03.11.2016 23:11 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Նույն օրը նախագահի ստորագրած մեկ այլ հրամանագրով ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիտալի Բալասանյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։
Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի քաղաքական գործունեությունը սկսվում է դեռևս 1991թ., երբ նա ընտրվում է ԼՂՀ առաջին գումարման |
Подробнее...
|
03.11.2016 22:54 |
Հոկտեմբերի 27-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում մեկնարկեց ՙՄեղու 2016. Հայերենը բոլորի համար՚ մրցույթը։ Այս տարի մրցույթն անցկացվեց արդեն երրորդ անգամ։ Մրցույթին մասնակցում էր 57 աշակերտ՝ Ասկերանի, Խնապատի և Խրամորթի միջնակարգ դպրոցներից։ Իսկ ընդհանուր առմամբ այս տարի մրցույթին մասնակցող՝ Հայաստանի և Արցախի դպրոցների թիվը հասնում է 1273-ի։ Մեղու տրամաբանական և հետաքրքրաշարժ մրցույթը ծնունդ է առել 2014 թվականին Հայաստանում՝ ՙԱյբ՚ հիմնադրամի նախաձեռնությամբ։ Կազմակերպիչները նման մրցույթի կազմակերպմամբ նպատակ են հետապնդում հանրակրթական դպրոցների աշակերտների մոտ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել |
Подробнее...
|
14.10.2016 10:47 |
Հոկտեմբերի առաջին տասնօրյակը մեր օրացույցում տոնառատ է։ Այն եզրափակվեց գյուղատնտեսի մասնագիտական տոնով, որը մեծ հանդիսավորությամբ ու շուքով նշվում է մեր հանրապետությունում վերջին մի քանի տարիներին։ Հոկտեմբերի 9-ին մարդաշատ էր մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր հրապարակը։ Չնայած հրապարակի մեծությանը, այնտեղ մեծ դժվարությամբ տեղավորվեցին բոլոր այն բերք ու բարիքները, որոնք վաճառքի էին հանել Արցախի հանրապետության շրջաններն ու այստեղ գործող գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող բազմաթիվ ընկերությունները։ Ամենուրեք բերք ու բարիքով լեցուն սեղաններ էին։ Աչք էին շոյում հյութեղ ու ղարաբաղյան հողի քաղցրությունից հասունացած արևահամ միրգն ու բանջարեղենը։ Յուրաքանչյուր շրջան ներկայացել էր իրեն հատկացված տաղավարներով, ամեն մեկը յուրովի զարդարված, կարծես թե ներքուստ |
Подробнее...
|
14.10.2016 10:39 |
Ասկերանի շրջանի Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցը երկար տարիների հարուստ պատմություն ունի։ Դպրոցի բարի համբավը տարածված է ոչ միայն մեր շրջանում այլև ամբողջ հանրապետությունում։ Եվ այդ ամենը շնորհիվ նրա բազմավաստակ ու իրենց գործին գիտակ ուսուցիչների ու շնորհաշատ ու ուսման ծարավ աշակերտների։ Այսօր դպրոցի բազմաթիվ շրջանավարտներ ուսում են ստանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ բարձր պահելով հարազատ կրթօջախի անունն ու պատիվը։ Իսկ Թամար Պետրոսյանը, գերազանց գնահատականներով սովորելով ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնի 4-րդ կուրսում, ստանում է նախագահական կրթաթոշակ։
Ուսուցչուհի Ադելա Մնացականյանն արդեն 33 տարի է, ինչ դասավանդում է հարազատ կրթօջախում, որից 30-ը տարրական դասարաններում։ Ինչպես բազմավաստակ մանկավարժն է ասում, իր կյանքն առանց դպրոցի ու սիրասուն բալիկների չի պատկերացնում։ Երեխաների մասին խոսելիս ուսուցչուհին խանդավառվում է, ու լուսաշող ժպիտով պարուրվում։ Անկարելի էր չնկատել տիկին Մնացականյանի անթաքույց սերն իրեն դասավանդած ուսուցիչների մասին խոսելիս։ Իսկ առաջին ուսուցչուհուն անչափ սիրելուց էլ ծնվել է ուսուցչուհի դառնալու երազանքը։ Անկասկած դասվար Մնացականյանն |
Подробнее...
|
07.10.2016 16:44 |
  Գիրքն ու գրադարանը եղել են հայ ժողովրդի պահպանման գրավականը, իսկ գրադարանավարի օր ունենալը վաղուց պահանջմունք էր հայերիս համար: Այսօր մեր գրադարաններում աշխատում են ինքնանվեր և բանիմաց մասնագետներ, ովքեր իրենց հոգատար և բարյացակամ վերաբերմունքով կարողանում են գրավել ընթերցասեր հասարակության ուշադրությունը, արժանանալ փոխադարձ հարգանքի:
Հիրավի, մեզանից յուրաքանչյուրը հասկանում է գրքիÂ զորությունը և գնահատում այն, իսկ գրադարանավարի անխոնջ աշխատանքի հանդեպ տածում ենք |
Подробнее...
|
07.10.2016 16:42 |
Հոկտեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղում տեղի ունեցավ խմելու ջրի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, շրջանի ուժային կառույցների ղեկավարներ, ծաղկաշատցիներ, հյուրեր։ Ծաղկաշատում խմելու ջրի հիմնախնդիր վաղուց կար, որին բազմիցս էին անդրադարձել համայնքի և շրջանի ղեկավարությունն ու Արցախի կառավարությունը։ Եվ ահա Արցախում SPFA ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործերի համակարգող Ժակ Մաթոսյանի աջակցությամբ և §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադամի ֆինանսավորմամբ Արցախյան գյուղերից մեկում ևս լուծվեց խմելու ջրի անչափ հրատապ ու կարևոր հարցը։ §Սեդրիկ Մարտեն¦ հիմնադրամը ստեղծվել է ի հիշատակ Ժակ և Դանիել Մարտենների որդու՝ Սեդրիկի։ Հիմանդրամն ունի |
Подробнее...
|
07.10.2016 16:37 |
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Իվանյանի և Ասկերանի համայնքներում՝ մասնակցելով նորակառույց ջերմոցների բացման արարողությանը և խորհրդակցություն ունենալով շրջանի համայնքապետների ու խոշոր ֆերմերների հետ:
Ա. Հարությունյանը, Իվանյան համայնքում մասնակցելով §Արտ-Ռիտ¦ ՍՊ ընկերության կողմից հիմնադրած նորակառույց ջերմոցների բացման արարողությանը, կարևորել է ջերմոցային տնտեսությունների դերը հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում և ընդգծել, որհատկապես խրախուսելի է, որ ընկերության կողմից մեծ ուշադրություն է |
Подробнее...
|
07.10.2016 16:29 |
Ինչպիսի երջանկություն մեզ համար, որ այսօր շրջապատված ենք այնպիսի տղաներով, ովքեր շարունակում են պատվով կրել հայրենիքի իրական զինվորի կոչումը, որը վաստակել են իրենց անբասիր կենսագրությամբ ու անցած մարտական ուղով: Արցախյան պատերազմի այդ հերոս տղաներն այսօր կենդանի լեգենդներ են մատաղ և երիտասարդ սերունդների համար: Նրանց նմանվել, նրանցից սովորել և իրական պատմությունն իմանալ է ուզում ներկա սերունդը:
Վերջերս Ասկերանի §Տանկ¦ հուշահամալիրում կազմակերպվեց մի յուրօրինակ հայրենասիրական դաս-միջոցառում Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների և Արցախյան ազատամարտի վետերան Աշոտ Սարգսյանի մասնակցությամբ: Դպրոցականները |
Подробнее...
|
26.09.2016 11:23 |
Սեպտեմբերի 22-ին և 23-ին Ասկերանի շրջանի Ասկերանի, Խրամորթի և Խնապատի համայնքներում անցկացվեց ՔՊ հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որի թեման էր շրջանի ՔՊ ղեկավար կազմի և բնակչության գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման և հակառակորդի հարձակման ժամանակ ու հարձակման հետևանքների վերացման ընթացքում:
Ուսումնավարժությանն ընդգրկված էին Ասկերանի շրջանի ՔՊ ղեկավար կազմը, ԱԻ բաժինը, տարահանման հանձնաժողովը, ՔՊ ծառայությունները, շրջանի Ասկերանի, Խրամորթի, Խնապատի |
Подробнее...
|
24.09.2016 13:03 |
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ կայացած զորահանդեսի ժամանակ §Искандер¦ օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի ցուցադրությունը որոշակի անհանգստություն է առաջացրել Հայաստանի հարեւան երկրներում: Դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին, որտեղ գոնե արտաքուստ փորձում են ցույց չտալ իրենց խուճապը: Եթե պաշտոնական Բաքուն դեռ լռում է եւ վերջինիս խուճապը մատնում է ռազմական գերատեսչության պաշտոնյաների ու պաշտոնական քարոզչամեքենայի պահվածքը, որոշ ռազմական փորձագետներ չեն խորշում բացեիբաց արտահայտել այն: Օրինակ, ադրբեջանցի ռազմական փորձագետ Թելման Աբիլովը հայտարարել է, թե §Искандер¦-ների |
Подробнее...
|
24.09.2016 12:42 |
- Պարոն Աղաբաբյան, հետևում մնաց 2015-16 ուսումնական տարին, ինչպիսին է այն շրջանի հանրակրթական դպրոցների համար։
-2015-2016 ուսումնական տարում ունեցել ենք ինչպես հաջողություններ, ձեռքբերումներ, այնպես էլ թերացումներ ու բացթողումներ:
Ցանկանում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել կատարածը, կանգ առնելով վրիպումների ու թերությունների, դրանց վերացման ուղղությունների նախանշման վրա:
Ընթացիկ ուսումնական տարում շրջանում գործել է 32 հանրակրթական դպրոց, որից 24- ը՝ միջնակարգ, 8-ը՝ հիմնական:
2015-2016 ուս. տարում հանրակրթական դպրոցներ է հաճախել 2339 աշակերտ, որը 52-ով ավելի է անցած ուսումնական տարուց: ԼՂՀ ԿԳՍ նախարարության ԿՊՏ-ի կողմից համընդհանուր ստուգվել է շրջանի |
Подробнее...
|
24.09.2016 12:38 |
  Գիտեք, ինչքան երջանիկ է այն մարդը, ով իր հարազատ բնօրրանում վայելում է բոլորի սերն ու հարգանքը, սիրված է թե’ մեծի և թե’ փոքրի կողմից: Նշանակում է, նա ճիշտ է ապրել, նա կարողացել է շահել իր ժողովրդի համակրանքը և արժանանալ նրա գնահատանքին:
Սեպտեմբերի 10-ին վերստին Ն. Սզնեք գյուղում ենք և մասնակցում ենք գեղեցիկ ու իմաստալից մի միջոցառման: Այս անգամ սզնեքցինեը հավաքվել էին մեծարելու մի մարդու, ով այս վերջին տարիներին դարձել էր գյուղի նվիրյալը, բոլորի սիրելին: Նրա բազում բարեգործություններին ծանոթ են ինչպես գյուղում, այնպես էլ ողջ շրջանում: Վալերի Անդրեի Ասծատրյանը |
Подробнее...
|
|
|