջնություն, որին մասնակցում էին շրջանի 6 միջնակարգ դպրոցների՝ Ասկերանի, Ակնաղբյուրի, Այգեստանի, Խաչենի, Խնձրիստանի և Նախիջևանիկի թիմերը։ Թիմերը բավականին լավ էին պատրաստված, և առաջնությունն անցավ ակտիվ մրցապայքարում։ Խաղերը ոչ միայն մարզական՝ այլև էսթետիկական տեսանկյունից էին գրավիչ։ Համառ պայքարում այս տարի

Подробнее...
 
ՁԵՐ ՇՆՈՐՀԻՎ ՄԵՆՔ ԿԱՆՔ, ԱՊՐՈՒՄ ԵՆՔ…
19.02.2019 16:36

Արդեն մի քանի օր է, ինչ ինձ տիրում է մի յուրօրինակ զգացողություն: Մտածում եմ լռության մասին, իսկ այն այնքա՜ն պերճախոս ու խորհրդավոր է: Երբեմն կարող է հավանություն արտահայտել, իսկ երբեմն էլ՝ դատապարտել: Կա լռություն, որն արհամարհանք է ցուցաբերում, իսկ կա նաև յուրահատուկ հարգալից մի լռություն՝ համեմված ակնածանքով, համեստությամբ, ինքնագնահատմամբ:

Երանի՜ այն մարդկանց, ովքեր կարողանում են լռություն պահպանել և անընդհատ չաղաղակել արած ու չարածի մասին: Նրանք համեստորեն լռում են, ասես, ասելիք չունեն, իսկ անելիքն արդեն արել են, հավանաբար, գնահատողներ կլինեն…Այդ մարդիկ հանգիստ ապրում են իրենց համար, քայլում են բաց ճակատով՝ բարձր դասելով սեփական

Подробнее...
 
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄՈՒՄ
19.02.2019 16:16

Փետրվարի 19-ին ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ասկերանի շրջվարչակազմ, որի կազմում էին նախարարի տեղակալ Համլետ Ապրեսյանը, նախարարության ստորաբաժանումների պատասխանատուներ, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Տիգրան Ծատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, վարչակազմի

Подробнее...
 
ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
15.02.2019 15:37

Փետրվարի 15-ին տեղի ունեցավ Ասկերանի համայնքի ղեկավարի աշխատակազմի կողմից 2018 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետու ժողովը, որին ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, ԱՀ Աժ պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Արթուր Թովմասյանը, Վիլեն Սաֆարյանը, ասկերանցիներ։

Մինչ հաշվետության օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետ Սամվել Աղաջանյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված ազատամարտիկների հիշատակը։ Ապա նախագահող Սևակ Հարությունյանը ներկայացրեց օրակարգը, հույս հայտնելով, որ առկա հիմնախնդիրների մասին

Подробнее...
 
ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
13.02.2019 19:12

Փետրվարի 13-ին Ասկերանում նշվեց Հայ Առաքելական Եկեղեցու գեղեցիկ տոներից մեկը՝ Տյառնընդառաջը։ Ավանդական ու անշարժ տոնի կազմակերպիչն Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինն է։ Մինչ տոնի ամենասպասված մասին՝ կրակ վառելուն անցնելը, սուրբ Աստվածածին եկեղեցում Մեսրոպ քահանա Խունոյանը երեկոյան ժամերգությունից հետո կատարեց Անդաստանի

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 41 42 43 44 45 46 47 48 49 50 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter