ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ՂՈՂԱՆՋՆԵՐՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
02.06.2016 10:27

   Մայիսի 27-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց §Վերջին զանգի¦ միջոցառում: Վերջին զանգ, որը նման չէր մնացած միջոցառումներին: Ապրիլյան քառօրյա պատերազմը հարցական դարձրեց. կլինի վերջին զանգ, թե ոչ…

Անշուշտ, այն եղավ, սակայն համեստ ու տարբերվող իր  հանդիսավորությամբ, քանի որ այն համընկավ հայ ժողովրդի համար կյանքի և մահու պայքարի, մեր լինելիության, մեր սերնդի փայլուն սխրանքների ու հայրենասիրության դրսևորումների հետ: Այն կայացավ մեր քաջ զինվորի արիության ու ոգու և հայ ժողովրդի

Подробнее...
 
ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
02.06.2016 10:25

Հիրավի, առանց արվեստի կյանքն այսօր լրիվ այլ երանգներ կունենար: Արվեստը մեզ կատարյալի ձգտելու ուժ, հույս և սեր է հաղորդում, նրա միջոցով մենք դառնում ենք անկեղծ և բարի, երազող և լավատես: Հենց արվեստի միջոցով ենք գտնում ինքներս մեզ ու ջերմությամբ լցվում դիմացինի հանդեպ:

Մայիսի 25-ին Ասկերանի արվեստի դպրոցում կայացավ 2015-2016թթ. ուսումնական տարվա հաշվետու համերգը, որը դպրոցի կոլեկտիվը սիրով նվիրեց Արցախի հաղթանակած ժողովրդին ու հայոց սահմաններն անսասան պահող քաջ տղաներին: Հայ ժողովուրդը վերստին ապացուցեց, որ միասնական է ու խիզախ և ինքն է այս հողի տերն ու տնօրինողը: Մեր անկոտրուն տղաների շնորհիվ այսօր Արցախում շարունակվում է կյանքը հոսել բնականոն հունով: Յուրաքանչյուրը նվիրումով է կատարում

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈ’Ր ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆԴ, ՀԱՅ ՄԱՆՈՒ°Կ…
02.06.2016 10:10

Հավերժության մեր ճամփան

Այբուբենն է Մեսրոպյան.

Ուժ է տալիս մեր բազկին,

Միասնություն`մեր ազգին…

Մայիսի 19-ին և 21-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում առաջին §Ա¦ և §Բ¦ դասարանների 49 աշակերտներ հրաժեշտ տվեցին այբբենարանին: Ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, աշակերտներ:

Փոքրիկներն անչափ ոգևորված էին, իսկ նրանց ծնողները`ոչ պակաս հուզված: Երեխաների հագուկապն այնքա~ն անթերի էր և այնքա~ն կոկիկ: Դահլիճը զարդարված էր սպիտակ, կապույտ և կարմիր փուչիկներով, գարնանային բուրումնավետ ծաղիկներով,

Подробнее...
 
ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏՔ. ՍԱ Է ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆԸ
13.05.2016 21:18

   Նաիրա Գրիգորիի Գրիգորյան, կին - ազատամարտիկ, ով անցնելով արցախյան ազատամարտի բոլոր փորձություններով, այսօր ղեկավարում է Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության Իջևանի կառույցը։ Բնավորությամբ քչախոս է, նրա փոխարեն խոսում են նրա կատարած վեհ ու ազգապահպան գործերը։ Արցախյան ազատամարտի տարիներին  Նաիրան օգնում էր տղաներին, ինչով կարողանում էր, նաև՝ զենքը ձեռքին կռվում։ Ամուսինը՝ Աշոտ Քոչարյանը §Հաղարծին¦ ջոկատի հրամանատարն էր, ազատամարտի հուսալի հենասյուներից մեկը։ Մարտական գործողություներից մեկի ժամանակ ծանր վիրավորվել էր։ Այժմ հաշմանդամ է։ Նման տղաների անձնվիրաբար ծառայությամբ  ու նվիրվածությամբ է նաև հետզհետե մոտեցվել այդքան

Подробнее...
 
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԲՈԼՈՐ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻՆ
13.05.2016 21:10

   Հարգելի հայրենակիցներ. Մայիսի 9-ը արցախցիներիս համար յուրահատուկ տոն է։ 1945 թվականի մայիսի 9-ին Ռայխստագում հաղթանակի դրոշը ծածանող և քոչարի պարող հայկական դիվիզիայի զինվորները դժվար թե պատկերացնեին, որ 47 տարի անց՝ 1992 թվականի նույն օրը ողջ հայության հզոր կամքով ու միասնականությամբ կազատագրվի հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին, իսկ հայկական երկրորդ պետությունը կունենա կազմավորված բանակ։ Բանակ, որը ծնվեց ժամանակի հրամայականով և պատվով դիմագրավելով ժամանակի մարտահրավերներին՝ դարձավ հայրենի եզերքն անսասան պահողն ու մեր անվտանգության երաշխավորը։ Դրանում մենք կրկին անգամ համոզվեցինք

Подробнее...
 
ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱ ՈՐԵՎԷ ՈՒԺ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ
13.05.2016 21:07

   Սիրելի ժողովուրդ, մենք կրկին Մայիսյան Եռատոն ենք նշում։ Ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս՝ գլուխ խոնարհելով նահատակված մեր հերոս տղաների հիշատակի առաջ։ Եթե առնվազն 100 տարի մեր պատմության անիվը հետ շրջենք, ապա կտեսնենք, որ մինչև 1921 թվականը մենք միշտ էլ պատերազմի թատերաբեմում ենք գտնվել։ Խորհրդային 70 տարիները ժամանակավոր դադար էին հանդիսացել։ Իսկ 88-ին մեր արդար պահանջի սկիզբը դրվեց։ 1994 թվականին մենք արդեն մեր կամքն էինք թելադրում թշնամուն, որը հրադադար խնդրեց։ Կնքվեց մի փաստաթուղթ, որն իմ կարծիքով ներկայում ոչ մի իրավական ուժ չունի։ Դա է թերևս պատճառը, որ թշնամին ցանկացավ հանկարծակիի

Подробнее...
 
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
13.05.2016 21:01

   Մայիսյան հաղթանակներն ապացույցն են հայի այն տեսակի, որը դիմադրելով ժամանակի բոլոր մարտահրավերներին կարողացել է ի տես քաղաքակիրթ աշխարհի ապացուցել իր ազատ ու անկախ ապրելու իրավունքը՝ նվաճելով այն սեփական արյամբ։ Մայիսի 9-ը բացի համազգային տոնի լինելուց նաև նեղ՝ անձնական տոն է։ Այն ամենանշանակալից, բովանդակալից ու ամենափառավոր տոներից է։ Իսկ Շուշիի ազատագրումով ու հայոց կանոնավոր բանակի ստեղծմամբ՝ այն հայերիս համար դարձավ Եռատոն։

Այս տարի Եռատոնն Ասկերանում նշվեց միայն հարգանքի ու խոնարհումի տուրք մատուցելով երկու պատերազմներում նահատակված

Подробнее...
 
ԹՇՆԱՄՈՒ ԱՄԵՆ ՄԻ ՔԱՅԼԸ ՄԵՐ ՏՂԱՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ԵՆ ՍՐԱՏԵՍ ԱՐԾՎԻ ՊԵՍ
13.05.2016 20:42

   Մայիսի 8-ին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ կրկին մարտական դիրքերում էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյան, Արմո Ծատրյանը, Վարդագես Բաղրյանը, վարչակազմի աշխատակազմի բաժիններ վարիչներ, դպրոցների տնօրեններ։ Ներկայացել էին Մայիսյան Եռատոնը շնորհավորելու, մեկ անգամ ևս սահմանապահ զինվորի կողքին կանգնելու և վստահեցնելու, որ իրենց թիկունքն ամուր է և արվում է ամեն ինչ, որպեսզի դիրքերում տղաները ոչնչի պակաս չզգան։ Սահմանապահներին այցելողների թվում էր նաև բժշկական գիտությունների թեկնածու, Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի բժիշկ Վիլեն Մանուկյանը, ով ապրիլյան

Подробнее...
 
ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի ԶՈՐՈՒ Է ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ, ՀԱՐՎԱԾԵԼ ԲԱՔՎԻՆ, ՍՈՒՄԳԱՅԻԹԻՆ, ՄԻՆԳԵՉԱՈՒՐԻՆ ԵՎ ԳՅԱՆՋԱՅԻՆ
06.05.2016 15:22

   ՀՀ ԱԺ-ում պատգամավորների և պաշտպանության նախարարի միջև կայացած փակ հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը սահմանում տիրող իրավիճակը գնահատել է վերահսկելի՝ հայտարարելով, որ բանակն ունի անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ ադրբեջանական բանակի հարձակումը կասեցնելու և ոչ համարժեք հակահարված տալու համար:

Ըստ Օհանյանի՝ բանակի սպառազինության մեջ կան մեծ հեռահարության զինատեսակներ, այդ թվում՝ մարտավարական նշանակության §Իսկանդեր¦ համակարգեր, որոնք գործի կդրվեն լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեկնարկի դեպքում:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում §Իսկանդեր¦ հրթիռային

Подробнее...
 
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԱՆԱՐԳ ԹՇՆԱՄՈՒՆ ՉԵՆՔ ՆԵՐԵԼՈՒ
28.04.2016 14:36

   Արցախյան առաջին ազատամարտի տարիներին բազմաթիվ քաջորդիներ Հայրենիքի ազատությունն ու անկախությունը վեր դասեցին սեփական կյանքից ու անվտանգությունից և  անցնելով բազում զրկանքների միջով այսօր էլ շարունակում են իրենց նպաստը բերել Հայրենիքին։
Ապրիլյան քառօրյա պատերազմն ու նրա հետևանքները դեռևս շատ երկար կմնան մեր հիշողություններում, որպես հայի ամրակուռ ոգու դրսևորում, մեր միասնականության ու միաբանության յուրօրինակ մարտակոչ ու տասնյակ սրբացած նորօրյա հերոսների թարմ շիրմաքարար, որոնք հետայսու սրբատեղի են…

Ապրիլյան իրադարձություններն անկարող էին անտարբեր թողնել

Подробнее...
 
ՄԵՆՔ ԱՆՊԱՐՏԵԼԻ ԵՆՔ ՄԵՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՄԲ
28.04.2016 14:29

Ապրիլյան հայտնի իրադարձությունները համախմբել են համայն հայությանը։ Հազարավոր հայեր իրենց ֆինասական և բարոյա-հոգեբանական օգնությունն են ցուցաբերում արցախցիներին։ Ապրիլի 26-ին Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի, Ադլերի, Խոստայի և Լազարևսկի շրջանների հայ համայնքի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակին §ՈՒԱԶ¦ մակնիշի մարդատար և շտապօգնության 16 ավտոմեքենա է նվիրաբերվել:

Սոչիի հայկական համայնքի ներկայացուցիչ Սամվել Զաքարյանը մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում ավտոմեքենաները հանձնել է Արցախի կառավարությանը։ Այդ մեքենաներից մեկն էլ Սոչիի հայ համայնքը նվիրել է Ասկերանի քաղաքապետարանին։ Քաղաքապետարանում տեղի

Подробнее...
 
ՄԵՐ ՊԱՀԱՆՋԸ ՆՈՒՅՆՆ Է՝ ՃԱՆԱՉՈՒՄ, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒՑՈՒՄ
25.04.2016 12:39

  Աշխարհում չկա առավել սարսափազդու, սահմռկեցուցիչ, տխրահռչակ ու դատապարտելի երևույթ, քան մարդկության հանդեպ իրականացված բնաջնջումներն ու կոտորածը։ Այսօր աշխարհում համախմբված են ցեղասպանությունների ենթարկված ազգերը, նպատակ ունենալով իրենց արդար ձայնը հասցնել  աշխարհի գերտերություններին՝ ցեղասպանությունները կանխարգելելու, արդարության, դատապարտման և փոխհատուցման պահանջով։ Քանզի, եթե աշխարհը ժամանակին դատապարտեր Հայոց ցեղասպանությունը տեղի չէին ունենա Հոլոքոստը, Ռուանդայի ու այլ ցեղասպանություններ։

Ապրիլի 24-ին ամբողջ հայերի պահանջատիրական ձայնին իրենց ձայնը

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 71 72 73 74 75 76 77 78 79 80 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter