21.01.2019 12:38 |
Արցախյան Շարժման Ասկերանի նախաձեռնող խմբի ղեկավար Սլավիկ Առուշանյանին գիտեն և ճանաչում են ոչ միայն Արցախում այլև նրա սահմաններից դուրս։ Անգնահատելի է նրա դերը մեր շրջանում մարդականց ոտքի կանգնեցնելու և նրանց մոտ հավատ ներշնչելու Շարժման անհրաժշտության գործում։ Վերջերս լրացավ Սլավիկ Առուշանյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը։ Չնայած խորհրդանշական կլիներ, որ նա ծնվեր փետրվարին, քանի որ մեկն էր այն քաջորդիներից, որոնց շնորհիվ փետրվար ամիսը հայերիս համար նոր խորհուրդ ստացավ՝ այն մեր հույսերի փետրվարն էր, ու մեր հույսերն արդարացնողը։ -Պարոն Առուշանյան շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ և ցանկանում բարօրություն, |
Подробнее...
|
18.01.2019 18:02 |
Ձմեռային, ցրտաշունչ մի օր էր: Քայլում և լիաթոք շնչում էի հարազատ Ասկերանիս սառն ու մաքուր օդը: Ինչքա՜ն անաղարտ էր այն…Ինքնին, պատվում եմ մաքրությամբ, երջանկության հույզերով: Իմ մեջ միանգամից արթնանում է աշխարհում ամեն ինչ ջինջ, լուսավոր և գեղեցիկ տեսնելու տենչը: Հոգուս խորքում հավատում եմ, որ կգա այն օրը, որ բոլորը երջանիկ կլինեն, կկարողանան ապրել այնպես, ինչպես իրենք են ցանկանում…
Ինքս ինձ հետ, երազելով՝ քայլում էի… Երազանքներիս |
Подробнее...
|
16.01.2019 17:34 |
Ասկերանի շրջանի Խնապատ գյուղն ունի հնագույն պատմություն, այն սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից և շարունակվում մինչև մեր օրերը: Գյուղի տարածքը բնորոշվում է լեռնային ձևավորումներով, այստեղ հիմնականում ցածր և միջին բարձրության լեռներ են, որոնք իրարից բաժանվում են ձորերով ու գետահովիտներով: Խնապատի անտառը բնորոշ է իր թավուտներով, մուգ կանաչ և փարթամ սաղարթներով, բազմաթիվ պտղատու ծառերով: Այն հարուստ է ծառերի |
Подробнее...
|
14.01.2019 16:44 |
Պարտադրված պատերազմը բազմաթիվ մարդկային ճակատագրեր է խեղաթյուրել… Արդարության ու ազատության համար մղված պայքարը որքան համազգային կարևոր նշանակություն ունեցավ, նույնքան ճակատագրական անդառնալի կորստյան ցավով պատեց մեզանից շատերին։ Հուսահատ ու անիմաստ կյանքով ապրելու ցավի ու կսկիծի պահեր շատերս ենք ապրել, սակայն մեր մեջ ուժ ենք գտել, մեր հարազատների |
Подробнее...
|
14.01.2019 15:23 |
Հունվարի 14-ին Ասկերանում ձմեռային հերթական զորակոչն էր: Զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: 20 պատանի պատրաստվում էր համալրել ԱՀ ՊԲ շարքերը: Նրանցից յուրաքանչյուրը լցված էր ինքնավստահությամբ և քաջ գիտակցումով, որ Հայրենիքի սահմանների պաշտպանությունը վեր է ամեն ինչից, նրանք պատվով են շարունակելու իրենց հայրերի ու պապերի սուրբ գործը:
Նորակոչիկներին ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի |
Подробнее...
|
06.01.2019 16:36 |
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից է, որը նվիրված է Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Միայն Հայ եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել միասին՝ հունվարի 6-ին: Հայ եկեղեցում Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է:
Հունվարի 5-ի երեկոյան Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար տեր Մեսրոպ քահանա Խունոյանը մատուցեց Ճրագալույցի սուրբ Պատարագ: Որից հետո աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը մարդիկ իրենց հետ տուն տարան:
Սուրբ Ծննդյան գլխավոր տոնակատարությունը կատարվեց հունվարի 6-ին՝ սուրբ Պատարագի |
Подробнее...
|
28.12.2018 13:46 |
Սիրելի հայրենակիցնե՛ր. Մի քանի օրից պատմության գիրկը կանցնի 2018 թվականը և մեզանից յուրաքանչյուրն ինքը կորոշի, թե ինչն է հիշելու ուրախությամբ և ինչը` գուցե թախիծով: Անցնող տարին նաև փորձությունների տարի էր, և այդ փորձությունները մեր ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարեց:
Ինչպես տարիներ շարունակ, 2018-ին նույնպես, թշնամին մեր անդորրը խաթարելու փորձեր էր ձեռնարկում: Սակայն այդ փորձերն ամեն անգամ արժանի հակահարված էին |
Подробнее...
|
28.12.2018 12:52 |
Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը: Այն վարում էր շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ:
Օրակարգի առաջին հարցը շրջանի տարածքում 2018 թվականի |
Подробнее...
|
28.12.2018 10:40 |
Գալիք տոների շունչը շուրջ մեկ ամիս է, ինչ զգացնել է տալիս։ Ամենուրեք վառվող ու բոցկլտացող բազմերանգ լույսեր, խանութների ցուցափեղկերի անասելի առատություն և լիություն։ Իսկ դեկտեմբերի 27-ին Ասկերանի կենտրոնական պուրակում արդեն թևածում էր բոլորիս ամենասպասված ու ամենացանկալի տոնը։ Ամանորի տոնական տրամադրությամբ քաղաքային պուրակում էին հավաքվել շրջանի և քաղաքի ղեկավար կազմերը, համայնքի բնակիչներ։ Ասկերանի քաղաքապետարանի և շրջվարչակազմի աշխատակազմի |
Подробнее...
|
27.12.2018 15:45 |
Նույն օրը ամանորյա գեղեցիկ անակնկալներով իր հյուրընկալ դռներն էր բացել Ասկերանի արվեստի դպրոցը: Դպրոցի դահլիճը ողողված էր ամանորյա շնչով, զարդարված խայտաբղետ փուչիկներով ու խաղալիքներով: Ամենուր սաների ձեռքերի հրաշալի գործերն էին, որոնք վկայում էին նրանց քրտնաջան աշխատանքի մասին:
Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար |
Подробнее...
|
27.12.2018 15:35 |
Շուտով Ամանոր է… Ամենասպասված և բարի տոնը, որին սպասում ենք յուրաքանչյուրս, սպասում ենք սրտի տրոփյունով և հրաշքների ակնկալիքներով: Այդ օրը մեզանից յուրաքանչյուրի սրտում ասես մի կախարդական հեքիաթ է արթնանում, որտեղ իշխում են միայն բարությունը, սերն ու ջերմությունը:
Տոնական և հանդիսավոր տրամադրություն է թևածում Ասկերանի շրջանի բոլոր կրթամշակութային օջախներում և հիմնարկներում: |
Подробнее...
|
21.12.2018 12:07 |
Դեկտեմբերի 20-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի կողմից կազմակերպվեց և անցկացվեց դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի շրջանային առաջնություն։ Առաջնությանը մասնակցում էին շրջանի 6՝ Ասկերանի, Ակնաղբյուրի, Այգեստանի, Խաչենի, Նորագյուղի, Շոշի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը։
Ինչպես նշեց կրթության և սպորտի բաժնի սպորտի գծով |
Подробнее...
|
|
|
<< Первая < Предыдущая 41 42 43 44 45 46 47 48 49 50 Следующая > Последняя >>
|
JPAGE_CURRENT_OF_TOTAL |