26.04.2014 09:14 |
Ասում են, հնուց ի վեր Վարդաձոր գյուղում չկար մի տուն, որ չունենար վարդերով և մանուշակներով լի այգի և իր կախարդական բուրմունքը չսփռեր գյուղով մեկ: Այստեղ ավանդույթ էր դարձել, որ գյուղի բնակչությունը բանջարեղենի և մրգերի հետ մեկտեղ աճեցնում էր նաև բազմատեսակ վարդեր: Հենց այդ վարդի թփերը եղան գյուղի անվանման պատճառը: Սկզբից այն կոչվեց Վարդոտ, այնուհետև՝ Վարդաձոր: Լեռնային կլիմայի պատճառով բնակչությունը հին գյուղատեղից տեղափոխվեց նոր բնակատեղի: Այդ օրերից անցան հարյուրավոր տարիներ: Ինչպես և հայկական ցանկացած գյուղ, Վարդաձորն էլ անցավ բազում արհավիրքներով,պատերազմներով: Ժողովուրդը շատ բան տեսավ: Ապրեց և՛ լավ, և՛ վատ օրեր: Տարիներ շարունակ շենացավ և ավերվեց, նորից կենդանացավ… Իսկ վերջին չարիքը, որ պատեց ողջ Արցախ աշխարհին, չգթաց նաև Վարդաձոր գյուղին: Գյուղն ավերվեց, բնակչության որոշ մասը թուրք գազանի կողմից ենթարկվեց կտտանքների ու գերության: Գրավվեց Վարդաձորը, ժողովուրդն ընկավ դռնեդուռ, մնաց անօթևան: Սակայն վարդաձորցին կարողացավ վերստին բնակվել քաջազուն հայորդիների արյամբ շաղախված իր պապենական հողում: Նա սրբեց արտասվաթոր աչքերը, մի կողմ դրեց պատերազմի դառն ու անջնջելի վերքերը և լծվեց աշխատանքի: Լծվեց հերոսաբար, անմնացորդ: Յուրաքանչյուր վարդաձորցի տենչում էր գյուղը |
Подробнее...
|
26.04.2014 09:00 |
2014 թվականի հունվարի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղ։ Սարդարաշենցիներն ավանդական աղ ու հացով դիմավորեցին նախագահին։ Երկրի ղեկավարին ուղեկցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, իշխանության օրենսդիր և գործադիր թևերի ներկայացուցիչներ։ Բարձրաստիճան հյուրերը ծաղիկներ դրեցին և խոնարհվեցին Արցախյան ազատամարտում զոհված սարդարաշենցիների հիշատակին տեղացիների ուժերով կառուցված համալիրում։
Գյուղի հասարակությունը հավաքվել էր մշակույթի տանը, ուր և տեղի ունեցավ հանդիպումը։ Նախագահը խոստովանեց, |
Подробнее...
|
28.12.2013 16:24 |
Սիրելի հայրենակիցներ. Ձեզ հետ միասին շրջեցինք մեր երկրի պատմության ևս մեկ էջ: Սովորաբար տարեմուտին ի մի են բերվում ձեռքբերումներն ու բացթողումները, ծրագրվում են նոր անելիքներ ու նպատակներ: Հիրավի` անցնող տարում բավականին դժվարություններ եղան, այնուհանդերձ, 2013 թվականին Ասկերանի շրջանում հաջողություններ արձանագրվեցին տնտեսության ամենատարբեր ոլորտներում: Համոզված եղեք, որ շրջանի ղեկավարությունն ամեն ինչ կան, որպեսզի գալիք տարում էլ ավելի զարգանա շրջանի տնտեսությունը, մեղմվի սոցիալ-տնտեսական դժվարություններ ունեցողների վիճակը, որ մանուկներն ապրեն անհոգ, ավելի շատ երիտասարդներ մասնակից դառնան շրջանի զարգացման գործընթացին, իսկ տարեցներն զգան |
Подробнее...
|
28.12.2013 16:02 |
Հայրենիքի պաշտպանությունն ու նրա սահմանների անառիկությունը հայ զինվորի օրակարգի խնդիրն է։ Անձրևին, սառնամանիքին, շոգին զինվորը միշտ պատրաստ է մշտարթուն ու անվարան պահպանելու հայրենիքի անդորրը։ Սակայն միայն սահմանագծի պաշտպանման խնդիրը չի դրված զինվորի ուսերին։ Բազմաթիվ շնորհալի տղաներ համալրելով հայկական բանակի շարքերը՝ իրենց հմտություններով ու բանիմացությամբ նպաստում են հզոր հայկական բանակի կայացմանը, մարտունակության բարձրացմանը։ Դավիթ Արայիկ Մնացականյանը 2012 թվականին զորակոչվելով ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերը՝ վայրկյան անգամ չերկմտաց հայրենիքի հանդեպ իր պարտքը |
Подробнее...
|
28.12.2013 15:38 |
Հակոբ Միրզայի Պետրոսյանի անունը հայտնի է ոչ միայն Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում, այլև Արցախի բազմաթիվ բնակավայրերում և ինչու չէ՝ նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Շուրջ հինգ տասնամյակ նա բուժծառայություն է մատուցել Նորագյուղի հասարակությանը՝ բուժակի մասնագիտությունը համատեղելով հասարակական ակտիվ գործունեության հետ։ Մարդուն՝ հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու իր առաքելությունը նա կատարել է խղճի մտոք, սիրով ու գթասրտությամբ։ Այնպես՝ ինչպես պարտավոր է անել Հիպոկրատին երդում տված յուրաքանչյուր ոք։ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշանը, որով պարգևատվել է |
Подробнее...
|
28.12.2013 15:25 |
Ահա և այն հրաշալի պահը, երբ յուրաքանչյուր մարդ իր հոգու խորքում մեծագույն ուրախություն և անսքող լավատեսություն է զգում: Հին տարին մոտենում է ավարտին և պատրաստվում իր լիազորությունները զիջել նորին: Վաղվա օրվա հանդեպ մարդիկ լցվում են հույսով ու հավատով: Գնահատելով և չվիրավորելով անցնող տարին` ակնկալում են ավելի արգասաբեր, երջանիկ և խաղաղ տարի: Այսօր, ամենուր զգացվում է Նոր տարվա |
Подробнее...
|
28.12.2013 14:03 |
Մեզանից յուրաքանչյուրը պետք է ուշադիր և հոգատար լինի շրջապատի մաքրության հանդեպ, քանի որ մեր շրջապատով է որոշվում մեր կենսամակարդակն ու ապրելակերպը: Որպեսզի մեր շրջապատը մաքուր և հիգիենիկ լինի, ամենքս պետք է ճիշտ դրսևորում ցուցաբերենք և համագործակցենք համապատասխան շահագրգիռ մարմինների հետ: Որոշակի հարցեր պարզաբանելու համար և իմանալու, թե ինչ գործունեություն է ծավալվում Ասկերանի ՀՀԲ-ում, որոշեցինք դիմել բաժնի նորանշանակ պետ Իրադա Խաչատրյանի հետ: - Տիկին Խաչատրյան, վերջին ժամանակներս նկատելի են զգալի փոփոխություններ բաժնի գործունեության մեջ: Այսօրվա դրությամբ բաժինը |
Подробнее...
|
28.12.2013 13:50 |
Դեկտեմբերի 20-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ՀՅԴ 123-ամյակին, որը նախաձեռնել և կազմակերպել էր ՀՅԴ Ասկերանի շրջանային կոմիտեն: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բաժինների վարիչներ, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ, ՀՅԴ Արցախի ԿԿ կազմը, կուսակցականներ, հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալյոշա Գաբրիելյանը. - §Հայ հեղափոխական դաշնակցություն¦ ավանդական կուսակցության նմանօրինակ տոնակատարություն Ասկերանի |
Подробнее...
|
28.12.2013 13:31 |
Վերջերս Գանձասարում կազմակերպվել էր երիտ-ֆորում, որին մասնակցում էին տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ: Այդ միջո-ցառմանը մասնակցում էր նաև ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսխորհրդի անդամ, խնապատցի Արման Հայրապետյանը: Հենց այդտեղ էլ երիտասարդի մոտ ծնվեց վեհ մի գաղափար` հարազատ գյուղում ստեղծել երիտասարդական հասարակական կազմակերպություն: Եվ այդ կազմակերպության նպատակը պետք է լինի գյուղի երիտասարդության համախմբումը, նրանց առօրյայի աշխուժացումը և գյուղում իրականացվող |
Подробнее...
|
28.12.2013 10:52 |
Մեր հոյակերտ հին վանքերի մութ խուցերում, մենության մեջ, Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ, Մի նշխարով, մի կում ջրով և ճգնությամբ գիշերն անքուն Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն…
Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության բաժնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 18-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց գրական-գեղարվեստական ցերեկույթ նվիրված §Սասնա ծռեր¦ |
Подробнее...
|
20.12.2013 11:37 |
Դեկտեմբերի 12-ին Ասկերանի քաղաքապետարանում հրավիրվեց խորհրդակցություն, որին մասնակցում էին Ասկերան քաղաքում գործող իրավաբանական կարգավիճակ ունեցող տնտեսվարող սուբյեկտների պատասխանատուներ, հասարակական սպասարկման օբյեկտների ներկայացուցիչներ: Խորհրդակցությունը վարում էր քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը: Խորհրդակցության նպատակը տարեվերջի կարևոր հիմնահարցի` համայնքային բյուջեի կատարողականի հետ էր կապված: Նախորդ տարվա համեմատությամբ ընթացիկ տարում հարկերի մուտքերի ապահովումը դանդաղ է ընթանում, որը որոշ տնտեսվարող սուբյեկտների կողմից անպատասխանատու |
Подробнее...
|
20.12.2013 10:37 |
Յուրաքանչյուր հայ իր գերագույն պարտքն է համարում լինել հայրենիքին անմնացորդ նվիրված, պաշտպանել ու պահպանել նրա անառիկությունն ու անվտանգությունը: Հայրենասիրությունն ու պատվախնդրությունը հայի մեջ են ի սկզբանե` դարերի խորքից: Սերնդեսերունդ են փոխանցվել հայի ազնվագույն այդ արժանիքները: Մատաղ սերունդը նույն ոգով ու նվիրվածությամբ է շարունակում իրենց ապուպապերի գործը: Դեկտեմբերի 9-ին Ասկերանի շրջանի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: Աշնան առաջին զորակոչն էր, 13 նորակոչիկներ պատրաստ են ծառայելու |
Подробнее...
|
|
|