30.12.2016 17:59 |
Դեկտեմբերի 30-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը (բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ազատամարտիկներ) շրջանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանի և արհմիությունների նախագահ Գայանե Գաբրիելյանի մասնակցությամբ այցելեցին սահմանապահ դիրքեր։ Նման այցելությունները պարբերաբար են կատարվում շրջանում։ Այս այցելությունը խորհրդանշական է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին։ Քանզի յուրաքանչյուրս մեծ պարտք ունենք սահմանապահ զինվորի հանդեպ, ովքեր բազմաթիվ կիլոմետրեր |
Подробнее...
|
30.12.2016 17:54 |
Դեկտեմբերի 29-ին Ասկերանի քաղաքապետարանը համայնքի ամենակրտսեր բնակիչների համար ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպել։ Քաղաքի նորակառույց պուրակը բազմամարդ էր, իսկ փոքրիկները հիացած թռչկոտում էին տոնական շքեղ տեսք ստացած տոնածառի շուրջը։
Միջոցառմանը ներկա էր հիմնարկ-ձեռնարկությունների, վարչակազմի աշխատակազմի բաժինների ղեկավարներ՝ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ասկերանցիներ։
Ասկերանցիներին ողջունեց ու տոնական հրաշալի տրամադրություն մաղթեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Գայանե Հայրիյանը։ Նա բոլորի |
Подробнее...
|
30.12.2016 17:52 |
Կյանքը գեղեցիկ և երջանիկ է դառնում, երբ քո շրջապատում տեսնում ես բարի և սրտացավ մարդկանց: Չէ որ լավ գործ կատարելով` դու երջանկացնում ես ինչպես դիմացինիդ, այնպես էլ ինքդ քեզ: Հիրավի, ճիշտ է ասված, որ մարդը պետք է սիրի մարդկանց և մտածի կատարել միմիայն բարի գործեր, քանզի բարությունը մեր կյանքի հավիտենական, վսեմ նպատակն է:
Գործարար Կարեն Ենոշի Աղաջանյանին ճանաչում են մեր շրջանում և շրջանից դուրս: 1998 թվականին, երբ նա տակավին երիտասարդ էր, սկսեց զբաղվել գործարարությամբ: Բանիմաց, նպատակասլաց և սկզբունքային երիտասարդին կարճ ժամանակահատվածում հաջողվեց հասնել իր նպատակներին: Միաժամանակ նա ստեղծեց իր գեղեցիկ ընտանիքը և իր նիստուկացով ու վարքագծով լրացրեց մեր հայկական հիանալի օջախների շարքը: Այսօր Կարեն Աղաջանյանն արդեն երեք թոռնիկների պապիկ և ամեն ինչի հետ մեկտեղ` նա շարունակում է ուրախանալ |
Подробнее...
|
30.12.2016 17:48 |
Դեկտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի կրթության և մշակույթի ոլորտի պատասխանատուները յուրահատուկ առաքելությամբ ներկայացել էին Ասկերանի տարածքում տեղակայված Ն զորամասերից մեկը։
Ողջունելով զորամասի հրամանատարական և զինվորական անձնակազմին Ասկերանի շրջանի ուսումնական հաստատությունների տնօրինություն ՊՈԱ կազմակերպության տնօրեն Կառլեն Մայիլյանը շնորհավորեց նրանց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով նրանց տոնական բարձր տրամադրություն և խաղաղ, անփորձանք ծառայություն։ Մեկ անգամ ևս փաստեց այն իրողությունը, որ մեր հանրապետության |
Подробнее...
|
30.12.2016 17:39 |
Ահա եկավ Նոր տարին, ամենասպասված և ցանկալի տոներից մեկը, որին սրտատրոփ սպասում են աշխարհի ամեն մի անկյունում: Ամենուր պայծառ դեմքեր, ուրախություն և ջերմություն կարելի է տեսնել: Առանձնապես զվարթ տրամադրություն էր տիրում ՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում: Կրտսեր և միջին խմբերի սաները հավաքվել էին տոնածառի շուրջը և Ձմեռ պապիկի հետ նշում են սպասված տոնը: Ակնկալիքներով լեցուն երեխաների դեմքերը շողում ու փայլատակում էին ուրախությունից: Փոքրիկներին շնորհավորանքի և մաղթանքի խոսքեր հղեցին մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը, դաստիարակներն ու դայակները: Բոլորի ցանկությունները
|
Подробнее...
|
30.12.2016 17:31 |
2016թ. դեկտեմբերի 27 -ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական տրամադրություն էր։ §Մայրություն¦ հասարակական կազմակերպության Ասկերանի շրջանի նախագահ, դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը շրջանի սահմանափակ կարողությունների տեր երեխաների համար կազմակերպեց Ամանորյա տոնական միջոցառում։
Միջոցառմանը ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը,§Մայրություն¦ ՀԿ նախագահ Հասմիկ Միքայելյանը, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, կրթության և սպորտի բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը։
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն օրհնեց սահմանափակ կարողություններով երեխաներին՝ նրանց հետ միասին |
Подробнее...
|
28.12.2016 13:25 |
Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի առօրյան հագեցած է ու բազմաբովանդակ։ Վերջին շրջանում ուսումնական հաստատությունում կազմակերպված հետաքրքրաշարժ ու ինտելեկտուալ խաղերի շարքը համալրեց Մայրենիի շաբաթը, որը կազմակերպել է դպրոցի ուսմասվար Մելանյա Սարգսյանը։ Խաղ-մրցույթը մեկնարկեց դեկտեմբերի 5-ին՝ կրտսեր դպրոցի 2-4-րդ դասարանների միջև։
Ողջունելով դպրոցականներին Մելանյա Սարգսյանը նշեց խաղի կարևորությունն ու մայրենիի իմացության դերն ու նշանակությունը յուրաքանչյուրիս կյանքում։
-Կրտսեր դպրոցականների շրջանում մայրենիի շաբաթ անցկացնելու նպատակներից մեկն էլ նրանց մոտ մաքուր հայերենով բանավոր խոսքի զարգացումն |
Подробнее...
|
28.12.2016 13:19 |
Բազմակունք ու բազմաձև է հայկական մշակույթը: Դրա անկյունաքարը հայ երգարվեստն է, արվեստի այն շառավիղը, որը երբեք չի հնանում, դարերի փոշին չի կարող այն խամրեց-նել, ոչնչացնել: Հայ երգի ակունքը հանճարեղ Կոմիտասն է, այդ շքե¯ղ տխրությունը, այդ անհու¯ն խնդությունը, հայ անկրկնելի արվեստի զարկերակը, որից սնվում է ժողովուրդն այսօր: Նա դառավ հայ երգի Մեսրոպ Մաշտոցը: Նրանք ապրեցին, ապրեցրին, սրբացան` պահելով մեր ազգային դիմագիծը:
ՙԱսկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոն՚ ՊՈԱ կազմակերպությունը գործում է 2011 թվականի հունվարի 1-ից: Կենտրոնն ունի 18 աշխատող, հստակ մշակված կանոնադրություն, որով իրականացվում է կազմակերպության գործունեությունը:
Կենտրոնի մշակութային գործունեության |
Подробнее...
|
28.12.2016 11:49 |
Ինչպես Ասկերանի շրջանի բոլոր գյուղերը, Աստղաշենը նույնպես ունի իր ուրույն դերն ու նշանակությունը: Առանձնապես այն երևաց Արցախյան ազատամարտի տարիներին, երբ յուրաքանչյուր աստղաշենցու համար գերխնդիր էր դարձել հայրենիքի անվտանգությունն ու պահպանումը: Համարձակ աստղաշենցին անդամագրվեց Ղարաբաղյան շարժմանը, զենք վերցրեց և պաշտպանեց հայրենի հողը: Պատերազմական դժվար տարիներին Աստղաշենն իր հյուրընկալ գիրկն առավ տունուտեղ թողած շատ ու շատ ընտանիքների: Ջերմությամբ, բարությամբ և ուշադրությամբ շրջապատեցին եկվորներին: Ամիսներ շարունակ ապրելով այստեղ` ժամանակավոր ապաստան գտած մարդիկ չզգացին ոչնչի կարիք: Առայսօր շարունակվում են ջերմ կապերն Աստղաշենի և մեր շրջանի այլ բնակավայրերի միջև:Արցախյան պատերազմի տարիներին 14 երիտասարդներ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն Հայրենիքի` դառնալով Աստղաշենի հավերժ փայլփլող աստղեր:
Ապրիլյան պատերազմի օրերին Աստղաշենի նորօրյա սերունդն իր նախնիներին հավատարիմ` անվարան մեկնեց առաջապահ դիրքեր և անմնացորդ կատարեց իր առջև դրված պարտականությունը:
Այսօր համայնքն ունի 140 տնային տնտեսություն: Գյուղն ապահովված է բնական գազով, ջրով, հեռախոսակապով, հասանելի է նաև ինտերնետ կապը։ Համայնքն ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, արվեստի դպրոց։ Աստղաշենցիները հիմնականում զբաղվում են |
Подробнее...
|
28.12.2016 11:45 |
Եվ սիրտս լցվեց այրվող արյունով,
Ուզեցի ելնել նժույգն ամեհի
Խթանել, թռչել, շառաչել զենքով,
Կռվել ու մեռնել դաշտերում ռազմի…
Պատմությունը ցույց է տվել, որ մարդկության հիշողության մեջ մնում են այն մարդիկ, ովքեր ընտրում են անանձնական ճանապարհը, հատկապես սեփական ազգի ճակատագրական պահերին, երբ Հայրենիքի կանչը վեր է ամեն ինչից: Երբ սկսվեց Արցախյան պատերազմը, այն ասես մի մահաբեր կայծակ լիներ, որ ոտքի կանգնեցրեց ողջ հայությանը: Պատերազմին կամավորագրվելու լուրն անցավ տնից տուն, սրտից սիրտ: Յուրաքանչյուր արցախցի քաջ գիտակցեց, որ հայ ժողովրդի պատմությունը հանուն ազատության մղվող պայքարի պատմություն է: Այդ պայքարը շարունակվել է դարեր, հազարամյակներ, ուժեղացել է , կամ թուլացել, սակայն երբեք չի դադարել: Եկել էր դարավոր թշնամուց ազատվելու և վրեժխնդիր լինելու պատեհ ժամը: Արցախցին ոտքի կանգնեց անվարան, առանց երկմտելու: Նա անմիջապես զենք վերցրեց ազատագրելու իր Հայրենիքը և միանալու Մայր Հայաստանին: Մեր ժողովուրդը հասավ փայլուն հաղթանակի, մեզ վերադարձավ այս հրաշք երկիրը: Սակայն հաղթանակին հասանք բազում հայորդիների թափած արյան շնորհիվ, որոնց հիշում և կհիշենք անուն առ անուն: Մենք կդաստիարակենք մեր |
Подробнее...
|
18.11.2016 14:19 |
2012 թվականից ԼՂՀ մշակույթի և երիտասադրության հարցերի նախարարության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման ծրագրի շրջանակներում Արցախի հանրապետության շրջաններում անցկացնում է §Մշակութային խաչմերուկ¦ մրցույթը։ Մրցույթի նպատակն է շրջաններում աշխուժացնել մշակութային կյանքը, պահպանել ու տարածել ազգային ավանդույթները, սովորույթներն ու լեզվական առանձնահատկությունները, մատաղ սերնդի շրջանում ազգային գաղափարախոսության քարոզչություն, հայտնաբերել նոր տաղանդների, ինչպե նաև ներգրավել շահագրգիռ անհատների և կազմակերպությունների՝ մշակութային ժառանգության պահպանման աշխատանքներին։ Մշակութային խաչմերուկ մրցույթ փառատոնն անցկացվում է երկու փուլով՝ նախընտրական և հանրապետական, 4 անվանակարգով՝ բեմադրություն, բանահավաքչություն, արցախյան բառ ու բան, մեկ հայտի հնարավորություն։ Նախընտրական փուլը կազմակերպվում է շրջկենտրոններում, որին մասնակցում են միայն գյուղական համայնքները, իսկ հանրապետականին՝ շրջանային փուլում հաղթած
|
Подробнее...
|
18.11.2016 12:51 |
Նոյեմբերի 16-ին Բերքաձորի հիմնական դպրոցում մշակույթի տան ու դպրոցի հետ համատեղ անցկացվեց Ռոբերտ Աբաջյանի ծննդյան 20- ամյակին նվիրված հուշ - ցերեկույթ: Երեխաները և պատանիները մեկ մարդու նման պատրաստվել էին: Նրանք էլ գիտակցում էին միջոցառման հույժ կարևորությունը: Այն անցկացվեց մի քանի փուլով: Ողջույնի խոսքը դպրոցի զինղեկ, մայոր Ա. Մայիլյանինն էր: Նա ողջունեց ներկա գտնվողներին և իր ոգևորող ելույթով արդրադարձ կատարեց հայոց պատմության փառահեղ էջերին։ Այնուհետև նրանք ծանոթացան մեր հերոսի կյանքին և նրա անցած մարտական ուղուն։ Իհարկե բոլորս հուզված էինք , սակայն բոլորիս սրտում էլ ուրախություն կար, հպարտություն և վաղվա օրվա հավատ։ Ռոբերտ Աբաջյանը
|
Подробнее...
|
|
|