ԿՆՈՋԻՑ Է ՃԱՌԱԳՈՒՄ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՆՈՒՐԲ ԼՈՒՅՍԸ
14.03.2017 13:27

§Բերդ¦ թերթի պատասխանատու քարտուղար ԱՆԱՀԻՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցը վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ ՌՈՒԶԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ

-Տիկին Մկրտչյան, նախ շնորհավորում ենք Ձեզ կանանց միամսյակի կապակցությամբ և մաղթում ամենալավն ու բարին։ Ցանկանում ենք նաև  քնքշության, նրբության ու հանդուրժողության թագավորությունն ուղեկից լինի ողջ կյանքի ընթացքում։ Ո՞րն է մշակույթի բաժնի առաքելությունը։

- Շնորհակալություն, Ձեզ նույնպես շնորհավորում եմ։ Հայ ժողովրդի մշակութային արժեքների պահպանման, զարգացման և տարածման գործում իր նշանակալի դերն ունի նաև մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը։ Բաժինը նպատակ է հետապնդում աշխուժացնել շրջանի մշակութային կյանքը, վերականգնել հայ ժողովրդի ազգային ավանդույթները, սովորույթները, մատաղ սերնդի շրջանում ուժեղացնել

Подробнее...
 
ԼԻՆԵՆՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՍԻՐՈՎ ՈՂՈՂՎԱԾ, ՕԳՏԱԿԱՐ ՈՒ ՀԱՃԵԼԻ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԻՆ
14.03.2017 13:24

  Կի՜ն…Այս մի հատիկ բառի մեջ այնքա՜ն իմաստներ են ներառված, այնքա՜ն  հույզեր ու առեղծվածներ, այնքա՜ն մեղմ մտքեր ու երազանքներ… Յուրաքանչյուր կնոջ մեջ կարելի է տեսնել առանձահատուկ քնքշանք, նրբություն և գեղեցկություն…

Գեղեցիկի, սիրված լինելու, հրաշքի սպասման, հաճելի խոսքեր լսելու խորհուրդ ունի կանանց նվիրված միամսյակը, որը նաև բնության զարթոնքի ազդարարում է: Ասում են, կինն ու գարունը չեն տարբերվում միմյանցից: Քանզի, գարունը հենց կինն է՝ միշտ ծաղկող, փթթուն, իսկ կինն իր էությամբ գարուն է որ կա՝ հանելուկներով ու անակնկալներով լի:

Գարնանային գեղեցիկ ու ավանդական այս տոնի առթիվ է իմ հարցազրույցը ՀԱԸ Ասկերանի գրասենյակի տնօրեն Անահիտ Դանիելյանի հետ:

-Տիկին Դանիելյան, շնորհավորելով  հրաշալի այս տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ միշտ լինեք գեղեցիկ ու հմայիչ: Ձեր կարծիքով ինչպիսին պետք է լինի այսօրվա տնօրենը և ինչպիսի աշխատանքներ է ծավալում գրասենյակը:

-Ասեմ, որ տնօրեն լինելն ինքնին ենթադրում է անսահման պատասխանատվություն՝ նախ ինքդ քո նկատմամբ, այնուհետև՝ դիմացինի: Տնօրենն ամենից առաջ պետք է օժտված լինի անաչառությամբ, կազմակերպվածությամբ: 2000 թվականից մինչ այսօր աշխատում եմ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության  

Подробнее...
 
ԱՆՑԿԱՑՎԵՑ §ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ¦ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ
02.03.2017 18:59

 Մարտի 2-ին Ասկերանի մշակույթի տանը տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ՝ §Իմ ընտանիքը¦ խորագրով։ Այն կազմակերպել էր Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը։ Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, դպրոցի տնօրեն Մարելլա Ավանեսյանը, ուսուցիչներ, աշակերտներ,

Подробнее...
 
ԿԱՅԱՑԱՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
02.03.2017 18:55

  Փետրվարի 23-27-ը մայրաքաղաք Ստեփանակերտում անցկացվել է ԼՂՀ շախմատի առաջնությունը  տարբեր տարիքային խմբերի պատանիների և աղջիկների միջև:

Մեր շրջանը ներկայացրած շախմատիստներից  աղջիկների մրցապայքարում իր տարիքային խմբում հաջող հանդես եկավ նորագյուղցի Մարտա Հակոբյանը: Նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Հաջող ելույթ ունեցավ նաև այգեստանցի

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՇՎԵՏՈՒ ԺՈՂՈՎԸ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԵՐ
01.03.2017 17:26

  Մարտի 1-ին տեղի ունեցավ Ասկերանի համայնքի ղեկավարի հաշվետու ժողովը: Ներկա էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, ասկերանցիներ:

Հասարակության ներկայացուցիչները հավաքվել էին ոչ միայն լսելու  համայնքի ղեկավարի հաշվետվությունը և գնահատական տալու, այլև երևան հանելու այն թերություններն ու բացերը, որոնք տեղ էին գտել

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
01.03.2017 11:09

  Փետրվարի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի հերթական նիստը։ Այն վարում էր վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին շրջանի վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ։

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին

Подробнее...
 
ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱՆ
27.02.2017 17:29

  Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որի կապակցությամբ շրջանի հանրակրթական դպրոցներում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Փետրվարի 25-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը դպրոցի 6-7-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ կազմակերպեց Մայրենիի օրվան նվիրված  միջոցառում-ինտելեկտուալ խաղ։ Միջոցառմանը ներկա էին

Подробнее...
 
ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ
27.02.2017 17:19

 Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց 2016-17 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանային փուլը։ Օլիմպիադան անցկացվեց 13 ուսումնական առարկաներից՝ շրջանի հանրակրթական դպրոցների 374 աշակերտների մասնակցությամբ։

Ինչպես տեղեկացանք Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանից օլիմպիադայի 2-րդ փուլի առաջադրանքները, բացի

Подробнее...
 
25 ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐՆ ԱԶԱՏԱԳՐՎԵՑ ԹՇՆԱՄՈՒ ՈՐՋԻ ՎԵՐԱԾՎԱԾ ԽՈՋԱԼՈՒՆ
26.02.2017 23:18

  25 տարվա հեռավորությունից նայելով դժվար է պատկերցնել, թե ինչ տեղի կունենար, եթե չազատագրվեր Խոջալուն։  Թվում է պատահակա՞ն կամ ակամայի՞ց էին տեղակայված և հայկական բնակավայրերի շրջակայքում օրեցօր ծաղկում ու բարգավաճում ադրբեջանական գյուղերը, իսկ հայկական բնակավայրերում բնավորվում ադրբեջանցիները։ Այժմ է բոլորիս համար հստակ ու պատկերացնելի ադրբեջանական ազգայնամոլների հեռահար նպատակաները, երբ հաշված ամիսների

Подробнее...
 
ԱՅՍՕՐ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
25.02.2017 14:56

   Անդրանիկ Թորոսի Օզանյան, ծնվել է 1865 թ.՝ Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում։ 1892 թ-ին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որից հեռացել 1917 թ-ին։ Տեղի Մուշեղյան վարժարանն ավարտելուց 1 տարի անց բանտարկվում է՝ հայ բնակչությանը ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ իրականացնելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում է Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք

Подробнее...
 
ԱՐՑԱԽԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
25.02.2017 12:23

  Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակը վերահսկելի է: Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը, սակայն արտառոց բան այս պահին չկա:

Այս մասին ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

§Հակառակորդը երկու ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, սակայն սա անսպասելի և տարօրինակ զարգացում չէ: Սա այն է, ինչ մենք սպասում ենք ամեն օր: Մենք գործ ունենք

Подробнее...
 
ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ Է ՊԱՇՏՊԱՆՎՈՂ ԿՈՂՄԸ ԶՈՀԵՐ ԹՈՂՆԵԼ ՉԵԶՈՔ ԳՈՏՈՒՄ. ՊԲ-Ն ՀԵՐՔՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
25.02.2017 12:05

   Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունը շփման գծում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իրականության հետ որևէ աղերս չունի:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ ասվում է. §Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 71 72 73 74 75 76 77 78 79 80 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter