24.03.2016 14:43 |
Արցախ աշխարհն իր բացառիկ և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, աշխարհագրական բազմազանությամբ, հյուրերի հանդեպ ջերմ ու բարեհամբույր վերաբերմունքով կարող է ամրապնդել իր դիրքերը տուրիզմի միջազգային շուկայում և ներկայանալ աշխարհին իր բազմադարյա մշակութով, գեղատեսլի վայրերով, աննման ու կուսական բնությամբ:
Թերևս զբոսաշրջությունը գյուղատնտեսության հետ միասին կարելի է համարել Արցախի տնտեսության առաջնահերթ |
Подробнее...
|
16.03.2016 17:18 |
Երբ մարտի 15-ին ինձ առիթ ընձեռնվեց լինել մեր շրջանի Ներքին Սզնեք գյուղում, ես չկարողացա անտարբեր մնալ ու չկիսել իմ մտքերը մեր ընթերցողների հետ: Հնամենի այս գյուղը, որ ընկղմված է յասամանների ու վարդերի մեջ, որ շրջապատված է կուսական ու հանելուկային անտառներով, աշխարհի մի գողտրիկ անկյուն է ասես, որը գերող ու ձգողական մեծ ուժ ունի: Այստեղ բնությունն այնքա~ն չքնաղագեղ է ու փթթուն, աղբյուրներն այնքա~ն սառնորակ ու զուլալ:
Գյուղն իր ավանդույթներն ու օրենքներն ունի: Ժողովուրդը միասնական է, բարի ու աշխատասեր: Նրանց համար սրբատեղի դարձած Հայրենական Մեծ և Արցախյան պատերազմներում զոհված սզնեքցիների պատվին կառուցած |
Подробнее...
|
16.03.2016 15:38 |
Մարտի 15-ին Ասկերանի շրջանի Ներքին Սզնեք գյուղում վերստին մեծարման հուշ-ցերեկույթ էր: Թեև միջոցառումն ինքնին տխրության և կարոտի շունչ էր հաղորդում, սակայն սզնեքցիները մի յուրահատուկ հպարտությամբ էին համակվել: Այս համայնքում Արցախյան պատերազմում նահատակված սզնեքցիներին մեծարելը բարի ավանդույթ է դարձել, նրանց հիշատակը հարգելը`սուրբ պարտականություն և անդրդվելի խոստում:
Միջոցառումը նվիրված էր քաջ ազատամարտիկ Սամվել Ավանեսյանի ծննդյան 55-ամյակին:
Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, հերոսի մարտական ընկերներ ու |
Подробнее...
|
14.03.2016 17:26 |
Իրավմամբ, ճիշտ է ասված, որ մարդ իր ապրած կյանքով, արած ու թողածով է իրեն լիարժեք մարդ զգում: Երբ հետ է նայում իր անցյալին, կշռադատում ամեն մի քայլ ու արարք և հեռու անցյալում գտնում այն ամենը, ինչի համար այսօր կարող է հպարտորեն բարձրացնել գլուխն ու քայլել բաց ճակատով ու մաքուր խղճով։
§Այո՛, ճանապարհս ուղիղ գնացի, դաստիարակեցի չորս զավակներիս, իմ համեստ ներդրումն ունեցա հարազատ գյուղիս կայացման գործում և մինչև կյանքիս վերջին օրը կշարունակեմ պաշտել հայրենիքիս հողն ու ջուրը, հարազատ Խնապատիս ամեն մի անկյունը¦,-այսպես է մտածում 90-ամյա Թարխան Արտեմի Ասրյանը:
Վերջերս է լրացել նրա 90-րդ տարեդարձը և կյանքում ամեն ինչ տեսած ծերունին այսօր երջանիկ է: Ինչպես ինքն է ասում. §Ամեն առավոտ արթնանալ ու շնչել այս մաքրամաքուր օդը, վայելել կախարդական ու զարմանալի այս բնությունը, միթե բավական չէ երջանիկ լինելու համար¦:
Ծնվել է 1926 թվականի փետրվարի 5-ին Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Ավարտելով գյուղական դպրոցի 7-րդ դասարանը` կիսատ է թողնում |
Подробнее...
|
11.03.2016 10:28 |
Ամեն մի ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պիտի տա… Վազգեն Սարգսյան
Կարճատև, բայց սխրանքներով լի կյանք ապրեց մեր ժողովրդի արժանավոր զավակ Վազգեն Սարգսյանը: Հայոց նոր անկախության կերտողներից մեկն էր նա, ում անցած աննահանջ ուղին խտացնում է §Արցախյան¦ կոչված հերոսական տասնամյակի բոցաշունչ ոգին, նորոգված հույսն ու հավատը:
Մեր հոգու մտապատկերում այսօր հառնում է հայրենյաց պաշտպան շնորհազարդ հայորդու պարզ և խրորտ կերպարը`շիտակ, համարձակ հայացքը վստահորեն հառած հայոց գալիքին: Շիտակ, քանզի գիտեր ով է ինքը և |
Подробнее...
|
11.03.2016 10:17 |
Մարտի 2-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը հրավիրել էր շրջանի ակումբավարների խորհրդակցություն: Ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Արտուր Մելքումյանը, գյուղական ակումբների ակումբավարներ:
2015 թվականի կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ հանդես եկավ Ռ. Մկրտչյանը:
Հաշվետու ժամանակաշրջանում շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը բազմաբնույթ միջոցառումների և համերգների կազմակերպմամբ իրականացրել է |
Подробнее...
|
01.03.2016 09:34 |
Փետրվարի 26-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը։ Այն վարում էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Նիստին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ, քարտուղարներ։ Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988-ի փետրվարի 26-29-ը սումգայիթյան ջարդերին զոհ գնացած անմեղ զոհերի հիշատակը։ Ապա Փառուխի համայնքի ղեկավար Արտո Միքայելյանը համայնքի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և տեղական ինքնակառավարման մարմիններում երկարամյա անբասիր գործունեության
|
Подробнее...
|
26.02.2016 16:57 |
1988-ի հայոց համազգային զարթոնքն ու մայր Հայաստանին վերամիավորվելու պահանջը սրերով ընդունվեց §եղբայրական¦ Ադրբեջանում։ Հայ ժողովրդի արդար ու տրամաբանական պահանջին ի պատասխան Բաքվում և Սումգայիթում տեղի հայ ազգաբնակչության նկատմամբ իրագործվեց 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությունը։ Թերևս քաջ ճանաչելով մեր դարավոր թշնամու բարբարոս ու անքաղաքակիրթ բնավորությունը հայերս պետք է որ պատրաստ լինեինք դեպքերի նման զարգացման։ Հայերի ձեռքերով կառուցված ու հայերի հանճարեղ մտքերով ու գաղափարներով զարգացած քաղաքները հազարավոր հայերի համար երկրային կյանքի վերջին հանգրվանը դարձան։ Հարյուրավոր հայեր
|
Подробнее...
|
24.02.2016 10:12 |
Արցախցիներիս համար փետրվարը զարթոնքի ու հայ ժողովրդի համախմբվածության ամիս է։ 28 տարի առաջ մենք ազգովի ոտքի կանգնեցինք և պարզեցինք մեր ազատության ու անկախության դրոշը։
Փետրվարի 23-ը դեռևս խորհրդային տարիներից է մեր մեջ արմատավորված որպես Հայրենյաց պաշտպանի օր, որն ավելի է արժևորվել Արցախյան ազատամարտում տարած փայլուն հաղթանակից հետո։ Հաղթանակ, որը ձեռք է բերվել բազմաթիվ |
Подробнее...
|
23.02.2016 15:43 |
Փետրվարի 22-ին Ասկերանի մշակույթի տանը նշվեց Ասկերանի Վերածննդի օրը։ Տոնի առթիվ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը կազմակերպել է ինտելեկտուլ խաղ §Իմ ընտանիքը¦ խորագրով։ Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, Արցախյան շարժման ակտիվիստներ, ասկերանցիներ։
Ներկաները նախ դիտեցին տեսաֆիլմ՝ որտեղ տոնի կազմակերպիչներն ամփոփել էին իրենց հոգու սերն ու անհուն կարոտը հարազատ բնօրրանի |
Подробнее...
|
22.02.2016 10:06 |
Առաքինությունը պետք է կնոջ ամենաառաջին հարստությունը լինի, որովհետև այն բարի օրինակով փոխանցվում է սերնդեսերունդ: Աստված կին էակի միջոցով կարծես սովորեցնում է աշխարհի ազնվության ու մաքրության ճամփան: Կինն է մեծ իմաստ ու էություն տալիս կյանքին, նրա ձեռքերին է օրորվում մանուկը, կինն է իր անմնացորդ նվիրումով համեմում կյանքն ու գեղեցկացնում այն, զոհում իրեն ու իր հանգիստը հանուն ընտանիքի բարօրության: Իսկ հայ կինն առանձնանում է աշխարհի մյուս կանանցից իր համեստությամբ, ավանդապաշտությամբ, աշխատասիրությամբ: Նա իր հպարտ կեցվածքով միշտ էլ բարձր է պահում իր ազգի արժանապատվությունն ու պատիվը:
Ուզում եմ հոդվածիս տողերն ուղղել մի կնոջ, ով սիրասուն մայր է, երջանիկ տատիկ և նվիրված ու պարկեշտ կին: Իմ հերոսուհին` Գյուլվարդ Առուշանյանը կյանքի մեծ ճանապարհ է անցել: Այսօր նա ութսուն տարեկան է և ինչպես ինքն է ասում` ասես մի ակնթարթում հասավ այդ տարիքին:
Հիրավի, կա մարդու մի տեսակ` կյանքով այնքան լի, բարի, երբեք չնախանձող, ուրիշի հաջողությամբ ի սրտե ուրախացող: Թվում է, թե այդ մարդկանց բարությունն այնքա՜ն անսպառ է, հոգին այնքա՜ն սիրառատ, իսկ նրանցից հորդող ջերմությունն այնքա՜ն սիրելի…Մարդկային հենց այդ տեսակին էպատկանում իմ հերոսուհին… Գյուլվարդ Առուշանյանը ծնվել է 1936 թվականի փետրվարի 10-ին |
Подробнее...
|
17.02.2016 11:52 |
Ասկերանի շրջանում շարունակվում են համայնքների ղեկավարների 2015 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետու ժողովները։
Փետրվարի 16-ին տեղի ունեցավ Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավարի 2015 թվականին կատարած աշխատանքների մասին հաշվետվու ժողովը։ Համայնքի հաշվետուին ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը, Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ասկերանցիներ։ Մինչ հաշվետվության քննարկմանն անցնելը Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ողջունելով ներկաներին |
Подробнее...
|
|
|