ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ՝ ԼԻ ԳԵՂԵՑԻԿ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐՈՎ
02.06.2013 19:03

  Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ միտք կա: Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է և միշտ բովանդակալից է: Լ.Վան Բեթհովեն

Մայիսի 30-ին կայացավ Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի 2012-2013 ուստարվա  հաշվետու համերգը: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն

Подробнее...
 
ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՆՈՐ ԿՅԱՆՔ
02.06.2013 18:45

  Մայիսի 24-ին ողջ հանրապետությունում նշվեց ավադական վերջին զանգը, և հուշամատյան ուղարկվեց բազմաթիվ պատանիների ու աղջիկների երանելի դպրոցական տարիները։ Տարիներ, որոնք լիառատ են բազմաթիվ ուրախալի, հետաքրքիր ու զավեշտական պատմություններով, որոնք այսուհետ միայն անցյալի գեղեցիկ հուշ կդառնան։
Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի

Подробнее...
 
ԱՆՄՈԼՈՐ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ
02.06.2013 18:43

Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղի հիմնական դպրոցն այս տարի հրաժեշտ է տալիս իր երկու շրջանավարտներին, և դա ամեն մեկի հրաժեշտն է` վերջին զանգը, նորի կանչը: Հենց դրա համար էլ բոլոր են սիրով մասնակցում: Երախտագիտական ու ջերմ խոսքերին, խոստումներին, երգ ու պարին հաջորդեցին հումորներն ու ծիծաղաշարժ դրվագների ցուցադրումն ու կենդանի ներկայացումը:
Դասարանի դասղեկ Անյուտա Հովսեփյանն իր սիրագորով խոսքից հետո անակնկալ մատուցեց բոլորին` բեմ հրավիրելով իր երբեմնի դասարանցի, նույն դպրոցի շրջանավարտ, այժմ` աշխարհագրության ուսուցչուհի Մարիա Համբարձումյանին:
-Սիրելի երեխաներ, - դիմեց նա իր աշակերտներին,- թյուր տպավորություն կա, թե մանկության, դեռահասության տարիներն անցողիկ են, ոչ կարևոր, երկրորդական,

Подробнее...
 
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ ԽՆԱՊԱՏՈՒՄ
02.06.2013 18:36

  Վերջին զանգի տոնական տրամադրությամբ խնապատցի շրջանավարտները վաղ առավոտից հավաքվել էին հարազատ կրթօջախում, որտեղ ավանդական վերջին զանգը հնչեցնելուց հետո հավաքվեցին գյուղական ակումբում։ Այստեղ նրանց անհամբերությամբ սպասում էին ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները։ Շրջանավարտներին շնորհավորելու ու բարեմաղթանքներ ասելու էին եկել նույն դպրոցի շրջանավարտներ Ասկերանի

Подробнее...
 
ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ §ԲԱԽՈՒՄ¦…
02.06.2013 18:28

  Արցախում մայիսի 24-ը  ազդարարեց ուսումնական տարվա  վերջը՝ §Վերջին զանգ¦-ի խորհրդավոր արարողությամբ: Ասկերանի շրջանի Շոշի Սարգիս Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում ուրախությունն ու ոգևորությունը եռակի էր…Առաջին  հերթին աչք շոյող էր  դահլիճի զարդարանքն ու ձևավորումը, շրջանավարտների միանման, ավանդական  դպրոցական  համազգեստն ու կոստյումները, անգնահատելի էր դասղեկ`Արմինե Հարությունյանի եռանդն ու նվիրվածությունը միջոցառման կազմակերպման գործում: Բավականին  հետաքրքիր սցենար, երաժշտական, ավարտական  վալս և թախծի  նոտաներ: Շրջանավարտների և ուսուցիչների ոգևորությունը կրկնապատկվեց, դպրոցի  և գյուղի  պատվավոր հյուրի, §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի

Подробнее...
 
ԹՈՂ ԻՐԱԿԱՆԱՆԱՆ ՁԵՐ ԲՈԼՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
02.06.2013 18:21

  Դպրոցական §Վերջին զանգ¦…Ահա այն բաղձալի օրը՝ պարուրված խինդ ու ծիծաղով, արտասվաթոր ու հուզումնառատ դեմքերով, շնորհակալ և նրբանկատ հայացքներով:

Յուրաքանչյուր մարդու կյանքում մեծ և նշանակալից տեղ ունի իր հարազատ դպրոցը: Հարազատ մի օջախ, ուր կարելի է ստանալ և՛ մայրական գուրգուրանք, և՛ օրինակելի դաստիարակություն, ուր սովորում են սիրել մորը, Հայրենիքը, ուսուցչին: Դպրոցում են կատարվում երեխայի առաջին գիտակցական քայլերը և նրա մեջ իմաստավորվում, որ ինքն է ապագա տերն ու քաղաքացին մեր երկրի: Ի շնորհիվ մեր ուսուցիչների երեխայի մոտ ձևավորվում է մարդ-անհատը: Քայլ առ քայլ երեխան հասունանում և ահա…Վերջին զանգ: Այս օրն անմոռանալի մի օր է

Подробнее...
 
ՄԱՅԻՍԻ 23-Ը՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐ
02.06.2013 18:19

 2010 թվականից ԼՂՀ կառավարության որոշմամբ մեր տոնացույցում մայիսի 23-ը նշվում է որպես լրագրողների մասնագիտական տոն օր։ Այն աշխատանքային է, ինչից լրագրողները չեն դժգոհում, քանզի տոն ու հանգստյան օրերին էլ աշխատելուն սովոր են։ Առանց այս մասնագիտության տեր մարդկանց դժվար թե կարողանայինք իմանալ, թե ինչ է կատարվում մեր շրջապատում, աշխարհում, մարդիկ ինչպես են ապրում այլ երկրներում։ Թերթեր, ամսագրեր, ռադիո - հեռուստատեսային ծրագրեր՝ սրանք լրագրողների աշխատանքի պտուղներն են։ Լրագրողի խոսքից շատ բան է կախված, 

Подробнее...
 
ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻ ԲԱՑՈՒՄ ՊԱՏԱՐԱՅՈՒՄ
02.06.2013 18:05

   Հետպատերազմական Արցախում չկա մի տոն օր կամ միջոցառումը, որը չսկսվի հարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի ազատության համար նահատակված քաջորդիների հիշատակին։ Օրերս այդ հուշարձանների թիվն ավելացավ ևս մեկով։ Այս անգամ յուրահատուկ հուշահամալիր կառուցվեց Պատարա գյուղում՝ Հայրենիքի ազատության և անկախության զոհասեղանին թանկագինը՝ իրենց կյանքը նվիրաբերած պատարեցիների հիշատակին։ Մայիսի 20-ին տեղի ունեցավ հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը,

Подробнее...
 
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ
01.06.2013 22:59

  Մայիսի 22-ին Ասկերանի շրջանային մշակույթի տանը կազմակերպվեց գրական գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Վարդան Հակոբյանի ծննդյան 65-ամյակին: Մասնակցում էին բանաստեղծի գրչընկերները, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, հյուրեր, ուսուցիչներ, դպրոցականներ: Միջոցառումը նախաձեռնել էր

Подробнее...
 
ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆ
01.06.2013 22:58

   Մայիսի 18-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը եռում էր հետաքրքրությունից ու ուրախությունից: Հավաքվել էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ: Առաջին դասարանցիների առաջին տոնն էր՝ մեսրոպյան այբուբենի տոնը: 22 առաջին դասարանցիներ արդեն կատարել են դեպի գիտություն տանող անդրանիկ քայլերը: Նրանց ոգևորությանը չափ ու սահման չկար, ինչն էլ փոխանցվել էր ներկաներին: Գեղեցիկ զարդարված դահլիճում փոքրիկներն իրենց հպարտ էին զգում, չէ՞ որ այդ օրը նրանց համար իմաստալից օր է, նրանք արդեն տառաճանաչ ու գրաճանաչ են, գիտեն, թե ինչ է հայրենիքը,

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՌԱՏՈՆԴ, ԱՐՑԱ՛Խ
20.05.2013 13:33

 

 Մայիսի 9-ն արցախցիներիս համար առանձնահատուկ տոն է։ 1945 թվականի մայիսի 9-ին ամբողջ Խորհրդային Միությունով մեկ ռադիոյի հանրահայտ հաղորդավար Լևիտանի ազդեցիկ ձայնն ազդարարեց Մեծ Հաղթանակի ավետիսը։ Ռայխստագում կարմիր դրոշը ծածանող և քոչարի պարող հայկական դիվիզիայի զինվորները դժվար թե պատկերացնեին, որ 47 տարի անց՝ 1992 թվականի նույն օրը ողջ հայության հզոր կամքով ու միասնականությամբ կազատագրվի հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին ու հայկական երկրորդ պետությունը

Подробнее...
 
ԱՄԵՆԱՄԵԾ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ ՏԱԼԻՍ Է ԺՈՂՈՎՈՒՐԴԸ
18.05.2013 12:31

  Բարեգործությունը Աստվածահաճո գործ է, որը յուրահատուկ է մեծ հոգով ու բարի սրտով օժտված մարդկանց: Մեր շրջապատում շատ մարդիկ են դասվում այդ վեհ շարքին, մարդիկ, որոնք ապրում են անանձնական կյանքով, որոնց համար ամեն ինչից առավել է օգտակար լինել մարդկությանը: Մեր բարեգործներն անկախ բնակության վայրից, սոցիալական և բարոյական պատասխանատվություն են կրում Արցախի ճակատագրի համար: Նրանք մշտապես մասնակցում են մեր երկրի հասարակական, մշակութային կյանքին, հարազատ երկրի ամրապնդման գործին: Չէ որ, ինչքան ուժեղ է

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 81 82 83 84 85 86 87 88 89 90 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter