03.04.2016 16:13 |
Այսօր ժամը 15։00-ին ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանի և Ասկերանի Արհմիության նախագահ Գայանե Գաբրիելյանի հետ եղանք առաջնագիծ մեկնելու պատրաստ ազատամարտիկների տեղակայման վայրում։ Ս. Աղաջանյանը որոշակի ցուցումներ և հրահանգներ տվեց, հետաքրքրվեց տղաների տրամադրությամբ։ Ազատամարտիկներին թերևս անհանգստացնում էր սահմանում տիրող անորոշ իրավիճակը, ինչին ի պատասխան Ս. Աղաջանյանը հավաստիացրեց, որ պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում է իրավիճակը, իսկ անհրաժեշտության դեպքում մենք նույնպես կգնանք օգնության։ Գայանե Գաբրիելյանը հետաքրքրվեց ազատամարտիկների կենցաղային հարցերով։ Ազատամարտիկների հետ ունեցած մեր զրույցից ևս մեկ անգամ համոզվեցինք, որ բոլորի մարտական ոգին շատ բարձր է և անհամբերությամբ |
Подробнее...
|
03.04.2016 13:35 |
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Պաշտպանության բանակի զինծառայողները վստահորեն վերահսկում են իրավիճակն առաջնագծում՝ հակառակարդին տալով արժանի հակահարված։ Ապրիլի 2-ից Ասկերանի շրջվարչակազմում ստեղծված է շրջօրյա գործող օպերատիվ շտաբ՝ վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։ Պարբերաբեր հրավիրվում են օպերատիվ խորհրդակցություններ՝ համապատասխան կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Այս ժամի դրությամբ շրջանում իրավիճակը վերահսկվում է, շրջանի ամբողջ բնակչության մարտական ոգին շատ բարձր է, անհրաժեշտության դեպքում պատրաստեն զենք ստանալ և մեկնել |
Подробнее...
|
02.04.2016 17:08 |
Ղարաբաղա -ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Արցախում զորահավաք է սկսված։ Բնակչության շրջանում խուճապային տրամադրություն ընդհանրապես չկա։Ժողովուրդը համախմբված է մեկ միասնական նպատակի շուրջ։ Դարավոր թշնամուն մեկնընդմիշտ հակահարված տալու մտադրությունը հայերի մոտ հրահրում է թշնամին։ Հարյուրավոր կամավորականներ դիմում են Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝առաջնագիծ մեկնելու թույլտվություն ստանալուհամար։ Ասկերանում այժմ պատրաստ են բազմաթիվ նվիրյալներ՝ մարտական բարձր ոգով ու տոկունությամբ, պապենական հողերի սահմանի անառիկությունն անխախտ պահելու համար մարտական գործողությունների վայր մեկնել։ Նրանցից յուրաքանչյուրը հաստատակամ է այն վճռի մեջ, որ եթե այսպես թշնամին շարունակի, ապա շատ շուտով հայոց եռագույնը փողփողացնելու են հայոց հնամենի քաղաք Բաքվում։ |
Подробнее...
|
29.03.2016 14:45 |
|
Подробнее...
|
29.03.2016 11:37 |
1960-ականների սկզբներին վերջնականապես վճռվեց Նորագյուղի՝ հարթավայր տեղափոխման հարցը, ուր բազում հրաշալի հեռանկարներ էին բացվում գյուղի հետագա զարգացման ու բարգավաճման համար։ Իսկ 1966 թվականին նոր Նորագյուղում դրվեց առաջին տան հիմքը։ §Հաղթանակ¦ կոլտնտեսության վարչության նախագահ Արշավիր Գալստյանի նախաձեռնությունը ոչ բոլորի կողմից դրոշակներով ընդունվեց։ Այո, եղան նաև տեղափոխման հետ անկասկած ծագող դժվարություններից խուսափողներ, սակայն ինչպես ասում ենª գյուղ կանգնի՝ գերան կկոտրի արտահայտությունն իր առավելագույն օգտագործումն ունեցավ նորագյուղցիների՝ համառ ու անկոտրում կամաարտահայտման մեջ։ Բազում ու անպատկերացնելի դժվարություններ հաղթահարելով Արշավիր Գալստյանն իր թիմակիցների հետ, փաստորեն, ադրբեջանաբնակ Խոջալու գյուղի դիմաց պատնեշ կառուցեց, որի առավել կարևորությունը պիտի |
Подробнее...
|
29.03.2016 09:58 |
Նոր Նորագյուղի հիմնադրման 50-ամյակին նվիրված Նորագյուղի մարզադաշտում անցկացվել է ֆուտբոլային հանդիպում՝ Նորագյուղի և Իվանյանի դպրոցականների թիմերի միջև: Հանդիպումն անցավ հանդիսականների բուռն երկրպագությամբ ու ջերմ աջակցությամբ: Իրենց թիմին երկրպագելու համար հավաքվել էին երիտասարդներ, մեծահասակներ և դպրոցականներ, ովքեր իրենց հետ բերել էին բազմաթիվ պաստառներ:
Խաղի ամբողջ ընթացքում երկու էլ թիմերն ունեցել են բազմաթիվ գոլային պահեր, սակայն կողմերից ոչ մեկն էլ չկարողացավ արդյունքի հասնել։ Խաղի հիմնական |
Подробнее...
|
29.03.2016 09:50 |
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. §Ինչո՞ւ եք |
Подробнее...
|
24.03.2016 14:43 |
Արցախ աշխարհն իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ, հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով կարող է ամրապնդել իր դիրքերը տուրիզմի միջազգային շուկայում և ներկայանալ աշխարհին իր բազմադարյա մշակութով, գեղատեսլի վայրերով, աննման ու կուսական բնությամբ:
Թերևս զբոսաշրջությունը գյուղատնտեսության հետ միասին կարելի է համարել Արցախի տնտեսության առաջնահերթ |
Подробнее...
|
16.03.2016 17:18 |
Երբ մարտի 15-ին ինձ առիթ ընձեռնվեց լինել մեր շրջանի Ներքին Սզնեք գյուղում, ես չկարողացա անտարբեր մնալ ու չկիսել իմ մտքերը մեր ընթերցողների հետ: Հնամենի այս գյուղը, որ ընկղմված է յասամանների ու վարդերի մեջ, որ շրջապատված է կուսական ու հանելուկային անտառներով, աշխարհի մի գողտրիկ անկյուն է ասես, որը գերող ու ձգողական մեծ ուժ ունի: Այստեղ բնությունն այնքա~ն չքնաղագեղ է ու փթթուն, աղբյուրներն այնքա~ն սառնորակ ու զուլալ:
Գյուղն իր ավանդույթներն ու օրենքներն ունի: Ժողովուրդը միասնական է, բարի ու աշխատասեր: Նրանց համար սրբատեղի դարձած Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմներում զոհված սզնեքցիների պատվին կառուցած |
Подробнее...
|
16.03.2016 15:38 |
Մարտի 15-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում վերստին մեծարման հուշ-ցերեկույթ էր: Թեև միջոցառումն ինքնին տխրության և կարոտի շունչ էր հաղորդում, սակայն սզնեքցիները մի յուրահատուկ հպարտությամբ էին համակվել: Այս համայնքում Արցախյան պատերազմում նահատակված սզնեքցիներին մեծարելը բարի ավանդույթ է դարձել, նրանց հիշատակը հարգելը`սուրբ պարտականություն և անդրդվելի խոստում:
Միջոցառումը նվիրված էր քաջ ազատամարտիկ Սամվել Ավանեսյանի ծննդյան 55-ամյակին:
Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, հերոսի մարտական ընկերներ ու |
Подробнее...
|
14.03.2016 17:26 |
Իրավմամբ, ճիշտ է ասված, որ մարդ իր ապրած կյանքով, արած ու թողածով է իրեն լիարժեք մարդ զգում: Երբ հետ է նայում իր անցյալին, կշռադատում ամեն մի քայլ ու արարք և հեռու անցյալում գտնում այն ամենը, ինչի համար այսօր կարող է հպարտորեն բարձրացնել գլուխն ու քայլել բաց ճակատով ու մաքուր խղճով։
§Այո՛, ճանապարհս ուղիղ գնացի, դաստիարակեցի չորս զավակներիս, իմ համեստ ներդրումն ունեցա հարազատ գյուղիս կայացման գործում և մինչև կյանքիս վերջին օրը կշարունակեմ պաշտել հայրենիքիս հողն ու ջուրը, հարազատ Խնապատիս ամեն մի անկյունը¦,-այսպես է մտածում 90-ամյա Թարխան Արտեմի Ասրյանը:
Վերջերս է լրացել նրա 90-րդ տարեդարձը և կյանքում ամեն ինչ տեսած ծերունին այսօր երջանիկ է: Ինչպես ինքն է ասում. §Ամեն առավոտ արթնանալ ու շնչել այս մաքրամաքուր օդը, վայելել կախարդական ու զարմանալի այս բնությունը, միթե բավական չէ երջանիկ լինելու համար¦:
Ծնվել է 1926 թվականի փետրվարի 5-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Ավարտելով գյուղական դպրոցի 7-րդ դասարանը` կիսատ է թողնում |
Подробнее...
|
11.03.2016 10:28 |
Ամեն մի ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պիտի տա… Վազգեն Սարգսյան
Կարճատև, բայց սխրանքներով լի կյանք ապրեց մեր ժողովրդի արժանավոր զավակ Վազգեն Սարգսյանը: Հայոց նոր անկախության կերտողներից մեկն էր նա, ում անցած աննահանջ ուղին խտացնում է §Արցախյան¦ կոչված հերոսական տասնամյակի բոցաշունչ ոգին, նորոգված հույսն ու հավատը:
Մեր հոգու մտապատկերում այսօր հառնում է հայրենյաց պաշտպան շնորհազարդ հայորդու պարզ և խրորտ կերպարը`շիտակ, համարձակ հայացքը վստահորեն հառած հայոց գալիքին: Շիտակ, քանզի գիտեր ով է ինքը և |
Подробнее...
|
|
|