27.06.2019 17:29 |
Հունիսի 27-ին Ասկերանի ՀԱ ընկերակցության մանկապարտեզում հրաժեշտի ցերեկույթ էր։ Մանկապարտեզի 16-րդ թողարկումը հրաժեշտ է տալիս հարազատ դարձած օջախին՝ որտեղ նրանք առաջին անգամ հաղորդակից են դարձել զարմանահրաշ երկիր մոլորակի առաղծվածային գեղեցկությանն ու հրաշալիքներին, ձեռք բերել առաջին ընկերներին։ Իսկ այսօր հրաժեշտ են տալիս՝ նոր կրթօջախ ոտք դնելու |
Подробнее...
|
26.06.2019 17:08 |
Հունիսի 26-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը՝ շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչների, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենների, համայնքների ղեկավարների և քարտուղարների մասնակցությամբ։ Նիստի աշխատանքներին մասնակցում էր ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրար Միրզոյանը։ Այն վարում էր վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։
Ներկայացնելով նիստի օրակարգը՝ վարչակազմի ղեկավարը նշեց, որ չնայած գյուղատնտեսական |
Подробнее...
|
20.06.2019 17:31 |
Օրերս Երևանի Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանը, խորհրդական, ուսումնասիրող Մայա Բարխուդարյանի և ԱՀ ԿԳՍ նախարարի խորհրդական Իրինա Գրիգորյանի ուղեկցությամբ Ասկերանի շրջանում էին: Այցելության նպատակն արցախցի կանանց խնդիրներն ու նրանց մտահոգող հարցերն էին, որոնք, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում քիչ չեն: Կլոր սեղանի շուրջ հավաքվել էին Ասկերանից, Խնապատից, Իվանյանից և Նորագյուղից հրավիրված կանայք:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Արտակ Կիրակոսյանը և մանրամասն ներկայացրեց այսօրինակ միջոցառումների կարևոր դերն ու նշանակությունը:
<< Իհարկե, Հայաստանում և Արցախում կան բազմաթիվ |
Подробнее...
|
19.06.2019 15:01 |
Հունիսի 18-ին Արցախի ժուռնալիստների միությունում տեղի ունեցավ ԱՀ ԱԺ պատգամավոր, լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանի §Ես կառուցում եմ իմ հողի վրա¦ երկլեզու (հայերեն, ռուսերեն) գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է Արցախյան շարժման առաջամարտիկներից մեկի՝ Յուրի Ջհանգիրյանի անմար հիշատակին, ով կյանքի գնով ադրբեջանական բնակավայրի դիմաց հիմնեց Հովսեփավանը։
Շնորհանդեսին ներկա էին Արցախի գրողների և |
Подробнее...
|
14.06.2019 15:12 |
Հունիս… Ամիս, որ միշտ մեր մեջ արթնացնում է անցյալի ցավեր, չսպիացած վերքեր…Հիշում ենք մեր կրած կորուստների մասին, այնքա՜ն երիտասարդ տղաներ զոհվեցին, այնքա՜ն կանայք այրիացան և երեխաներ որբացան, իսկ քանի՜, քանի՜ մայրեր սևազգեստ դարձան:
Այդ տղաներից մեկն էլ Համլետ Արտյուշայի Ավագյանն էր: Երիտասարդ մի տղա, ով դեռևս չէր հասցրել ընտանիք կազմել, ճաշակել դրա քաղցրությունն ու վայելել հայր լինելու բերկրանքը:
Համլետ Ավագյանը ծնվել է 1972 թվականի հունիսի 6-ին Ասկերանում: Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երևանի մեքենաշինական տեխնիկումում:
Ավագյանների ընտանիքում ծնվել և դաստիարակվում էր չորս երեխա: Բանվորների այս ընտանիքում մեծ տեղ էին տալիս աշխատասիրությանը, բարությանն ու ընկերասիրությանը: Այդ ամենի հետ մեկտեղ երեխաների մեջ բացահայտ հայրենասիրություն էր նկատվում: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Համլետն իր ավագ եղբոր |
Подробнее...
|
14.06.2019 14:53 |
Հունիսի 13-ին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը աշխատանքային այցով ներկայացավ Ասկերանի շրջան և խորհրդակցություն անցկացրեց Ակնա թաղամասում: Ներկա էին ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, գյուղնախարարի տեղակալներ Համլետ Ապրեսյանը, Վիլեն Ավետիսյանը, <<Ջրային տնտեսություն>> ՓԲԸ տնօրեն Վիտալի Դանիելյանը, |
Подробнее...
|
13.06.2019 09:14 |
Արցախի գրողների միությունը ծանր կորուստ կրեց։ Հունիսի 11-ին կյանքից հեռացավ տաղանդավոր արձակագիր, քաղաքական-հասարակական, մշակութային անխոնջ գործիչ Կոմիտաս Արսենի Դանիելյանը։ Կոմիտաս Դանիելյանը ծնվել է 1947թ. սեպտեմբերի 7-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում։ Միջնակարգից հետո ուսումը շարունակել է Բաքվի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, ավարտել 1970թ.։ 1971-1972թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1978թթ. աշխատել է Արցախի ռադիոհաղորդումների մարզային կոմիտեում՝ որպես լրագրող, խմբագիր և ավագ խմբագիր։ 1979-1989-ին խմբագրել է |
Подробнее...
|
12.06.2019 15:45 |
Ասկերանցիներիս համար հունիսի 12-ը հիշատակի անմոռաց օր է: Օր, որի մասին հիշելով, յուրաքանչյուրը պատվում է անհուն կսկիծով, անդառնալի կորստյան ցավով: 1992-1993 թվականների այդ օրը Ասկերանի գունդը մեծ կորուստներ ունեցավ, բազում քաջորդիների արյամբ ներկվեց հայրենի հողը:
Թեև երկար տարիներ են անցել այդ օրերից, սակայն ոչինչ չի մոռացվել, քանզի մենք մեր տղաների արածը գնահատել և նրանց հիշատակը հարգել գիտենք…
Հունիսի 12-ին Ասկերանի զոհված ազատամարտիկների |
Подробнее...
|
11.06.2019 17:10 |
Դարերի պատմություն ունի բազում քաջեր և նշանավոր մարդիկ ծնած Խնածախ (հնում՝ Խանածախ) գյուղը, որը հիմնադրվել է 1686 թվականին Ջամիլլուի հյուսիս-արևելյան կողմում, մի բարակ ջրաձորի երկու ափերին: Բնակիչները տեղափոխվել են Մեծ Սյունիքի Խանածախ գյուղից: Մաքուր և սառնորակ աղբյուրներով, օգտակար դեղաբույսերով է շրջապատված Խնածախը: Գյուղի հյուսիսային լեռնալանջերը մեծամասամբ մերկ են, իսկ արևմտյան լեռնալանջերը ծածկված են կաղնու, բոխու, թխկու անտառներով, որտեղ աճում են ամենատարբեր |
Подробнее...
|
08.06.2019 20:02 |
Այսօր Ասկերանի քաղաքային մարզադաշտում տեղի ունեցավ ԿոնիՖԱ Արցախ 2019 7-րդ տեղի համար խաղը՝ Սապմիի (Հյուսիսային Եվրոպայում, Ֆեննոսկանդիայի հյուսիսային մաս, բաժանված է չորս պետությունների` Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Ռուսաստանի միջև) և Սեկեյ Լանդի հավաքական թիմերի միջև։ Մինչ խաղի մեկնարկը հայրենասիրական երգերի, նվագի և ազգային պարերի գեղեցիկ ու հմայիչ կատարումներով |
Подробнее...
|
06.06.2019 21:43 |
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող չճանաչված երկրների Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում այսօր հանդիպեցին Հարավային Օսիայի և Չամերիայի հավաքականների թիմերը։ Խաղի սկիզբն ազդարարվեց թիմերի հավաքականների օրհներգերի հնչեցմամբ։
Երկու թիմերի մոտ էլ եզրափակիչ անցնելու ցանկությունը շատ մեծ էր, ինչն էլ ավելորդ լարվածություն հաղորդեց խաղին։ Խաղն, ընդհանուր առմամբ, անցավ կոշտ |
Подробнее...
|
04.06.2019 20:19 |
Այսօր կկայանան խմբային վերջին խաղերը, և Ասկերանի մարզադաշտում կմրցեն Հարավային Օսիայի և Սեկեյի Լենդի հավաքականները։ Թիմերին դիմավորեցին փոքրիկ ասկերանցիները՝ մրցող թիմերի դրոշներով։
Եվրոպայի չճանաչված երկրների առաջնությունն Արցախում անցկացնելը հրաշալի առիթ է տարբեր երկրներից Արցախ ժամանած հյուրերին մեր հարուստ մշակութային արժեքներին մոտիկից ծանոթացնելը։ Այսօրվա հանդիպման մշակութային մասն ապահովել |
Подробнее...
|
|
|