ՍԵՐ՝ ԿՐԱԿԻ ԼԵԶՎՈՎ
15.02.2016 17:52

  Կրակի լեզվով սեր խոստովանելն ավելի արդյունավետ ու ռոմանտիկ է, սա է թերևս հուշում տարիների փորձը։ Վերջին տարիներին մեզանում արմատավորվել է Տեառնընդառաջի տոնը նշելու ավանդույթ և հավատացած ենք, որ այն նշելով ավելի ենք մոտենում Աստծուն և արժանանում նրա հաճոյությանն ու ողորմությանը։ Տոնը սերը հարատև դարձնելու, չարը խափանելու, բարությամբ լցվելու ևս մեկ հնարավորություն է ընձեռնում յուրաքանչյուրիս։

Տեառնընդառաջը կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի, Մարիամն ու Հովսեփը նորածին Քրիստոսին կյանքի քառասուներորդ օրը տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող

Подробнее...
 
ՇՐՋԱՆԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ
15.02.2016 17:50

   Փետրվարի 9-ից 12-ն Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց 2015-2016 ուսումնական տարվա շրջանային առարկայական օլիմպիադա:

Շրջանային օլիմպիադայի աշխատանքները կարգավորելու համար շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանի հրամանով նախօրոք ստեղծվել էր 9 հոգուց բաղկացած կազմկոմիտե, որտեղ ընդգրկված են բաժնի աշխատողներ, տնօրեններ, փոխտնօրեններ, առարկայական մասնագետներ: Ձևավորվել է նաև ստուգող հանձնաժողովի կազմը`շրջանի փորձառու մասնագետներից կազմված:

Подробнее...
 
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԻ ԽՈՒՄԲ ՄԻՋԻՆ ԵՎ ԽՈՇՈՐ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ
10.02.2016 15:40

   Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 8-ին Ասկերան քաղաքում հրավիրել է խորհրդակցություն՝ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների մի խումբ միջին և խոշոր հողօգտագործողների մասնակցությամբ՝ պետական աջակցության ծրագրերի հետ կապված հարցեր քննարկելու նպատակով:

Վարչապետն իր խոսքում շեշտադրել է, որ կառավարությունն առաջնահերթություն է տալիս գարնանացան միամյա և բազմամյա կուլտուրաների մշակմանը՝ հորդորելով հողամշակներին աշնանացանից անցում կատարել գարնանացան մշակաբույսերին:

§Այս հանդիպումը նախաձեռնել ենք, որպեսզի միասին քննարկենք

Подробнее...
 
ՀԱՄԱՏԵՂ ՇՐՋԱՅՑ
04.02.2016 09:20

Փետրվարի 2-ին տեղի ունեցավ ԼՂՀ կառավարության 2016թ. անդրանիկ նիստը։ Այն վարում էր ԼՂ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը։ Նիստում հաստատվել են ԼՂՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները, որոնք բխում են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման իրավիճակից, հեռանկարներից, առանձին տարածքների զարգացման անհրաժշտությունից, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների առաջադրած պահանջներից: Տարվա կտրվածքով նախատեսված է իրականացնել տարբեր ոլորտներին առնչվող 96 միջոցառում: Երկրի Նախագահը անդրադարձավ նաեւ պարենամթերքի առեւտրով զբաղվող սուբյեկտների եւ ներհանրապետական ճանապարհների մերձակա տարածքների սանիտարական վիճակին։

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
04.02.2016 09:14

   Հունվարի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի քաղաքային համայնքի ավագանու նիստը: Այն վարում էր քաղաքապետ Սամվել Աղաջանյանը: Նիստին ներկա էին Ղարաբաղյան Շարժման ակտիվիստներ ու մասնակիցներ Սլավիկ Առուշանյանը, Ալբերտ Ավանեսյանը, Վալերի Պետրոսյանը, ինչպես նաև  համայնքի զարգացման գործում իրենց ուրույն ներդրումն ունեցած բնակիչներ՝ Յուրի Արամյանը, Սամվել Հարությունյանը, Մելորդ Ջհանգիրյանը, Էլբրուս Սարգսյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ քաղաքապետը և ներկայացրեց նիստի օրակարգը: Օրակարգի հաստատումից հետո նիստի մասնակիցներն անցան հարցերի քննարկմանը:

Օրակարգի առաջին հարցն Ասկերանի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի 2016 թվականի գործունեության տարեկան աշխատանքային

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ
01.02.2016 11:56

   Հունվարի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի ընթացիկ տարվա անդրանիկ նիստը։ Այն վարում էր վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին վարչակազմի աշխատկազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների  ղեկավարներ։ Մինչ նիստի օրակարգային խնդիրների քննարկմանն անցնելը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության գործակալության պետ Համլետ Պետրոսյանը ներկայացրեց շրջանում սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման

Подробнее...
 
ԼՐԱՑԱՎ ԱՍԿԵՐԱՆԻ ՊԱՏՎԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻ, ԲԱՐԵՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 64-ԱՄՅԱԿԸ
26.01.2016 18:15

   Հունվարի 20-ին Ասկերանում նշվեց Ասկերանի պատվավոր քաղաքացի, ասկերանցիների լավագույն բարեկամ, բարերար Սամվել Գաբրիելյանի ծննդյան 64 ամյակը։ Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի բաժնների վարիչներն ու Ասկերանի քաղաքապետարանի աշխատակազմը շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ հավաքել էին Սամվել Գաբրիելյանի կանգնեցրած հուշարձան խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու նրա անմար հիշատակին։ Սամվել Գաբրիելյան – հոգատար հայրենակցի ու մեծագույն հայրենասերի մասին հիշատակի խոսք ասաց Սլավիկ Առուշանյանը։ Նա հպարտությամբ նշեց, որ մեծ բարերարի տղաները պարտքի մեծ գիտակցումով են շարունակում իրենց սիրելի հոր կիսատ թողած ծրագրերը և հաստատուն են պահում կապը հարազատ քաղաքի՝ Ասկերանի հետ։

Подробнее...
 
ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈ ՊԱՐԳԵՎ
26.01.2016 12:16

   Տասնամյակներ շարունակ մարդկությանը հուզող հարցերից ամենագլխավորն ու մտահոգողը կյանքի տևողության երկարաձգումն է, գուցե նաև անմահության գաղտնիքի բացահայտումը։ Սակայն, ըստ իս, երկարակեցությունը Աստծո պարգև է, որը տրվում է ի վերուստ։  Ու ոչ մի գնով այն չի կարելի ձեռք բերել։ 2016 թվականի տարեմուտն Ասկերան քաղաքի ամենաերկարակյաց բնակչուհի Զմրուխտ տատիկի համար նշանավորվեց նրա ծննդյան 100 ամյակով։ Հոբելյարի պատվին Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցում կազմակերպված միջոցառմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,  Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, պետական պաշտոնյաներ, ասկերանցիներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեց։ Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմմանուել քահանա Վարդանյանն աղոթքներ հղեց երկնային տիրոջը՝ գոհունակության խոսքեր ասելով ու նաև Զմուխտ տատիկի

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
26.01.2016 12:07

   Սիրելի հայրենակիցներ. սրտանց շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անշուշտ, բոլորսՆոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ ենք սպասում: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր ամենանվիրական երազանքները: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:

Տարեմուտի շեմին նաև ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Անցնող տարին, կարող ենք վստահաբար ասել, որ մեր շրջանն ամփոփում է տարբեր ոլորտներում արձանագրված մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով: Անցնող տարում մեր համատեղ ու համակար•ված արդյունավետ •ործունեության շնորհիվ կարողացել ենք ռազմավարական նշանակության մի շարք ծրա•րեր կյանքի կոչել: Դրանում, անշուշտ, մեծ է նաև ձեր դերակատարումը, սիրելի հայրենակիցներ, քանզի այդ ամենը կյանքի է կոչվել ինչպես ձեր վստահության

Подробнее...
 
ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՐԱԽ ՀԱՆԴԵՍ
26.01.2016 12:01

   Դեկտեմբերի 30-ին Ասկերանի քաղաքապետարանն ամանորյա շքեղ հանդես էր կազմակերպել քաղաքի ամենակրտսեր բնակիչների համար։ Մշակույթի տան բակում տեղի ունեցած տոնախմբությանը ներկա էր նաեւ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը։ Զարդարված ու տոնական շքեղ տեսք ստացած տոնածառի շուրջ համախմբված մանուկներին շուտով այցելեց տոնի ամենասպասված հյուրը՝ Ձմեռ պապը։ Նա մանուկներին խինդ ու ծիծաղ պարգևելու հետ մեկտեղ նաև նվերներ բաժանեց՝ փոխարենը փոքրիկները Ձմեռ պապիկին ուրախացրեցին իրենց արտասանություններով ու երգերով։

Անկասկած նոր տարվան բոլորս ենք սպասում՝ մեծ թե փոքր, ու կարողանում ենք մոռանալ բոլոր դժվարությունները եւ հույսով ու խանդավառությամբ տոնել

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ ԵՎՍ ՄԻ ԲԱՐԻ ԳՈՐԾ
26.01.2016 11:46

   Դեկտեմբերի 25-ին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանի նախաձեռնությամբ քաղաքային մշակույթի տանը կազմակերպվեց Ամանորյա միջոցառում: Միջոցառման կազմակերպման համար իրենց աջակցությունն էին ցուցաբերել բարերարներ Կարեն Շահրամանյանը, Սասուն Բարսեղյանը, Արարատ Խաչատրյանը, Սեյրան Հարությունյանը, Սամվել Արզումանյանը, Կարեն Աղաջանյանը, Ասկերանի պատվավոր քաղաքացի, երջանկահիշատակ Սամվել Գաբրիելյանի որդիներ Վարդան և Վահե Գաբրիելյանները: Մարդիկ, ովքեր երբևէ անտարբեր չեն եղել հարազատ շրջանի ու քաղաքի հանդեպ: Նրանց համար բարեգործությունը ոչ մի սահման չունի և չի կարող ունենալ: Կատարել բարին հանուն կարիքավոր մարդու,  հանուն հայրենի հողի ու ջրի,

Подробнее...
 
ԿԱՅԱՑԱՎ ՇՐՋԱՆԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
26.01.2016 11:10

  Դեկտեմբերի 22-ին կայացավ ԼՂՀ Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության երրորդ համաժողովը: Ներկա էին ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, սկզբնական արհկազմակերպությունների նախագահներ: Համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին հաշվետու ժամանակահատվածում կյանքից հեռացած արհմիության անդամների և ԼՂՀ սահմաններում զոհված զինծառայողների հիշատակը:

Հաշվետուª 2011-2015թթ. ժամանակահատվածում կատարած աշխատանքների

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 81 82 83 84 85 86 87 88 89 90 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter