24.09.2016 12:33 |
Թեև չափազանց դժվար, սակայն ես պետք է գրեմ մի մարդու մասին, ով իր անբասիր էությամբ ու ընդգծված համեստությամբ խորապես մնաց բոլորիս հիշողությանմեջ: Հիրավի, ծանր է նրա մասին խոսել անցյալով: Չէ որ դեռևս երեկ նա ասում, խոսում, ծիծաղում էր և բոլորին ուղղում իրբարի հայացքը: Հաղթանդամ այս տղամարդն ուներ փխրուն սիրտ և բարի հոգի: Օրինակելի ամուսին, սիրող հայր ու հոգատար զավակ էր նա…
Ժիրայր Արմոյի Մկրտչյանը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 20-ին Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում: Ծնվելով ու դաստիարակվելով մանկավարժների ընտանիքում` նա ստացել է օրինակելի դաստիարակություն: Ավանդապահ այս օջախում սերմանվում էր սեր հարազատ գյուղի ու ժողովրդի հանդեպ: Ծնողներն իրենց զավակներին սովորեցնում էին լինել բարի, համեստ, հայրենասեր ու սրտացավ: Այս ընտանիքում մեծ տեղ էր տրվում աշխատասիրությանը, բարի գործերի արարմանը: Մարդկային բարձր արժանիքներով օժտված Արմո և Գյուլչորա Մկրտչյաններին հաջողվեց հայեցի ոգով դաստիարակել իրենց երեք զավակներին /ցավոք, նրանց ավագ որդին`Հովհաննեսը երիտասարդ հասակում դժբախտ պատահարի զոհ դարձավ/: Սեղմելով ցավն ատամների տակ`Մկրտչյանների ընտանիքը շարունակեց ապրել: Զավակներն ստացան |
Подробнее...
|
24.09.2016 12:17 |
- Պարոն Ղուլյան, ավարտին է մոտենում հացահատիկային մշակաբյուսերի բերքահավաքը, անելիքներ կա՞ն դեռևս։
- Ընդհանուր առմամբ 2016 թվականի բերքի տակ շրջանում կատարվել է 11928 հա աշնանացան և գարնանացան մշակաբույսերի ցանքս։ ԼՂՀ կառավարության աջակցությամբ բերքահավաքի ողջ ժամանակաշրջանում հետևողական աշխատանքներ են տարվել հակահրդեհային նախազգուշական համապատասխան միջոցառումների իրականացման ուղղությամբ, ինչի արդյունքում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը կատարվել է կազմակերպված և անկորուստ։ Նշեմ, որ բերքահավաքի ժամանակաշրջանում ակտիվ համագործակցել ենք §Ագրոտնտեսություն թիվ 1¦ ՓԲԸ-ի հետ, գյուղատնտեսական տեխնիկական միջոցների և բեռնատար ավտոմեքենաների պակաս չենք ունեցել, աշխատանքները կատարվել են ժամանակին: Ներկայում ակտիվ աշխատանքներ են ընթանում և մեր կողմից ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները աշնանացանի աշխատանքները |
Подробнее...
|
17.09.2016 16:48 |
Արցախյան ազատամարտում բազմաթիվ նվիրական անուններ ու հերոսներ ծնվեցին, ովքեր ելնելով հասարակ ժողովրդի ծոցից, ըմբոստացան անարդարության ու բռնության դեմ, պայքարեցին պատմական արդարության համար ու դարձան հավերժի ճամփորդներ…
Սեպտեմբերի 13-ին Նորագյուղի եղբայրական գերեզմանոցում տեղի ունեցավ նորագյուղցի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքար - հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ԱԱՄ աշխատակազմի ղեկավար Էդվարդ Խաչատրյանը, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հայրիյանը, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը, ազատամարտի վետերաններ, նորագյուղցիներ։ Բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը, ապա զեկուցման համար խոսքը տրեց Նորագյուղի Վիտալի Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էրիկ Վարդանյանին։ Տնօրենը ներկաներին համառոտ ներկայացրեց նորագյուղցիների անցած մարտական ուղին։ Փառավոր ու հերոսական մարտական ուղի են անցել նորագյուղցի մարտիկները, իսկ 33 հերոսներ անմահացել են՝ անձնվիրաբար մարտնչելով |
Подробнее...
|
06.09.2016 15:20 |
Սեպտեմբերի 5-ին Ասկերանի Ն.Ստեփանյան փողոցի բազմաբնակարան շենքերի բակում առանձնահատուկ տրամադրություն էր: Խանդավառությունն ու ցնծությունն էին այստեղ իշխում, իսկ մանուկների ուրախ ծիծաղը փոխանցվում էր մեծերին` հիշեցնելով նրանց մանկության անաղարտ օրերը: Մեծ ու փոքր հավաքվել էին նորակառույց մանկական խաղահրապարակի բացմանը ներկա լինելու համար:
Այստեղ էին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, տեղակալ Հայկ Շամիրյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ, շինարարությունն իրականացրած կազմակերպության՝ §Կոտտեդժ¦ ՍՊԸ |
Подробнее...
|
06.09.2016 15:13 |
ԼՂՀ անկախության 25-ամյակին նիրված բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպվեցին Ասկերանի շրջանում: Այդ միջոցառումներից անմասն չմնաց նաև Ասկերանի Գ.Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանը: Աշխատողների ուժերով գրադարանում ձևավորվեց ազգային ազատագրական պայքարի իրադարձություններին նվիրված անկյուն:
Այստեղ տեղ էին գտել Ղարաբաղյան Շարժման պատմությունն արտացոլող լուսանկարներ, հին պլակատներ, թերթեր և գրականություն, որտեղ ներառված են փաստեր Շարժման մասին: Այցելուների ուշադրությանն էր ներկայացված նաև 1988-1990 թթ խաղաղ ցույցեր և հանրահավաքներ ընդգրկող տեսահոլովակներ:
Առանձնակի ուշադրություն էր գրավում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաներին նվիրված հուշապաստառը:
Անկյունը, որը ձևավորված էր մի առանձին պատասխանատվությամբ, հուզմունք էր առաջացնում յուրաքանչյուր այցելուի մոտ: Ամենքս գիտակցում էինք, որ անջնջելի է արցախցու պատմությունն ու ճակատագիրը: Իսկ որքա~ն խորն է ցավն ու կարոտը… Յուրաքանչյուրը գլուխ է խոնարհվում անկյան առաջ և մեկ րոպե լռությամբ հարգում զոհվածների հիշատակը:
Գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանի խոսքով` ոչ ոք անտարբեր չի անցնում անկյան կողքով, առանձնապես հետքարքրված է երիտասարդ |
Подробнее...
|
06.09.2016 15:02 |
Արցախի անկախության 25 - ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումն Ասկերանում մեկնարկեց պատմական բերդի մատույցներից, որտեղից Ն զորամասի զինվորները՝ նվագախմբի ուղեկցությամբ, հանդիսավոր քայլերթով անցան քաղաքով։ Շրջանի ուժային կառուցների ղեկավարները, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրենները և վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։ Այստեղից մեքենաների շարասյունն ուղղվեց դեպի Տանկ հուշահամալիր, որտեղ ևս ծաղիկներ տեղադրվեցին։ Հանդիսավոր |
Подробнее...
|
01.09.2016 17:58 |
Ամառային երկարատև արձակուրդից հետո Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը կրկին հյուրընկալ դռներն էր բացել իր սիրասուն աշակերտների առջև, որոնց քանակն այս ուսումնականում համալրվեց ևս 42-ով։ Գիտելիքների, գրի և դպրության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, շրջանի հոգևոր հովիվ տեր քահանա Առաքելյանը, քաղաքապետ Սամվել Աղաջանյանը, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ։ Բացման և ողջույն խոսքով հանդես եկավ դպրոցի փոխտնօրեն Աիդա Գյանջումյանը՝ շնորհավորելով ներկաներին գիտելիքների օրվա և Արցախի անկախության 25 - ամյակի առթիվ։ Հնչեց Արցախի պետական օրհներգը։ Ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախ աշխարհի ազատության և անկախության համար իրենց
|
Подробнее...
|
01.09.2016 17:55 |
Մեր շրջանում բարի ավանդույթ է դարձել տոն և հիշարժան օրերին զորամասեր և առաջապահ դիրքեր այցելելը: Եվ ամեն անգամ ավելի մեծ ոգով, սիրով ու ջերմությամբ են կազմակերպվում այդ առաքելությունները: Չէ որ հայրենիքի սահմաններն անառիկ պահող, մեր խաղաղ քունն ապահովող հայ զինվորը պետք է համոզված լինի, որ ինքը մենակ չէ, նա ունի մի հզոր խումբ, ով ամեն մի վայրկյան պատրաստ է հայտնվել սահմանում և թիկունք դառնալ զինվորին:
ԼՂՀ անկախության 25-ամյակի նախօրեին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց առաջապահ դիրքեր: Ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Գեորգի Պետրոսյանը, շրջվարչակազմի աշխատակազմի |
Подробнее...
|
01.09.2016 17:52 |
Օգոստոսի 30-ին կայացավ Ասկերանի շրջվանի վարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը, որը վարում էր շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը:
Նիստի աշխատանքներին մասնակցում էին §Արցախ ֆրութ¦ ՓԲԸ տնօրեն Արմեն Ծատրյանը, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, համայնքների ղեկավարներ:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը հանդես եկավ §Արցախ ֆրութ¦ ՓԲԸ տնօրեն Արմեն Ծատրյանը: Նա տեղեկացրեց, որ անցած տարիների համեմատ, այս տարի ահագին նվաճումներ են արձանագրվել մրգի և բանջարեղենի |
Подробнее...
|
01.09.2016 17:48 |
Օգոստոսի 30-ին կայացավ Ասկերանի շրջանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցություն, որի մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, տեսչության պետ Սոս Արզումանյանը, ԿԳ ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանը, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Շահեն Աղաբաբյանը, տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ:
Մինչ խորհրդակցության աշխատանքներին անցնելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների |
Подробнее...
|
26.08.2016 15:02 |
ՀՀ Երկրապահ կամավորականների ավանդական ուխտագնացության ներկայացուցիչները հոբելյանակ 25-րդ անգամ ներկայացան Արցախի ժողովրդին։ Այս տարվա ուխտագնացությունը նվիրվում է Հայկական երկու Հանրապետությունների անկախության 25-ամյա տարելիցին։ Ամենամյա ուխտագնացության նպատակը հայրենասիրության անշեջ կրակ վառելն է երիտասարդ սերունդների սրտերում և այն մշտապես վառ պահելը։ Որպեսզի նրանք միշտ համախմբված լինեն ու միասնաբար տեր կանգնեն մեր անկախ պետականությանն ու հող-հայրենիին։ ԵԿՄ ուխտագնացությունները մեկնարկում են ամեն տարի մարտի 5-իր՝ Արարատի մարզից` Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարելիցի օրը։ Ամենամյա |
Подробнее...
|
26.08.2016 14:59 |
Օգոստոսի 23-ին Ասկերանի քաղաքապետ Սամվել Աղաջանյանը ընդունել է Ասկերանի ֆուտբոլի հավաքական թիմի անդամներին, ովքեր մանկապատանեկան ֆուտբոլի հանրապետական առաջնությունում բարձր պահելով հարազատ շրջանի անունը և առաջնությանը ցուցադրելով դիտարժան խաղեր՝ գրավել են մրցանակային երկրորդ տեղը։ Սամվել Աղաջանյանը կարևորել է ֆուտբոլ մարզաձևի զարգացումը շրջանում և խոստացել միշտ աջակցել շրջանի հավաքականին։ Քաղաքապետը ֆուտբոլի շրջանի հավաքականին պարգևատրել է պատվոգրով և դրամական պարգևով, իսկ հավաքականի մարզիչ Հայկ Շամիրյանին՝ կատարած բարեխիղճ աշխատանքի և մանկապատանեկան |
Подробнее...
|
|
|