24.01.2017 18:24 |
Հունվարի 20-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանն ընդունեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի ղեկավարած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էր նաև §Երքաղլույս¦ ՓԲԸ ընկերության տնօրեն Վարդան Գաբրիլեյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք փոխշահավետ ծրագրեր, և դրանց իրականացմանն ուղղված կոնկրետ քայել ձեռնարկելու միջոցներ։ Սերգեյ Գրիգորյանը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց |
Подробнее...
|
24.01.2017 18:24 |
Ինչպես գիտենք, 2015 թվականի մայիսի 3-ին ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Վիտալի Բալասանյանի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ տվյալ մանդատը մնացել է թափուր, իսկ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն պատգամավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հետևանքով ԱԺ մեծամասնական ընտրակարգով մանդատը թափուր մնալու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում են լրացուցիչ ընտրություններ:
Ասկերանի 5-րդ ընտրատարածքի մեծամասնական մանդատը |
Подробнее...
|
17.01.2017 18:27 |
Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այցելեց Ասկերանի շրջանի Պատարա գյուղ, որտեղ տեղի ունեցավ հանդիպում շրջանի վարչակազմի և համայնքների պատասխանատուների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ՝ վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, պատարեցիներ։ Ողջունելով ներկաներին՝ Բակո Սահակյանը կարևորեց նման ձևաչափի |
Подробнее...
|
10.01.2017 10:29 |
Հունվարի 9-ին մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը: Ասկերանի զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: 18 պատանի պատրաստվում էին համալրելու ԼՂՀ ՊԲ շարքերը: Օրվա խորհրդի ողջ լրջությունն ու իմաստը դրոշմվել էր յուրաքանչյուրի հայացքում: Նորակոչիկները հստակ գիտակցում էին, որ ծառայել Հայրենիքին, պաշտպանել նրա սահմանների անառիկությունը վեր է ամեն ինչից և յուրաքանչյուր հայորդու անթաքույց երազանքն է դա: Տղաների ականջներում դեռևս հնչում էին այն խրատներն ու խորհուրդները, որ տվել էին իրենց զինղեկները, ուսուցիչներն ու հարազատները: Իսկ նրանք սերմանել էին հայրենասիրություն, կարգապահություն և ընկերասիրություն:
Ասկերանի զինկոմիսար Արծվիկ Գաբրիելյանը ողջունելով ներկաներին և շնորհավորելով այս հիշարժան օրվա կապակցությամբ, միաժամանակ նշեց.
-Մեր ժողովուրդը միշտ էլ գիտակցել է, թե ինչ է նշանակում Հայրենիքի պաշտպանությունը: Այդ է վկայում այն դժվարին և երկար ճանապարհը, որ անցել է հայ ժողովուրդը: Իսկ արցախցին իր ապուպապերի գործին հավատարիմ, շարունակել է պայքարել ու կերտել այսօրվա մեր չքնաղ երկիրը, որի տերն ու պահապանն այսօրվա երիտասարդ սերունդներն են: Համոզված ենք, որ այս տղաները պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրները և բարձր կպահեն իրենց հարազատների անունները:
Զորակոչիկներին շնորհավորելու և բարի ճանապարհ մաղթելու էր եկել |
Подробнее...
|
10.01.2017 10:08 |
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից է, որը նվիրված է Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Տիրոջ ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են 3-րդ դարից: Արևելքում մինչև 4-րդ դար Քրիստոսի ծննդյան տոնը կապվել է Աստվածահայտնության, այսինքն` Մկրտության տոնի հետ, որը նշվել է հունվարի 6-ին: Սակայն 336-ին Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես որոշել է Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Այս միջոցով քրիստոնյաներն ամենայն հավանականությամբ նպատակ ունեին այդ օրը տոնվող Արևի չաստված Միթրայի մեծ ժողովրդականություն վայելող տոնակատարությանը հակադրել ՙԱրդարության Արեգակի՚` |
Подробнее...
|
30.12.2016 18:28 |
Մի քանի օրից Ամանորն է, որի հետ մենք նոր երազանքներ ենք կապում ու հոգու խորքում հավատում դրանց իրականացմանը…
Ամանորին մենք ամփոփում ենք անցնող տարվա ձեռքբերումներն ու բացթողումները: 2016 թվականը հագեցած էր իրադարձություններով, որոնց մեջ ամենաուշագրավը, թերևս, հայկական երկու հանրապետությունների Անկախության հռչակման 25-ամյակներն էին։ Անցնող տարվա ապրիլին մենք մեկ անգամ ևս ցույց տվեցինք ամբողջ աշխարհին մեր միասնականությունն ու համախմբվածությունը, որոնց արդյունքում գրանցվեցին մեր հերթական հաղթանակները թե՛ ռազմի դաշտում, թե՛ դիվանագիտության մեջ։
Անշուշտ շրջանի սոցիալ-տնտեսական կյանքում ևս առաջընթաց է արձանագրվել, նկատելի է բնակչության կենսամակարդակի բարձրացումը։ Առանձնապես շոշափելի է դրական տեղաշարժը |
Подробнее...
|
30.12.2016 18:20 |
Բերդ թերթի գլխավոր խմբագիր Վալերի ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հարցազրույցը Ասկերանի շրջանի հոգևոր հովիվ Արթուր սարկավագ Խունոյանի հետ - Արթուր սարկավագ, արդեն բավականին ժամանակ է, ինչ Ասկերանի շրջանի հոգևոր հովիվն եք։ Ինչպիսի՞ իրավիճակ է տիրում շրջանի հոգևոր կյանքում։
- Այո, արդեն երեք ամիս է, ինչ Ասկերանի շրջանի հոգևոր հովիվն եմ ու անկեղծ խոստովանեմ, շրջանի հոգևոր կյանքը բավականին լավ վիճակում է։ Դա նկատվում է նաև թե՛ շրջանի ղեկավար կազմի՝ հանձին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի, ով պատրաստակամություն հայտնեց եկեղեցուն աջակցել ամեն մի հարցում, և՛ թե հասարակ ժողովրդի ջերմ ու անկեղծ ընդունելությամբ ու հավատքով դեպի եկեղեցին։ Դա ինձ համար ուրախալի ու նաև պարտավորեցնող է, որպեսզի կանողանամ ավելին լինեմ՝ նրանց հոգևոր կարիքները |
Подробнее...
|
30.12.2016 17:59 |
Դեկտեմբերի 30-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը (բաժինների վարիչներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ազատամարտիկներ) շրջանի ԱԱՄ նախագահ Սամվել Աղաջանյանի և արհմիությունների նախագահ Գայանե Գաբրիելյանի մասնակցությամբ այցելեցին սահմանապահ դիրքեր։ Նման այցելությունները պարբերաբար են կատարվում շրջանում։ Այս այցելությունը խորհրդանշական է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախօրեին։ Քանզի յուրաքանչյուրս մեծ պարտք ունենք սահմանապահ զինվորի հանդեպ, ովքեր բազմաթիվ կիլոմետրեր |
Подробнее...
|
30.12.2016 17:54 |
Դեկտեմբերի 29-ին Ասկերանի քաղաքապետարանը համայնքի ամենակրտսեր բնակիչների համար ամանորյա տոնական միջոցառում էր կազմակերպել։ Քաղաքի նորակառույց պուրակը բազմամարդ էր, իսկ փոքրիկները հիացած թռչկոտում էին տոնական շքեղ տեսք ստացած տոնածառի շուրջը։
Միջոցառմանը ներկա էր հիմնարկ-ձեռնարկությունների, վարչակազմի աշխատակազմի բաժինների ղեկավարներ՝ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ասկերանցիներ։
Ասկերանցիներին ողջունեց ու տոնական հրաշալի տրամադրություն մաղթեց Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի կազմակերպիչ Գայանե Հայրիյանը։ Նա բոլորի |
Подробнее...
|
30.12.2016 17:52 |
Կյանքը գեղեցիկ և երջանիկ է դառնում, երբ քո շրջապատում տեսնում ես բարի և սրտացավ մարդկանց: Չէ որ լավ գործ կատարելով` դու երջանկացնում ես ինչպես դիմացինիդ, այնպես էլ ինքդ քեզ: Հիրավի, ճիշտ է ասված, որ մարդը պետք է սիրի մարդկանց և մտածի կատարել միմիայն բարի գործեր, քանզի բարությունը մեր կյանքի հավիտենական, վսեմ նպատակն է:
Գործարար Կարեն Ենոշի Աղաջանյանին ճանաչում են մեր շրջանում և շրջանից դուրս: 1998 թվականին, երբ նա տակավին երիտասարդ էր, սկսեց զբաղվել գործարարությամբ: Բանիմաց, նպատակասլաց և սկզբունքային երիտասարդին կարճ ժամանակահատվածում հաջողվեց հասնել իր նպատակներին: Միաժամանակ նա ստեղծեց իր գեղեցիկ ընտանիքը և իր նիստուկացով ու վարքագծով լրացրեց մեր հայկական հիանալի օջախների շարքը: Այսօր Կարեն Աղաջանյանն արդեն երեք թոռնիկների պապիկ և ամեն ինչի հետ մեկտեղ` նա շարունակում է ուրախանալ |
Подробнее...
|
30.12.2016 17:48 |
Դեկտեմբերի 28-ին Ասկերանի շրջանի կրթության և մշակույթի ոլորտի պատասխանատուները յուրահատուկ առաքելությամբ ներկայացել էին Ասկերանի տարածքում տեղակայված Ն զորամասերից մեկը։
Ողջունելով զորամասի հրամանատարական և զինվորական անձնակազմին Ասկերանի շրջանի ուսումնական հաստատությունների տնօրինություն ՊՈԱ կազմակերպության տնօրեն Կառլեն Մայիլյանը շնորհավորեց նրանց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով նրանց տոնական բարձր տրամադրություն և խաղաղ, անփորձանք ծառայություն։ Մեկ անգամ ևս փաստեց այն իրողությունը, որ մեր հանրապետության |
Подробнее...
|
30.12.2016 17:39 |
Ահա եկավ Նոր տարին, ամենասպասված և ցանկալի տոներից մեկը, որին սրտատրոփ սպասում են աշխարհի ամեն մի անկյունում: Ամենուր պայծառ դեմքեր, ուրախություն և ջերմություն կարելի է տեսնել: Առանձնապես զվարթ տրամադրություն էր տիրում ՀԱԸ Ասկերանի մանկապարտեզում: Կրտսեր և միջին խմբերի սաները հավաքվել էին տոնածառի շուրջը և Ձմեռ պապիկի հետ նշում են սպասված տոնը: Ակնկալիքներով լեցուն երեխաների դեմքերը շողում ու փայլատակում էին ուրախությունից: Փոքրիկներին շնորհավորանքի և մաղթանքի խոսքեր հղեցին մանկապարտեզի տնօրեն Անահիտ Դանիելյանը, դաստիարակներն ու դայակները: Բոլորի ցանկությունները |
Подробнее...
|
|
|