01.09.2016 17:55 |
Մեր շրջանում բարի ավանդույթ է դարձել տոն և հիշարժան օրերին զորամասեր և առաջապահ դիրքեր այցելելը: Եվ ամեն անգամ ավելի մեծ ոգով, սիրով ու ջերմությամբ են կազմակերպվում այդ առաքելությունները: Չէ որ հայրենիքի սահմաններն անառիկ պահող, մեր խաղաղ քունն ապահովող հայ զինվորը պետք է համոզված լինի, որ ինքը մենակ չէ, նա ունի մի հզոր խումբ, ով ամեն մի վայրկյան պատրաստ է հայտնվել սահմանում և թիկունք դառնալ զինվորին:
ԼՂՀ անկախության 25-ամյակի նախօրեին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց առաջապահ դիրքեր: Ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Գեորգի Պետրոսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի |
Подробнее...
|
01.09.2016 17:52 |
Օգոստոսի 30-ին կայացավ Ասկերանի շրջվանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:
Նիստի աշխատանքներին մասնակցում էին §Արցախ ֆրութ¦ ՓԲԸ տնօրեն Արմեն Ծատրյանը, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը հանդես եկավ §Արցախ ֆրութ¦ ՓԲԸ տնօրեն Արմեն Ծատրյանը: Նա տեղեկացրեց, որ անցած տարիների համեմատ, այս տարի ահագին նվաճումներ են արձանագրվել մրգի և բանջարեղենի |
Подробнее...
|
01.09.2016 17:48 |
Օգոստոսի 30-ին կայացավ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն, որի մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, տեսչության պետ Սոս Արզումանյանը, ԿԳ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ:
Մինչ խորհրդակցության աշխատանքներին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների |
Подробнее...
|
26.08.2016 15:02 |
ՀՀ Երկրապահ կամավորականների ավանդական ուխտագնացության ներկայացուցիչները հոբելյանակ 25-րդ անգամ ներկայացան Արցախի ժողովրդին։ Այս տարվա ուխտագնացությունը նվիրվում է Հայկական երկու Հանրապետությունների անկախության 25-ամյա տարելիցին։ Ամենամյա ուխտագնացության նպատակը հայրենասիրության անշեջ կրակ վառելն է երիտասարդ սերունդների սրտերում և այն մշտապես վառ պահելը։ Որպեսզի նրանք միշտ համախմբված լինեն ու միասնաբար տեր կանգնեն մեր անկախ պետականությանն ու հող-հայրենիին։ ԵԿՄ ուխտագնացությունները մեկնարկում են ամեն տարի մարտի 5-իր՝ Արարատի մարզից` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի օրը։ Ամենամյա
|
Подробнее...
|
26.08.2016 14:59 |
Օգոստոսի 23-ին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ընդունել է Ասկերանի ֆուտբոլի հավաքական թիմի անդամներին, ովքեր մանկապատանեկան ֆուտբոլի հանրապետական առաջնությունում բարձր պահելով հարազատ շրջանի անունը և առաջնությանը ցուցադրելով դիտարժան խաղեր՝ գրավել են մրցանակային երկրորդ տեղը։ Սամվել Աղաջանյանը կարևորել է ֆուտբոլ մարզաձևի զարգացումը շրջանում և խոստացել միշտ աջակցել շրջանի հավաքականին։ Քաղաքապետը ֆուտբոլի շրջանի հավաքականին պարգևատրել է պատվոգրով և դրամական պարգևով, իսկ հավաքականի մարզիչ Հայկ Շամիրյանին՝ կատարած բարեխիղճ աշխատանքի և մանկապատանեկան
|
Подробнее...
|
26.08.2016 14:50 |
  Օգոստոսի 12-ին Ասկերանի մշակույթի տանը կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ նվիրված երիտասարդության միջազգային տոն օրվան: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի վարիչ Ռուզաննա Մկրտչյանը, կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, §Ասկերանի շրջանի ուսումնական հաստատությունների տնօրինություն¦ ՊՈԱԿ տնօրեն Կառլեն Մայիլյանը:
Մրցույթին մասնակցում էին Ասկերանի շրջվարչակազմի, ԱսկերանիÂ քաղաքային, Իվանյանի, Խնապատի, Աստղաշենի, Նախիջևանիկի, Այգեստանի, |
Подробнее...
|
26.08.2016 14:46 |
Օգոստոսի 8-ից մայրաքաղաք Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում մեկնարկեց մանկապատանեկան ֆուտբոլի հանրապետական առաջնություն, որին մասնակցում էին Ստեփանակերտի և հանրապետության շրջանների հավաքական թիմերը։ Խաղերն ընթացան երեք փուլով։ Ասկերանի ֆուտբոլի հավաքականը՝ մարզիչ Հայկ Շամիրյանի գլխավորությամբ, ամենայն լրջությամբ էին նախապատրաստվել հանրապետական մրցույթին՝ եզրափակչում հայտնվելու և շրջանի անունը բարձր պահելու աննկուն ոգով։ Դա է թերևս վկայում այն, որ թիմն առաջին մրցափուլում գլխավորում էր իր խմբի աղյուսակը՝ և առավելագույն 7 միավորով (9 հնարավորից) ապահովեց իր հաստատուն տեղը
|
Подробнее...
|
28.07.2016 17:54 |
Հուլիսի 27-ին Արցախի Նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ասկերանի շրջան։ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուղեկցությամբ Նախագահն այցելել է Ակնա թաղամաս, ծանոթացել այդ տարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվող մենատնտեսների կատարած աշխատանքներին։ Բակո Սահակյանը նաև որոշ ցուցումներ է տվել հողագործողներին, հորդորել նրանց օգտվել պետության կողմից ցուցաբերվող աջակցությունից, որոնք ուղղված են վերջիններիս օգնության ձեռք մեկնելուն և բարձր բերքատվություն ապահովելուն։
Այնուհետև, պատմական Տիգրանակերտի ամրոցում տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Նախագահի, վարչապետի |
Подробнее...
|
28.07.2016 16:18 |
§Բերդ¦ թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանի հարցազրույցը ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանի հետ
Հիրավի, Աղդամն Արցախի դեմ հակառակորդի ռազմական գլխավոր ու ամենավտանգավոր պլացդարմն էր, որտեղից մշտական սպառնալիքի տակ էին պահվում ԼՂՀ-ի արևելյան եզրերը, սահմանամերձ բնակավայրերը, այդ թվում՝ Ասկերանը, ինչպես նաև մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ադրբեջանցի ռազմավարներն Աղդամի ուղղությունը համարել են Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը։ Եվ պատահական չէ, որ Արցախի դեմ առաջին բացահայտ ագրեսիվ գործողությունը 1988թ. փետրվարի 22-ին ձեռնարկվել է հենց Աղդամից՝ Ասկերանի վրա բազմահազարանոց |
Подробнее...
|
25.07.2016 15:18 |
Սկսած 2009 թվականից ՀՅԴ Ամերիկայի արևմտյան ափի երիտասարդական եւ ուսանողական միություններից տասնյակ երիտասարդներ պատանեկան ճամբարներ կազմակերպելու նպատակով այցելում են Արցախ եւ տարբեր բնակավայրերում երեխաների համար երկշաբաթյա անվճար հանգիստ կազմակերպում: Արցախում այս ամառ ևս կյանքի կոչվեցին պատանեկան ամառային ճամբարներ, որին մասնակցելու հնարավորություն կունենան Արցախցի մոտ 1000 պատանիներ: Այդ ճամբարներն արդեն ավանդույթ են դարձել և բազմաթիվ պատանիներ ամեն ամառ անհամբեր սպասում են իրենց բարերարներին, ովքեր պատանիների շրջանում ամառային հանգստը բազմաբովանդակ կազմակերպելով՝ մատաղ սերնդին
|
Подробнее...
|
18.07.2016 16:51 |
Ապրիլյան պատերազմից հետո այսօր Ասկերանում արդեն երրորդ զորակոչն էր։ Տասնյակ ծնողներ հավաքվել էին քաղաքի զինվորական կոմիսարիատի բակում՝ իրենց զավակներին հայրենիքի պաշտպանության վեհ գործին ճանապարհելու։ Չնայած վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք անհանգստություն են պատճառում բոլորս՝ հավաքվածների մոտ պահպանվում էր հանգստությունն ու այն մեծ համոզմունքը, որ ամեն մի արցախցի երիտասարդ պարտավոր է անցնել ժամկետային զինծառայություն և հպարտանալ Հայրենիքին
|
Подробнее...
|
18.07.2016 16:26 |
Հուլիսի 16-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը գործնական այցով Ասկերանում էր։ Պատվիրակությունը գլխավորում էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը։ Նշեմ, որ 2014 թվականի հուլիսի 11-ին Ասկերանի շրջանի և կենտրոն վարչական շրջանի միջև փոխհամագործակցության հուշագիր էր ստորագրվել, որը Կենտրոն վարչական շրջանի և Ասկերանի շրջանի միջև կրթության, մշակույթի, սպորտի, տուրիզմի, հանգստի կազմակերպման և կենսագործունեության մյուս բնագավառներում փորձի փոխանակմանն ու փոխօգնությանն էր ուղղված, և կոնկրետ հանձնարականներ էին տրվել
|
Подробнее...
|
|
|