ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 55 ՏԱՐԵԿԱՆ
24.06.2016 14:19

   Հունիսի 20-ին Ասկերանի Ն զորամասում բանակ-դպրոց-հասարակություն կապի շրջանակներում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ՝ նվիրված §Մարտական խաչ¦ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, ազատամարտի նահատակ Գրիգորի Մովսեսի Հայրիյանի 55-ամյա տարելիցին։ Միջոցառմանը ներկա էին զորամասի բարձրաստիճան սպաներ, ԼՂՀ ԱԻՎ պետ Արտուր Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Արթուր Մելքումյանը, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, Արցախյան շարժման ակտիվիստ Սլավիկ Առուշանյանը, զոհված ազատամարտիկի հարազատները, զինվորներ, հյուրեր։ Ներկաները ծաղիկներ դրեցին Ասկերանի շրջանի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով հանուն ազգի

Подробнее...
 
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ...
24.06.2016 14:10

   Հունիսի 12-ը արցախյան ազատամարտի տարեգրության մեջ սևով է գրված, իսկ ասկերանցիների համար այն բազում քաջորդիների անմար հիշատակի խնկարկման ու խոնարհումի օր է, որն արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ անխախատ է պահվում։

1992 և 1993 թվականների այդ օրը զոհվեցին Հայաստանի ազգային և Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, վաշտի հրամանատար Յուրի Պողոսյանը և Արցախյան ազատամարտի նվիրյալ հրամանատար, Հայաստանի ազգային և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանը։ Այո՛, անդառնալի կառուստներ շատ ունեցանք այդ օրերին։

Հունիսի 12-ի վաղ առավոտյան Ասկերանի ԱԱՄ տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանի գլխավորությամբ արցախյան ազատամարտի մի խումբ վետերաններ հարգանքի

Подробнее...
 
ՀՈՒՇ-ՑԵՐԵԿՈՒՅԹ ՍԱՐՈՒՇԵՆՈՒՄ
24.06.2016 12:42

  Հայրենասիրության միևնույն աղբյուրից սնված հայ քաջարի մարտիկներն ազատագրեցին Արցախը` իրենք մնալով հավերժության գրկում: Նրանցից ամեն մեկը մի կենդանի լեգենդ է, առասպել, արիության մարմնացում ու հայ զինվորի իսկական տիպար:

Այդ լեգենդներից մեկն էլ Արցախյան ազատամարտի նահատակ, §Մարտական խաչ¦  2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Վարդան Բորիսի Իսրայելյանն էր, ում ծննդյան 45-ամյակին էր նվիրված հուշ-ցերեկույթը, որը հունիսի 10-ին կազմակերպվեց Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ասկերանի Ն զորամասի ԱՀՏԱԳ տեղակալ Արա Քամալյանը, ԱԱՄ-ի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը, հերոսի մարտական ընկերներ, զինծառայողներ, հարազատներ, համագյուղացիներ:

Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Սարուշենի զոհված ազատամարտիկների

Подробнее...
 
ՆԱ ԿԴԱՌՆԱՐ 50 ՏԱՐԵԿԱՆ
24.06.2016 12:12

   Արցախյան պատերազմը պայթեց, ինչպես բոթաբեր կայծակը վճիտ երկնքում` անպատեհ, դաժան ու չարաղետ: Ու ռազմի դաշտում ծնվեցին բոլոր ժամանակների դյուցազունները, և հաղթանակի աստվածուհին իր դափնիները նվիրեց հայ ազգին, քանզի նա իր լինելիության ու ոտնահարված իրավունքների պաշտպանության համար էր զենք վերցրել: Եկել էր պահը, պիտի ժայթքեր հայի ոգին: Եվ պոռթկումը պիտի կերպարանք առներ ազգընտիր տղաների հառնումով` ընդդեմ նենգ ոսոխի, որը կրկին տենչում էր իր ծարավը հագեցնել նոր եղեռնով: Հիրավի, այդպես էլ կլիներ, եթե հայը ոտքի չկանգներ և չբռունցքվեր…

Ալեքսանդր Հայկի Շամիրյան: Ծնվել է 1966 թվականի հունիսի 9-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի դպրոցում, այնուհետև զորակոչվել խորհրդային բանակի շարքերը` ծառայելով Արխանգելսկ քաղաքում տեղակայված զորամասերից մեկում: Զորացրվել է 1986 թվականին և ընդունվել Կինեշմա քաղաքի տնտեսագիտական տեխնիկումի ֆինանսների բաժինը: Ավարտելով այն` որպես տեսուչ

Подробнее...
 
ՀԱՅՐԵՆԱՆՎԵՐ ԳՈՐԾԵՐՈՎ ՇԵՆԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ
03.06.2016 14:13

  Հիրավի, շատերն են պատանեկության տարիներին երազանքներ փայփայել։ Եվ քչերին է հաջողվել հաստատակամություն դրսևորել, երբեք չնահանջել ընտրած ուղուց։

Գեորգի Միսակի Օհանյանը երջանկ մարդ է, քանզի նա կյանքում գտել է իր ճանապարհը և ընտրել ճիշտ ուղին։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նրան Աստված է օգնում, օգնում է նրա՝ մարդկային վեհագույն հատկանիշների և կատարած անհամար բարեգործության համար։ Սակայն միայն Աստծո օգնությամբ դժվար թե պատանեկության երազանքները հնարավոր լինի իրականություն դարձնել։ Այո՛, Աստված ամենազոր է, սակայն նա չի կարող հաջողություններ պարգևել նույնիսկ ամենաարժանի քրիստոնյային, եթե վերջինիս ցանկությունները չեն բխում քրտնաջան

Подробнее...
 
ԽԱՂԱՂ ԵՎ ԱՆԱՄՊ ԵՐԿԻՆՔ ՁԵՁ
03.06.2016 14:08

  Արվեստի և մշակույթի յուրահատուկ այս դարբնոցում` Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, օրեցօր ավելի ու ավելի է աշխուժանում ստեղծագործական կյանքը: Այստեղ աշխատանքի ուղին հստակ մեկն է. ամեն ինչից գերադասել ազգային արժեքները`երեխաների մեջ սերմանելով սեր ազգային մշակույթի, գեղեցիկի և ստեղծագործելու հանդեպ:

Ամեն տարի կենտրոնը հանդես է գալիս հաշվետու հանդեսներով, այս տարի այն համընկավ երեխաների համար շատ սպասված ու սիրված տոնի հետ:

Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը Ասկերանի ՄՊՍԿ-ն

Подробнее...
 
ՇԵՆԱՑՆԵՆՔ ԱՐՑԱԽԸ ՄԻԱՀԱՄՈՒՌ ՈՒԺԵՐՈՎ
02.06.2016 10:48

  Մայիսի 30-ին Ասկերանի շրջանի Իվանյանի համայնքում տեղի ունեցավ մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողություն։ Մանկապարտեզը կառուցվել է §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի Տորոնտոյի տեղական հանձնախմբի և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, Տորոնտոյի տեղական հանձնախմբի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը,  §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի նախագահ Արա Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, բարերարներ, կառավարության անդամներ, հյուրեր, իվանյանցիներ։ Իվանյացիները համայնքի նորընծա բարեկամներին դիմավորեցին ավանդական աղ ու հացով։ Արցախում արդեն ավանդույթ է դարձել բոլոր միջոցառումները

Подробнее...
 
ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋՆԵՐՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
02.06.2016 10:27

   Մայիսի 27-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց §Վերջին զանգի¦ միջոցառում: Վերջին զանգ, որը նման չէր մնացած միջոցառումներին: Ապրիլյան քառօրյա պատերազմը հարցական դարձրեց. կլինի վերջին զանգ, թե ոչ…

Անշուշտ, այն եղավ, սակայն համեստ ու տարբերվող իր  հանդիսավորությամբ, քանի որ այն համընկավ հայ ժողովրդի համար կյանքի և մահու պայքարի, մեր լինելիության, մեր սերնդի փայլուն սխրանքների ու հայրենասիրության դրսևորումների հետ: Այն կայացավ մեր քաջ զինվորի արիության ու ոգու և հայ ժողովրդի

Подробнее...
 
ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
02.06.2016 10:25

Հիրավի, առանց արվեստի կյանքն այսօր լրիվ այլ երանգներ կունենար: Արվեստը մեզ կատարյալի ձգտելու ուժ, հույս և սեր է հաղորդում, նրա միջոցով մենք դառնում ենք անկեղծ և բարի, երազող և լավատես: Հենց արվեստի միջոցով ենք գտնում ինքներս մեզ ու ջերմությամբ լցվում դիմացինի հանդեպ:

Մայիսի 25-ին Ասկերանի արվեստի դպրոցում կայացավ 2015-2016թթ. ուսումնական տարվա հաշվետու համերգը, որը դպրոցի կոլեկտիվը սիրով նվիրեց Արցախի հաղթանակած ժողովրդին ու հայոց սահմաններն անսասան պահող քաջ տղաներին: Հայ ժողովուրդը վերստին ապացուցեց, որ միասնական է ու խիզախ և ինքն է այս հողի տերն ու տնօրինողը: Մեր անկոտրուն տղաների շնորհիվ այսօր Արցախում շարունակվում է կյանքը հոսել բնականոն հունով: Յուրաքանչյուրը նվիրումով է կատարում

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈ’Ր ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆԴ, ՀԱՅ ՄԱՆՈՒ°Կ…
02.06.2016 10:10

Հավերժության մեր ճամփան

Այբուբենն է Մեսրոպյան.

Ուժ է տալիս մեր բազկին,

Միասնություն`մեր ազգին…

Մայիսի 19-ին և 21-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում առաջին §Ա¦ և §Բ¦ դասարանների 49 աշակերտներ հրաժեշտ տվեցին այբբենարանին: Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ:

Փոքրիկներն անչափ ոգևորված էին, իսկ նրանց ծնողները`ոչ պակաս հուզված: Երեխաների հագուկապն այնքա~ն անթերի էր և այնքա~ն կոկիկ: Դահլիճը զարդարված էր սպիտակ, կապույտ և կարմիր փուչիկներով, գարնանային բուրումնավետ ծաղիկներով,

Подробнее...
 
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏՔ. ՍԱ Է ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ
13.05.2016 21:18

   Նաիրա Գրիգորիի Գրիգորյան, կին - ազատամարտիկ, ով անցնելով արցախյան ազատամարտի բոլոր փորձություններով, այսօր ղեկավարում է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության Իջևանի կառույցը։ Բնավորությամբ քչախոս է, նրա փոխարեն խոսում են նրա կատարած վեհ ու ազգապահպան գործերը։ Արցախյան ազատամարտի տարիներին  Նաիրան օգնում էր տղաներին, ինչով կարողանում էր, նաև՝ զենքը ձեռքին կռվում։ Ամուսինը՝ Աշոտ Քոչարյանը §Հաղարծին¦ ջոկատի հրամանատարն էր, ազատամարտի հուսալի հենասյուներից մեկը։ Մարտական գործողություներից մեկի ժամանակ ծանր վիրավորվել էր։ Այժմ հաշմանդամ է։ Նման տղաների անձնվիրաբար ծառայությամբ  ու նվիրվածությամբ է նաև հետզհետե մոտեցվել այդքան

Подробнее...
 
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲՈԼՈՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ
13.05.2016 21:10

   Հարգելի հայրենակիցներ. Մայիսի 9-ը արցախցիներիս համար յուրահատուկ տոն է։ 1945 թվականի մայիսի 9-ին Ռայխստագում հաղթանակի դրոշը ծածանող և քոչարի պարող հայկական դիվիզիայի զինվորները դժվար թե պատկերացնեին, որ 47 տարի անց՝ 1992 թվականի նույն օրը ողջ հայության հզոր կամքով ու միասնականությամբ կազատագրվի հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին, իսկ հայկական երկրորդ պետությունը կունենա կազմավորված բանակ։ Բանակ, որը ծնվեց ժամանակի հրամայականով և պատվով դիմագրավելով ժամանակի մարտահրավերներին՝ դարձավ հայրենի եզերքն անսասան պահողն ու մեր անվտանգության երաշխավորը։ Դրանում մենք կրկին անգամ համոզվեցինք

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 71 72 73 74 75 76 77 78 79 80 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter