Հայոց պատմության դժվարին, ճակատագրական և վճռական պահերին հայ կինն անմասն չի մնացել հայոց գոյապայքարից և իսկական հերոսուհուն վայել իր կեցվածքով քաջության ու պատվախնդրության բազում օրինակներ է ցուցաբերել: Ազատամարտիկ Թամարա Նազարյանին ճանաչում են Արցախի հանրապետության շատ ու շատ բնակավայրերում: Անձնվեր մի կին, ով օժտված է հոգու արիությամբ, կամքի ուժով: Կին, ով ամենասոսկալի ու դաժան իրադրություններում անգամ կարողացել է ապավինել բանականությանը: Թամարա Նազարյանը ծնվել է 1939 թվականի մարտի 15-ին Ասկերանի շրջանի
Մարտի 12-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, որը նախաձեռնել էր ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
Ներկա էին սննդամթերքի անվտանգության որակի և օպերատիվ հսկողության պետ Ռոբերտ Առստամյանը, ԳՆ անասնաբուժության տեսչության պետ Կառլեն Ասրյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներ:
Մինչ դպրոցականների հետ հանդիպելը՝ հյուրերը դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, ստուգեցին ճաշարանի և աշակերտների համար նախատեսված
Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի նախաձեռնությամբ և մտահղացմամբ այսուհետ ենթաշրջանններում տեղի կունենան արտագնա նիստեր։ Առաջին արտագնա նիստը կայացավ մարտի 12-ին՝ Շոշի ենթաշրջանում՝ 15 համայնքների ղեկավարների և ակտիվի մասնակցությամբ։ Նիստի աշխատանքներին մասնակցելու էին հրավիրված նաև մեր շրջանից ընտրված պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Ռոբերտ Ղահրամանյանն ու Վիլեն Սաֆարյանը։ Ողջունելով ներկաներին վարչակազմի ղեկավարը
Մարտի 12-ին Ասկերանում մեկնարկեց <<Արծվիկ>> ռազմամարզական խաղերի շրջանային փուլը, որին մասնակցում էին Ասկերանի, Ավետարանոցի, Պատարայի, Իվանյանի, Խնածախի, Այգեստանի միջնակարգ դպրոցների թիմերը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, գլխավոր մասնագետ
Կանանց միջազգային տոն օրվա առթիվ Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Սաները սրտի թրթիռով էին սպասում բոլորի համար սպասված այդ տոնին: Մարտի 8-ին կենտրոնի սրահը զարդարված էր սաների ձեռքի փայլուն աշխատանքներով: Յուրաքանչյուր գործ մի յուրահատուկ իմաստ էր արտահայտում, փառավորում նայողի սիրտը, մեր առջև բացում անաղարտ ու հմայիչ մի աշխարհ:
Գարնանային ծաղիկները, որ ավետում էին գարնանամուտը, անուշ բույր էին տարածում իրենց շուրջը: Տոնական ու հանդիսավոր այդ օրը բոլորն ուրախ ու երջանիկ էին:
Ամեն ինչում տեսնել գեղեցիկը, ուսանելին, բարին ու լավը, ապրել դրանով ու շրջապատին հաղորդակից դարձնել այս ամենին։ 45 տարվա աշխատանքային բուռն տարիներն այդ նպատակներին է ծառայեցրել Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը։ Եվ այսօր բոլորելով ծննդյան 65-ամյակը և հետադարձ հայացք ձգելով հարուստ ու անմոռաց հուշերով լի կյանքի ուղուն՝ միայն հպարտության զգացում է ապրում։
Տիկին Աղաջանյանի հետ զրուցեցինք կանանց, հայ կնոջը բաժին հասած դառը ճակատագրի մասին, և մեր կարծիքները հաճախ խաչվում էին։ Ուսանելին, ընդօրինակելին շատ է, խոսքը գեղեցիկ, պոզիտիվ, ինչը, կարծում եմ զրուցակցիս մարդամոտ բնավորությունից է գալիս։ Մեր զրուցը հաճախ էր ընդհատվում հեռախոսազանգերի պատճառով։ Շնորհավորանքներ, ջերմագին մաղթանքներ ծննդյան, ապա նաև Մարտի 8-ի կապակցությամբ։
-Տիկին Աղաջանյան, միանում ենք այսօրվա հնչած բոլոր բարեմաղթանքներին՝ ցանկանալով
16-րդ դարի վերջը և 17-րդ դարի սկիզբը համարվում է անգլիական գրականության ոսկե դար, որը կոչվում է Վերածննդի ժամանակաշրջան և այս ամենը շնորհիվ անգլիացի մեծ բանաստեղծի, դրամատուրգի, դերասանի, ում անունն է
Մարտի 5-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մեթոդփնջի նիստ՝ Խրամորթի, Խնապատի, Նախիջևանիկի և Ուղտասարի միջնակարգ դպրոցների մեթոդմիավորումների ուսուցիչների և տնօրենների մասնակցությամբ։ Ներկա էր նաև վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։ Դպրոցում կազմակերպվել էին բաց դասեր՝ 3-րդ Ա, 6-րդ և 8-րդ դասարաններում։
Հիրավի, սա է իսկական Մարդու մեծագույն արժանիքներից մեկը՝ իմանալ, հասկանալ ինքն իրեն՝ ի վերջո ո՞վ է ինքը։ Այս մտորումները մեծ տեղ են գտել հայոց նորագույն պատմության Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի կյանքում։ Նա շտապում էր, անչափ շտապում և վախենում էր, որ չի հասցնի անել, ասել, կատարել այն բոլորն, ինչ ցանկանում էր տալ, ծառայեցնել, մատուցել իր ժողովրդին։
Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ օրվա կապակցությամբ ինչպես Արցախի տարբեր բնակավայրերում, այնպես էլ Ասկերանի շրջանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ բաց դասեր, ուսումնավարժություններ: Մեծ կարևորություն ունի դպրոցներում այդպիսի միջոցառումների կազմակերպումը:
Մարտի 1-ին շրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում անցկացվել են օբյեկտային վարժանքներ՝ համապատասխան ՔՊ պետերի ղեկավարությամբ: Օբյեկտային վարժանքի թեման էր
Փետրվարի 28-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները, շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներն Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին սումգայիթյան եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց