§ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ¦
30.10.2013 19:27

  Հայրենասիրությունը հոգու պահանջ է, առանց որի անհնար է մարդկային վեհ արժեքների ձևավորումը։ Նրա ակունքները սկիզբ ու վերջ չունեն, քանզի հայրենասիրությունն անսահման է։ Յուրաքանչյուր անհատի մոտ այն յուրօրինակ ձևով է արտացոլվում, բայց որ հայրենասիրությունն ուղղված է հարազատ հայրենիքի բարօրությանն ու մարդկային վեհ արժեքների ձևավորմանը՝ անհերքելի փաստ է։ Նման նկատառումներից ելնելով 2012 թվականին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ ստեղծվեց §Ավետարանոց¦ հասարակական կազմակերպությունը, որը շատ շուտով իր շուրջը համախմբեց իր երախտապարտ զավակներին։

- §Ավետարանոց¦ հասարակական կազմակերպության

Подробнее...
 
ԵՎՍ ՄԻ ՀԱՃԵԼԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻՑ
30.10.2013 19:24

  Վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել ՀՀ Շիրակի մարզի և Ասկերանի շրջանի միջև համագործակցությունը, որի շրջանակներում հերթական այցելությունը կայացավ հոկտեմբերի 25-ին: Այս անգամ ժամանել էր Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմը` ռեկտոր Վարդևան Գրիգորյանի գլխավորությամբ: Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը պատշաճ մակարդակով ընդունեց հյուրերին: Նախ, ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում նահատակված ասկերանցիների հիշատակին կանգնեցված հուշարձանին, ապա առանձնազրույց ունեցան շրջվարչակազմի ղեկավարի առանձնասենյակում: Սերգեյ Գրիգորյանը բարձր գնահատեց

Подробнее...
 
ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, ԿՀԱՂԹԵՆՔ ՆԱԵՎ ՏՆՏԵՍԱՊԵՍ
30.10.2013 19:21

  Արցախում բարի ավանդույթ է դարձել բերքի տոնը հանդիսավոր պայմաններում նշելը։ Դրա հետ մեկտեղ արդեն երկրորդ տարին է, ինչ Արցախում նշվում է գյուղատնտեսի օրը։ Չնայած հանրապետությունում դեռևս ընթացքի մեջ են բերքահավաքի աշխատանքները, սակայն հոկտեմբերի 13-ին հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվեց տոնավաճառ։ Բերքի տոնին մասնակցելու համար նախապես հայտեր են ներկայացվել շրջանային գյուղատնտեսության բաժիններ։ Մեր շրջանին տրամադրած հայտերի քանակը 22-ն էր, սակայն բերքի տոնին մասնակցելու ցանկություն են հայտնել

Подробнее...
 
ԲԵՐՔԱՀԱՎԱՔ 2013. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ Է
30.10.2013 19:20

  Ասկերանի շրջանում ավարտին են մոտենում բերքահավաքի աշխատանքները։ Նախորդ տարին գյուղատնտեսական գրեթե բոլոր աշխատանքների համար տարին նպաստավոր էր, ու ինչպես սպասվում էր  բերքն էլ՝ առատ։ Շրջանում բավականին աճել են գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները։ Ինչպես նախորդ տարիներին ընթացիկ տարում ևս պետությունը մեծապես աջակցել է հողերի մշակությանը՝ բավականին շահավետ պայմաններով տրամադրելով գյուղատնտեսական վարկեր։ Այժմ ավարտվում են 2013թ. բերքահավաքի աշխատանքները և սկսված են աշնանացանի աշխատանքները։

Подробнее...
 
ԳՐԱԴԱՐԱՆԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁԱՐԱՆՆ Է
30.10.2013 19:19

  Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի մասնագիտական օրն է, որը մեծ հանդիսավորությամբ է նշվում մեր շրջանում: Գիրքն ու գրադարանը եղել են հայ ժողովրդի պահպանման գրավականը, իսկ գրադարանավարի օր ունենալը վաղուց պահանջմունք էր հայերիս համար: Մեր գրադարաններում աշխատում են ինքնանվեր և բանիմաց մասնագետներ: Նրանք իրենց հոգատար և բարյացակամ վերաբերմունքի շնորհիվ կարողանում են գրավել ընթերցասեր հասարակության ուշադրությունը, արժանանալ փոխադարձ համագործակցության: 
Ասկերանի Գուրգեն Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված

Подробнее...
 
ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ…
30.10.2013 19:15

 Ես սովորել եմ հայոց լեզու,
որպեսզի իմանամ,
թե ինչ լեզվով են խոսել Աստվածնե
րը,
քանզի հայոց լեզուն հենց Աստվածների
լեզուն է, իսկ Հայաստանն էլ՝
Աստվածների հայրենիքը, և
Աստվածներն էլ ծննդով
Արարատյան դաշտավայրից են... Ջորջ Բայրոն


Այս օրերին Արցախի հանրակրթական դպրոցների առաջին դասարաններում տեղի են ունենում բաց դասեր՝ նվիրված հայոց այբուբենի առաջին տառի՝ Ա-ի ուսուցմանը։ Նման դասեր տեղի ունեցան նաև Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 1-ին Ա եւ Բ դասարաններում։
Դասվարներ Զարինե Հարությունյանի և Դիանա Ղազարյանի բաց դասերին

Подробнее...
 
ՇՈՒՇԻՆ ԻՐ ՀՊԱՐՏ ԿԵՑՎԱԾՔՈՎ ՆԵՐԿԱՅԱՑԱՎ ԱՍԿԵՐԱՆՑԻՆԵՐԻՆ
30.10.2013 19:06

  Արցախ աշխարհն այն բացառիկ գեղատեսիլ վայրերից է, որտեղ այցելող յուրաքանչյուր ոք չի կարող հեռանալ առանց խորը տպավորությունների ու նորից վերադառնալու ակնկալիքների: Միթե կա մի ուրիշ գողտրիկ անկյուն, ուր կարելի է զմայլվել այսպիսի չքնաղ բնությամբ, պատմական տեսարժան վայրերով, հինավուրց խաչքարերով ու եկեղեցիներով, ճարտարապետական հուշարձաններով: Հիրավի, դա միայն մեր երկիրն է: Երկիր, որն ունի անկրկնելի բնություն, ուր մարդ մոռանում է ամեն մի հոգս ու դժվարություն և հակվում դեպի լավն ու բարին: Իսկ մեր ժողովուրդը…Մեր ազնվությունն ու համեստությունը, հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Այդ արժանիքները միանգամայն գերում են եկվորների սրտերը, միաժամանակ պատասխանատվության բերում 

Подробнее...
 
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՐՑԱԽԻ ՏԱՐԱԾՔԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉՎԻ ՈՐՊԵՍ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ
30.10.2013 18:50

  Խորհրդային ժամանակներում Արցախի նկատմամբ ադրբեջանցիների վարած քաղաքականությունը մի հիմնական նպատակ էր հետապնդում՝ արագացված տեմպերով հայաթափել երկրամասը եւ վերջնականապես տիրանալ այդ անփոխարինելի, դրախտային տարածքին
Բնականաբար այդ ընթացքում միջազգային բնապահպանական ատյաններում երբեք չի բարձրացվել Արցախի բնաէկոլոգիական կարգավիճակի ճանաչման

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ
17.10.2013 10:42

   Աստղաշենը, շրջապատված իր բերրի դաշտերով ու այգիներով, իր հերոսական անցյալով ու հպարտ կեցվածքով, Արցախի նշանավոր բնակավայրերից է: Գյուղը հայտնի է իր նշանավոր անհատներով, որոնց մասին գրելիս հպարտություն ես զգում և սովորական բառերով դժվար է լինում նկարագրել նրանց: Հենց այդ անհատներից մեկն է Աստղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սլավա Գրիգորյանը: 
 Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 3-ին, ԼՂՀ Ստեփանակերտի շրջանի Դաշբուլաղ գյուղում: Գերազանց ավարտելով հարազատ գյուղի ութամյա դպրոցը ուսումը շարունակել է

Подробнее...
 
ԷԴՄՈՆՆ ԻՋԱՎ ԵՐԿՆՔԻՑ, ԶԱՐՄԱՑՐԵՑ ԲՈԼՈՐԻՆ, ԱՊՇԵՑՐԵՑ ԻՐ ԷՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՓՅՈՒՆԻԿԻ ՊԵՍ ՆՈՐԻՑ ԲԱՐՁՐԱՑԱՎ ԵՐԿԻՆՔ
17.10.2013 10:19

  Եվ կմնա նա այդպես,

  Որպես կերպար սուրբ հայի,

  Որպես հանուն քեզ կռվող

  Մի հավերժող ֆիդայի...

   Գուրգեն Գաբրիելյան


 Հոկտեմբերի 4-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված Էդմոն Բարսեղյանի ծննդյան 45-ամյա հոբելյանին։ Հավաքվել էին Էդմոնի հարազատները, ուսուցիչները, համադասարանցիները՝ նշելու

Подробнее...
 
ԻՆՁ ՉՍՊԱՍԵՔ ՄՈՒԹ ԽԱՎԱՐՈՒՄ, ԵՍ ՏՈՒՆ ԿԳԱՄ ԼՈՒՍԱԲԱՑԻՆ
17.10.2013 09:42

  Սեղմիր ատամդ, դու ամենքի մոտ
  Բացեիբաց լալու իրավունք չունես,
  Թեկուզ վիրավոր, թեկուզ արնաքամ
  Զենքերդ տալու իրավունք չունես:
   

 Սլավիկ Միրզոյան 

 

 Սեպտեմբերի 30-ին Ասկերանում կազմակերպվեց մի անմոռանալի հուշ-երեկո, որը նվիրված էր Ղարաբաղյան շարժման նախաձեռնող խմբի անդամ,

Подробнее...
 
ՈԳԻՆ Է ԳՈՐԾՈՒՄ
27.09.2013 12:08

   Օրը գյուղում հալչում է, բայց ոչ դանդաղ։ Հալչում է, քանի որ գյուղի մշակն է կառավարում այն. օրը լցոնում է քարից հաց քամելով և օծում իր քրտինքով։ Այսպես է իմաստակիր դառնում և աներևութանում՝ նյութական բարիքի սանդղակ դառնալով։ 
 Այդ բարիքն ու բարին արարում է գյուղացին՝ կառչելով հողին, բարոյականն ու վսեմը սերմանելով։ Կյանքի ու կամքի պահպանման, անդուլ մաքառումների անկորնչելի արահետը բացված է, և մշակն այն ընդունում է, պահպանում ու փոխանցում իր հերթափոխին՝ վստահ, որ ամեն մի նոր սերունդ այն լայնահուն ճանապարհ դարձնելու իր առաքելության մեջ 

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 81 82 83 84 85 86 87 88 89 90 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter